Friday, 24 07 2026
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

ՀՖՖ-ի կտրուկ որոշումը. Հայկական ֆուտբոլում նոր ռեժի՞մ է հաստատվում

Հայկական ֆուտբոլի իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ավելին, երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրեց որոշում, որը կարող է էլ ավելի խորացնել ճգնաժամը։ Մասնավորապես, գործադիր կոմիտեի նիստում քվեարկության արդյունքում կասեցվեց ՀՖՖ միանգամից 6 անդամների՝ «Դիլիջան ՖԱ ՓԲԸ»-ի, «Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ»-ի, «Էրեբունի ՍԱ ՀԿ»-ի, «Սևան ՖԱ ՍՊԸ»-ի, «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ»-ի և «Դովեղ ՖԱ ՀԿ»-ի անդամությունը։ Վերոնշյալ անդամներից 5-ի անդամության կասեցման հիմքը եղել է ՀՖՖ կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի խախտումը (անդամները պարտավոր են մասնակցել ՀՖՖ կազմակերպած առաջնություններին և այլ սպորտային միջոցառումներին): «Սևան ՖԱ»-ի պարագայում հիմք են հանդիսացել ՀՖՖ Կանոնադրության 16-րդ հոդվածի 1-ին կետի զ) և դ) ենթակետերի խախտումները (անդամները պարտավոր են անդամավճար վճարել, իսկ ՀՖՖ-ի հետ ունեցած վեճերը լուծել մարզական դատարանների միջոցով):

Այո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է անդամությունից զրկելու պատճառները՝ փորձելով հիմնավորել որոշումը, բայց… ՀՖՖ-ն նման կտրուկ որոշման դիմեց այն բանից հետո, երբ ֆեդերացիայի 9 անդամներ հանդես եկան ՀՖՖ արտահերթ ժողով անցկացնելու նախաձեռնությամբ։ Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՖՖ 9 անդամները՝ «Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ», «Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ», ԴՖԱ ՓԲԸ, «Դովեղ ՖԱ ՀԿ», «Էրեբունի ՍԱ ՀԿ», «Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ», «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ», «Սևան ՖԱ ՍՊԸ», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ», դիմում էին ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ օգտվելով արտահերթ ժողով հրավիրելու կանոնադրական իրավունքից։ Վերոնշյալ անդամների կողմից առաջարկվում էր կասեցնել ՀՖՖ 6 անդամների՝ «ՖԱ Անի ՀԿ», «ՖԱ Արագած ՀԿ», «Լոկոմոտիվ ՖԱ ՀԿ», «ՖԱ Տորպեդո ՍՊԸ», ԴՖԱ ՓԲԸ և «ՖԱ Վեստ Արմենիա ՀԿ», անդամությունը ՀՖՖ-ին։ Նախաձեռնող խմբի համոզմամբ՝ վերը թվարկված ակումբները մասնակցություն կամ կապ են ունեցել հայկական ֆուտբոլում արմատացած, այսպես կոչված, «ղումարի» արատավոր երևույթի հետ։ Հայկական ֆուտբոլային գերատեսչությունը այս նախաձեռնությանը բավական կոշտ էր արձագանքել՝ այն որակելով ապօրինի։ Ու փաստորեն դիմումից մեկ ամիս չանցած ՀՖՖ-ն կասեցրեց նախաձեռնող խմբի 9 անդամներից 6-ի անդամությունը։

«Դիմումի մեջ, որպես արտահերթ ժողովի անցկացման ժամկետ, ներկայացված է հունվարի 20-ը, որը ողջամիտ ժամկետ չէ, քանի որ, ըստ ՀՖՖ կանոնադրության, ՀՖՖ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ արտահերթ ժողովի դիմում ներկայացնելու պարագայում Գործադիր կոմիտեն պետք է կազմակերպի ժողովը երկամսյա ժամանակահատվածում։ ՀՖՖ 9 անդամները, չսպասելով Գործադիր կոմիտեի՝ հունվարի 25-ին նախատեսված նիստին և կայացվելիք հնարավոր որոշմանը, հունվարի 21-ին որոշում են կայացրել իրենց նախաձեռնությամբ փետրվարի 1-ին հրավիրել արտահերթ ժողով և այդ կապակցությամբ համապատասխան ծանուցումներ են ուղարկել ՀՖՖ անդամներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ 9 անդամները չեն սպասել գործադիր կոմիտեի որոշմանը՝ դրանով իսկ խախտելով ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված ընթացակարգը, իրենց կողմից նախաձեռնված արտահերթ ժողովը կրում է ապօրինի բնույթ, և դրանում ընդունված որևէ որոշում չի կարող ունենալ իրավական ուժ: Այդ իսկ պատճառով ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց մերժել 9 անդամների դիմում-պահանջը»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին հայտնել էր ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը:

Մինչ այդ ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում ուղիղ տեքստով ըստ էության սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել իր անդամների նկատմամբ՝ ընդհուպ մինչև որակազրկում. «Կոչ ենք անում ՀՖՖ բոլոր անդամներին չմասնակցել արտահերթ ժողով հրավիրելու նախաձեռնման փորձին և հետևել ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված պահանջներին և ընթացակարգերին: Հակառակ պարագայում ՀՖՖ-ն ստիպված կլինի այդ ժողովին մասնակից բոլոր անդամների նկատմամբ կիրառել կարգապահական պատժամիջոցներ՝ ընդհուպ անդամության կասեցում և անդամությունից հեռացում»:

Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ՀՖՖ-ի վերջին որոշումը։ Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում այն ուղղակի անհնար է կոչել օբյեկտիվ։ ՀՖՖ-ն 6 անդամների անդամությունը կասեցրեց այն բանից հետո, երբ սկսվեց արտահերթ ժողով անցկացնելու նախաձեռնությունը։ ՀՖՖ-ն, սպառնալով արտահերթ նիստի մասնակցելու դեպքում կոշտ պատժամիջոցներ կիրառել, մինչև նիստը կայացրեց կտրուկ որոշումը։ Սա փաստ է, ինչը ստիպում է ենթադրել, որ հայկական ֆուտբոլային կառույցում արմատանում է նոր ռեժիմ, որը միտում ունի ուղղակի ճնշելու այլակարծությունն ու այլախոհությունը։ Այսպես շարունակվելու դեպքում ՀՖՖ-ում վերջնականապես կձևավորվի մոնոլիտ մի բուրգ, որը կանի այն, ինչ ցանկանում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում