Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Պարտության շապիկով իշխանությունը չի կարող գնալ բանակացությունների. իշխանություն-հասարակություն կապը խզված է

Նիկոլ Փաշինյանը օրերս հանդես եկավ ծավալուն հոդվածով «44-օրյա պատերազմի ծագումը»: Այն տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան, հրապարակախոս Հայկ Դեմոյանի հետ:

«Կարդալով Փաշինյանի հոդվածը՝ եզրակացություններս երեք կետի հանգեցին: Լայնամասշտաբ, երկրի անվտանգությունը ցնցող պատերազմի մասին անդրադարձ կատարելիս երեք կարևոր հարց պետք է տալ՝ պատրաստվում էր արդյոք երկիրը պատերազմին, որի մասին կար ստույգ տեղեկություն: Կա փաստ, որ երկրի ղեկավարությունը զինվորական վերնախավի կողմից տեղեկացվել էր մոտալուտ պատերազմի մասին: Ձեռնարկվե՞լ են արդյոք ՀՀ-ում մինչպատերազմական իրավիճակին համապատասխան քայլեր. իհարկե՝ ոչ… Տեղի էին ունենում այնպիսի օրակարգով իրադարձություններ, որոնք ուղղված էին հասարակությանը շեղելու կարևոր հրամայականից՝ այն է՝ նախապատրաստվել պատերազմին: Պատերազմին պետք է պատրաստ լինի ոչ միայն բանակը, այլ նաև հասարակությունը»,- նշեց Դեմոյանը՝ ընդգծելով, որ երկիրը միտումնավոր կերպով չի նախապատրաստվել պատերազմի:

Նրա դիտարկմամբ՝ բուն պատերազմական գործողությունների ընթացքում այնպիսի տեղեկատվական քաղաքականություն էր վարվում, որը պատերազմի հրամայականներին ճիշտ հակառակ էր: «Օնլայն ռեժիմով իր հույզերն արտահայտելով՝ գերագույն գլխավոր հրամանատարը թշնամուն տալիս էր ամենակարևոր ինֆորմացիան… Ուղերձներ էին հնչում, որոնք ռազմական գաղտնիք էին պարունակում»: Պատմաբանը նաև ընդգծեց, որ Միացյալ տեղեկատվական կենտրոնը հասարակությանն ապատեղեկացնելու գիծ էր վերցրել, ինչն էլ հասարակությանը շոկային վիճակի մեջ գցեց:

Քանի դեռ զինադադարը չի կնքվել, պատերազմը դեռ շարունակվում է: Այս պատերազմը ցույց տվեց, որ տարիեր շարունակ մեզ չեն պատրաստել ոչ պատերազմի և ոչ էլ խաղաղության, մեզ պատրաստել են ստատուս քվոյի: Իսկ հիմա այս պարտությունից հետո մենք որպես հանրություն որքանով ենք պատրաստ նոր հնարավոր տարածաշրջանային զարգացումների որոնց մասին մեզ պարբերաբար զգուշացնում են: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Հայկ Դեմոյանը նշեց, որ ցանկացած իշխանություն պետք է պատրաստ լինի հետպատերազմական իրավիճակի՝ անկախ նրանից կհաղթի, թե կպարտվի, սակայն  այսօր նկատելի է, որ մեր իշխանությունը պատրաստ չէ և չունի ճգնաժամային իրավիճակում կառավարում իրականացնելու կարողություն:

«Հանրության հետ հաղորդակցություն չկա, իշխանություն-հասարակություն կապը խզված է: Եվ այսօր պատերազմում պարտվածի շապիկ հագած իշխանությունը չի կարող գնալ բանակցությունների»,- ընդգծեց Դեմոյանը:

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում