Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Project LA-ը երկրպագուներին է ներկայացրել «Հնչում են օրերը» երգի տեսահոլովակը

Project LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի հայտնի գրողների ստեղծագործություններ, կրկին անդրադարձել է Եղիշե Չարենցին՝ ներկայացնելով մեծն բանաստեղծի «Հնչում են օրերը» ստեղծագործության հիման վրա գրված երգի հոլովակը:

Երգի երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է, գործիքավորումն իրականացրել են Վահրամ Յանիկյանն ու Էդգար Հայրապետյանը:

«Անակնկալ նվեր ենք ստացել Project LA-ի բարեկամ Աբրահամ Մուրադյանից, որն իր ընկերների` Գուրգեն Գևորգյանի և Ալլա Կիրակոսյանի հետ, պատրաստել է տեսահոլովակ «Հնչում են օրերը…» երգի համար: Չարենցյան պոեզիայի, բնության հրաշք գեղեցկության ու մարդու անքակտելի կապից ծնված յուրօրինակ այս անակնկալը, ինչ խոսք, հալեցրեց սրտներիս սառույցն ու ևս մի անգամ կոչեց ապրողաց….

«Կյանքը շարունակվում է։ Սիրենք նրա կատարյալ դրսևորումները, որ այսքան նրբորեն արտացոլված են այս գեղեցիկ հոլովակում։ Շնորհակալություն ճաշակի համար, սիրելի Աբրահամ, Ալլա և Գուրգեն: Առանձնահատուկ շնորհակալություն Վահրամ Յանիկյանին և Էդգար Հայրապետյանին երգի գեղեցիկ գործիքավորման համար»,-ասվում է նախագծի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ:

Project LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն Արևշատյանն է, մեներգիչը՝ Գոռ Սուջյանը: Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Էդգար Ալլան Պոի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում