Monday, 20 05 2024
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի. ստորագրվել է հուշագիր
Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
19:20
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Ադրբեջանի շարունակական ցանկությունն է նվաստացնել Հայաստանին. պետք է արագացնել պայմանագրի կնքումը
Գողացել էր 400 կգ պղնձե փաթույթ, վաճառելով 1 միլիոն 100 հազար դրամով
Այն, որ սահմանազատումը շարունակվում է, նշանակում է՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է գործընթացով
18:30
Թեհրանի գրքի փառատոն
Էրդողանն Ալիևին կկանգնեցնի ընտրության առջև
Հրազդանում կրակոցներից 2 մարդ է մահացել․ մեկը «Դերոյի Արսենն» է
Իրանի նախագահի մահվան մեղադրանքը կուղղվի Իսրայելին
18:22
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ովքեր կառաջադրվեն Իրանում. գլխավոր մրցակիցները
Աննա Վարդապետյանի հրավերով Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը
Բաքուն Իրանի նախագահի զոհվելու առթիվ ակնարկներ է անում՝ խեղաթյուրելով փաստերը

Բանակի ղեկավարման անհարկի ապակենտրոնացումը միմիայն վնասաբեր է. սահմանադրական փոփոխություններն անխուսափելի են

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներից մեկին և պատասխանելով հարցին, թե որն է համարում իր անձնական ամենամեծ բացթողումը այս պատերազմի ընթացքում, ասել է, որ չի կարողացել հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները։ «Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ դա էլ սահմանադրության խնդիրն է։ «2015-ին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին։ Սահմանադրական փոփոխություններից հետո «Պաշտպանության մասին» օրենքում փորձ արվեց կարգավորել այդ անհստակությունը, որը, ինչպես կյանքը ցույց տվեց, այնուամենայնիվ, բավարար չէր»,- ընդգծել է պաշտպանության նախկին նախարարը։

Փաստաբան, «Արդար Հայաստան» նախաձեռնության ղեկավար Նորայր Նորիկյանը Դավիթ Տոնոյանի ասածը համարում է շատ կարևոր արձանագրում, որը գալիս է ապացուցելու այն, որ գործող Սահմանադրությունը պարզապես պատուհաս դարձավ մեր պետականության և երկրի անվտանգության ապահովման համար։ «Գործող Սահմանադրության ճարտարապետները մեր պետության վզին փաթաթեցին մի փաստաթուղթ, որը խաթարեց պետական կառավարման համակարգը, իսկ այն կիրառողներն ու այդ Սահմանադրությունից օգտվողները, ինչպես խոստովանում է նախկին նախարարը, պարզապես չկարողացան միմյանց մեջ պարզել սեփական իրավասությունների շրջանակը։ Գործող Սահմանադրությունն ու խորհրդարանական կառավարման համակարգն ապացուցեց իր անկենսունակությունը և չդիմացավ քաղաքական այն փորձությանը, որի միջով անցնում է այսօր մեր երկիրը»,- կարծում է Նորիկյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը, կամ անցում կատարել նախագահական ուժեղ համակարգի, որտեղ, միաժամանակ, ժողովրդավարության երաշխավորի դերակատարությունը կստանձնեն օրենսդիր իշխանությունն ու տեղական ինքնակառավարման ինստիտուտները:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ իրենք դեռևս 2015 թվականին Սահմանադրության նախագծի քննարկումների ժամանակ էին զգուշացնում այս վտանգի մասին, բայց ոչ ոք ականջալուր չեղավ այդ զգուշացումներին, հորդորներին, քանի որ ի սկզբանե խնդիր էր դրված ապահովելու Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության մենիշխանությունը։ Հետևաբար՝ իրենք չէին կարևորում Սահմանադրությունը։

Կարևոր էին անձինք և իրենց ավտորիտար կառավարումը։ Իսկ Սահմանադրությունը երկրորդական նշանակություն ուներ։ «Պետք չէր հասնել պատերազմի, անցնել պատերազմի միջով, որպեսզի հասկանալի լիներ, որ այս Սահմանադրությունը կառավարման ճգնաժամ առաջացնող Սահմանադրություն է։ Այս Սահմանադրությունը նաև հեղափոխությունից հետո ցույց տվեց իր խիստ բացասական ազդեցությունը երկրում արմատական փոփոխություններ կատարելու և, հատկապես, դատական իշխանության ու իրավապահ համակարգերում վեթինգ իրականացնելու տեսանկյունից։ Ցանկացած գործողություն ձեռնարկելիս հանդիպում էին սահմանադրական խոչընդոտներ։ Այնպես որ, վաղուց էր հայտնի և պատերազմի ժամանակ էլ ավելի հիմնավորվեց, որ այս Սահմանադրությունը ճգնաժամ առաջացնող Սահմանադրություն է։ Այս Սահմանադրությունը չի երաշխավորում հաշվետու և թափանցիկ կառավարում, չի երաշխավորում որոշումներ կայացնելու մեջ պառլամենտի որոշիչ դերը»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ներկա իրավիճակից «հին ու նոր դժգոհները» պետք է քաջություն ունենան ընդունելու, որ ներկա ճգնաժամը նաև իրենց ստեղծածն է։

Բայց այս ամենը, Սաքունցի խոսքերով, չի արդարացնում նոր իշխանությանը, որը, ցավոք սրտի, այդպես էլ չի գիտակցում Սահմանադրության, սահմանադրական կարգավորումների նշանակությունը, այդպես էլ քաջություն չունեցավ որոշում կայացնել և ընդունել իրապես իշխանությունների տարանջատումն ու փոխզսպումը երաշխավորող Սահմանադրություն։ «Այս իշխանությունը չգիտակցեց Սահմանադրության նշանակությունը։

Հետևաբար` սահմանադրական բարեփոխումների համար այնպիսի մասնագիտական հանձնաժողով ընտրեց, որն արդեն իսկ ձախողված էր ի սկզբանե։ Նրանք չէին համախմբում հեղափոխությունից հետո ժողովրդավարական խնդիրների լուծումը։ Նման խնդիր դրված չէր նրանց առաջ»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Փաստաբան Արտաշես Խալաթյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին բարձրաձայնողներից է եղել, որ այդ մասով սահմանադրական կարգավորումները կարող են կոնկրետ իրավիճակում խնդիրներ, ճգնաժամ առաջացնել։ «Դա լուրջ ինստիտուցիոնալ խնդիր է, որի մասին ես ժամանակին բարձրաձայնել եմ։ Նոր համակարգով ամեն մեկը՝ ՊՆ-ն, Անվտանգության խորհուրդը, կառավարությունը, ամեն մեկն իր իրավասության շրջանակներում ընդունում է որոշումներ։ Բնական է, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում նման անհարկի ապակենտրոնացման միտումները, բնականաբար, խնդիրներ էր առաջացնելու։ Պատերազմի ժամանակ բանակի ղեկավարությունը պետք է հստակ գործի սուբորդինացիոն հստակ մեխանիզմների ներքո, և պետք է գործի կառավարում ուղղահայաց»,- ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում, երբ գործնականում ապացուցվեց Սահմանադրության թերությունը, ապա սահմանադրական փոփոխությունները անխուսափելի են։

«Ես կարծում եմ, որ այս ինստիտուցիոնալ լուծումները, որոնք տրվել են Զինված ուժերի կառավարմանը՝ միանշանակորեն պետք է փոփոխվեն։ Ես չեմ ասում, թե նախկին կարգավորությունները եղել են իդեալական, բայց 2015 թվականի փոփոխությունները միմիայն վնասեցին Զինված ուժերի կառավարման արդյունավետությանը։ Մենք սրանում համոզված էինք ի սկզբանե, բայց մեր հանրության, քաղաքական միտքն այնպիսի թմբիրի մեջ էր, որ բոլորին թվում էր հեռավոր մի իրողություն, և բոլորին թվում էր, թե պատերազմը մեր դուռը չի թակի։ Հետևաբար` դեռևս սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ մեր մտահոգությունները խիստ տեսական, ակադեմիական էին համարվում։ Եվ դա այն պարագայում, որ մենք ոչ խաղաղության պայմանագիր ունեինք Ադրբեջանի հետ, ոչ էլ Արցախի հարցն էր որևէ հանգրվանային լուծման հասել։ Դրա համար ընդունվեցին այս վտանգաշատ սահմանադրական կարգավորումները, որոնք օր առաջ՝ առաջնահերթության կարգով, պետք է փոփոխվեն։

Պետք է վերադարձ լինի բանակի կառավարման խիստ ուղղահայաց համակարգին։ Զինված ուժերն այն եզակի ոլորտներից մեկն է, որտեղ անհարկի թափանցիկությունը և անհարկի ապակենտրոնացումը միմիայն վնասաբեր է»,- եզրափակեց Խալաթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում