Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Փոխատեղումներ և նշանակումներ ՀՀ դատախազության համակարգում

Ելնելով ՀՀ դատախազության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով մի շարք նշանակումներ և փոխատեղումներ են կատարվել ՀՀ դատախազության պաշտոններում:

Մասնավորապես՝

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վաղինակ Ջանազյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհդրական Արթուր Չախոյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Փանոսյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պատոնում:

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ Լոռու մարզի դատախազի պաշտոնում:

ՀՀ Լոռու մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Մանուկյանը տեղափոխվել և նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում:

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Մարգարյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնում:

Երևան քաղաքի դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Լևոն Չարխիֆալակյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:

ՀՀ Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Մարտիրոսյանը տեղափոխվել և նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնում:

ՀՀ Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհդրական Էդուարդ Հարությունյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի դատախազ:

ՀՀ Տավուշի մարզի դատախազի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն մարզի դատախազի տեղակալ Գոռ Ալոյանի վրա:

ՀՀ Շիրակի մարզի դատախազի պաշտոնում նշանակվել է նույն մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում