Thursday, 02 05 2024
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ

«Ռևանշը» քաղաքականությունից դուրս դնել պետք չէ. թողնենք Արցախն անդամահատվա՞ծ

Հրապարակային դաշտում ակտիվ գործունեություն ծավալող ընդդիմությունը որևէ առարկություն չունի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի հետ կապված։ Ավելին՝ շարժման առաջնորդներից մի քանիսն այդ փաստաթուղթը ընդունել են որպես կայացած իրողություն, և իրենց միակ ցանկությունը Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարչապետի պաշտոնը զբաղեցնելն է և ոչ իրավիճակի մեջ ինչ-որ բան շտկելը։

Նոյեմբերի 17-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը կգործադրի բոլոր ջանքերը, որ թույլ չտա եռակողմ հայտարարության վերանայման հնարավորություն։ Ռևանշի «վտանգների» մասին էր խոսել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. «Որոշ շրջանակներ, մասնավորապես սորոսականները, փորձում են ապակայունացնել վիճակը Հայաստանում, որ վիժեցնեն համաձայնագրի իրագործումը։ Վլադիմիր Պուտինը նույնպես ասել է, թե որքանով է դա վտանգավոր Հայաստանի համար։ Երբ նրան հարցին, թե ինչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի համաձայնությունից, նա պատասխանեց, որ դա ինքնասպանություն կլինի Հայաստանի համար»։

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը նույնպես բացառել է ռևանշի հնարավորությունը։ «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել։ Պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ»,- ասել է նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ «ռևանշ» ասվածը սխալ ձևակերպում է, և երկու հարցերն իրար հակադրության մեջ չպետք է դնել։ «Ինչպե՞ս եք պատկերացնում ԼՂԻՄ-ի վիճակը, Արցախի վիճակը՝ կիսաջարդվա՞ծ, չպե՞տք է ԼՂԻՄ-ը վերականգնվի։ Այնպես որ, հարցադրումը սխալ է։ Իհարկե, կարող ենք խոսել ժամանակի նպատակահարմարության մասին։ Ես, օրինակ, այս պահին առաջնահերթ եմ համարում մեր բանակի մոդեռնիզացիան և Արցախի հարցը համանախագահների ձևաչափով լուծելը։ Դա ռևա՞նշ է, թե՞ ոչ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանի դիտարկմամբ՝ այդ հարցն արհեստականորեն բարձրացնում են Ադրբեջանում ու Ռուսաստանում հայ ժողովրդի նյարդերը քայքայելու համար. «Մեկը՝ որպես դաշնակցի, մյուսը՝ որպես թշնամի ժողովրդին են քրքրում։ Թող մտածեն այն մարդիկ, որոնք իրենց դղյակներով կերան երկիրը։ Ինչ վերաբերում է 17 ուժերին, ապա նրանց միակ խնդիրը իրենց թալանածը չվերադարձնելն է։ Օր ու գիշեր մտածում են՝ հանկարծ պատասխանատվության չենթարկվեն, ի՞նչ ռևանշի մասին կարող են մտածել։ Եթե մի երկրում նրանք հանրային պահանջ չեն վայելում, չունեն ժողովրդի աջակցությունը, ի՞նչ իմաստ ունի նրանց մասին խոսելը։ Պարզապես մի խմբակ է, որը լուրջ հարցադրումներ չի կարող դնել»։

Քաղաքագետի խոսքերով՝ Հայաստանի խելամիտ քաղաքական ուժերը չպետք է տրվեն բառախաղերին։ «Չենք կարող, չէ՞, թողնել, որ Արցախը մնա անդամահատված։ Միջազգային բոլոր փաստաթղթերում ԼՂԻՄ-ը նշված է Հադրութով ու մնացածով։ Դա ռևա՞նշ է։ Եթե կարգավիճակի հարցն ենք բարձրացնում՝ դա ռևա՞նշ է, թողնենք ագրեսորները դա լուծեն, ինչպես իրենք են ցանկանում։ Պատերազմն էլ մեզնից կախված չէր, առաջիկա անելիքներն էլ, մեծ հաշվով, մեզնից կախված չեն։ Մենք պարզապես պետք է պատրաստ լինենք։ Եթե Արցախը չենք պաշտպանելու, էլ ի՞նչ գործ ունենք երկրի երեսին։ Հիմա պետք է մտածենք երկիրը մոդեռնիզացնելու, կայունացնելու մասին։ Ժամանակը ցույց կտա, թե դրանք ինչքանով են համադրելի։ Մենք չգիտենք, թե վաղը Պուտինն ու Էրդողանը ինչ են անելու, Հայաստանի վերաբերյալ ինչ որոշումներ են կայացնելու։ Չգիտենք, թե ռուսուլման հայերը վաղն ինչ են անելու, որ պետությանն են ծառայելու։ Երկիրը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր սցենարներին։ Իրադրությունն ինքը կթելադրի մեր անելիքները»,- եզրափակեց Շիրինյանը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ «ռևանշ» բառը ինքնին քաղաքագիտական լուրջ եզրույթ է, որն իր ներսում ունի գաղափարաբանություն։ «Ուստի վախենալ քաղաքագիտական եզրույթներից, ռևանշը դնել ընդհանուր պրակտիկայից դուրս՝ կա՛մ միտումնավոր երևույթ է, կա՛մ գալիս է իրավիճակի սխալ գնահատումից։ Բոլոր պետություններն ունեն իրենց ազգային շահերը, և այդ ազգային շահերի ներսում միշտ դրված է լինում որևէ պարտությունից դուրս գալու այդ պարտությունը հաղթահարելու գերնպատակը, որը նշանակում է ռևանշ։ Հիշենք Իսրայելի անցած ամբողջ ճանապարհը, որն իր պետությունը դրել էր վերականգնվելու, տարածքները պահելու նպատակը ու հենց այդ գաղափարաբանությամբ անցնելով նաև պարտությունների միջով, կարողացավ հասնել իր ազգային նպատակներին ու դա իրականացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Դիլբարյանի՝ այն պետությունը, որն իր պետական գաղափարախոսության, իր հայեցակարգի մեջ չունի իրեն պաշտպանելու, պարտությունից դուրս գալու նպատակ՝ ինքն այլևս պետություն չէ. «Ադրբեջանի տեսանկյունից հասկանում եմ նրանց այդ մեղադրանքները, որովհետև Ադրբեջանի այդ գործուն հայատյաց քաղաքականությունը կարելի է բացատրել նրանով, որ իրենք խիստ վախենում են և հասկանում են, որ այդ հաղթանակը խիստ ժամանակավոր քայլ է։ Ուստի, ահաբեկումով ու շանտաժով ուզում են մեզ համոզել, որ այն վերջնական է։ Բայց եթե վերջնական լիներ, ապա չէր լինի այս ամբողջ հռետորաբանությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը հասկանում է, որ ինքը մեկ մարտ է հաղթել ու դրա համար հիմա ակտիվ պատրաստվում է մյուս մարտերին։ Դրա ցուցիչն է Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումն ու նաև Կարսում Թուրքիայի հետ զորավարժությունների անցկացումը»։

Նրա դիտարկմամբ՝ այս համապատկերում առավել անհասկանալի ու անընդունելի է ԱԺ փոխխոսնակի հայտարարությունը. «Այն պարզապես թե՛ քաղաքագիտորեն և թե՛ պետականորեն որևէ տրամաբանություն չունի։ Եթե մենք չենք պաշտպանելու մեզ, ապա ի՞նչ պետություն ենք։ Չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին պատերազմ չէր հայտարարել, հետևաբար՝ մենք ոչ միայն չենք կարող ինքներս մեզ մեղադրել ու ասել, որ պետք է դադարեցնենք մտածել ռևանշի մասին, այլ պետք է մտածենք, թե ինչպես ամրացնենք մեր բանակը։ Շուտով գալիս է Կարսի պայմանագրի 100-ամյակը, և վերստին բարձրանում է մի կարևոր հարց՝ Նախիջևանի տարածքի, բնիկ հայկական բնույթի գնահատումը։ Ու այս պարագայում նման պարտվողական մտքեր կամ օտարի կողմից թելադրված մտքերը ԱԺ փոխխոսնակի կողմից պարզապես հակասում են հայկական պետականության ու ազգային անվտանգության շահերին»։

Եզրափակելով՝ մեր զրուցակիցն ասաց՝ Ռուսաստանը կարողացել է մեր տարածաշրջանում առավել ամրացնել իր դիրքերը. «Նրանց համար կարևոր է հրադադարի պահպանումն ու իրենց միջնորդական առաքելության հիմնավորումը։ Բայց միևնույն ժամանակ նշենք, որ Արցախի հարցի միջազգային կարգավորման բանալին ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանն է վերապահված։ Ես հուսով եմ, որ ԱՄՆ-ն նախագահական այդ ամբողջ անցումային գործընթացից հետո առավել ամբողջական կստանձնի իր պարտականությունները։ Մենք պետք է անընդհատ շեշտենք, որ Արցախի հարցը ոչ միայն կարգավորված չէ, այլ դեռ ավելին՝ խճճված է, որովհետև Արցախի Հանրապետությունը գոյություն ունի, որքան էլ Ալիևը հակառակը պնդի։ Մենք ի հեճուկս այդ ամենի՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, պետք է շարունակենք պաշտպանել հայկական ազգային շահը և խնդիրները, մեր տարածքային ամբողջականությունը, որը զիջել ենք։ Ես կարծում եմ, որ և՛ Լավրովի, և՛ Ռուսաստանի, և՛ բոլոր ատյանների առջև պետք է բարձրացնել այն հարցը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը դեռ չի կատարվել՝ մեր գերիների ու պատանդառված անձանց վերադարձը։ Այդ կետը չկատարած, չգիտես ինչու, նաև Ռուսաստանը շտապում է ենթակառուցվածքային ու հաղորդուղիների ապաշրջափակման հարց դնել»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում