Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Արտակարգ իրավիճակ՝ Վաշինգտոնում. ինչ է սպասվում աշխարհին

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում պարետային ժամ է և արտակարգ դրություն, որը հաստատված է առնվազն մինչև հունվարի 20-ը՝ մինչև նոր նախագահ Բայդենի պաշտոնամուտի արարողություն: Ինչպես հայտնի է, դրա պատճառը անկարգություններն են, որ նախագահ Թրամփի կոչով նրա կողմնակիցները հրահրել են նախօրեին: ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում էր նախագահի ընտրությանը հաղթած Բայդենի հաղթանակը ամրագրելու հարցը, ըստ կարգի: Թրամփը, որ չի ճանաչում իր պարտությունը և հայտարարում է կեղծիքների մասին, կոչ էր արել կողմնակիցներին հավաքվել Կապիտոլիումի դիմաց: Հավաքը, սակայն, վերածվել է անկարգության, և մասնակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք, սենատորների աշխատասենյակներ, հնչել են անգամ կրակոցներ, և կա զոհ:

ԱՄՆ պատմության համար սա աննախադեպ երևույթ է առնվազն վերջին երկու հարյուրամյակների ընթացքում: Նախագահ Թրամփը փաստորեն գնաց այդ քայլին, սադրեց անկարգություն և նախագահի պաշտոնը հանձնելուց առաջ փաստորեն հասավ արյունահեղության: Նրա վարքագիծն աջակցություն չի գտել անգամ հանրապետական կուսակիցների շրջանում: Ներկայումս խոսվում է նույնիսկ այն մասին, որ կարող է նախաձեռնվել Թրամփի պաշտոնանկություն մինչև պաշտոնավարման ավարտը, որին, սակայն, մնացել է փաստորեն մոտ երկու շաբաթ:

Տեղի ունեցողը անշուշտ լոկ ներամերիկյան իրադարձություն չէ, եթե ընդհանրապես գերտերության առումով կա նման իրադարձություն՝ զուտ ներամերիկյան: Որովհետև ԱՄՆ ներսում տեղի ունեցող որևէ զարգացում անգամ կարող է բերել այդ երկրի հասարակական տրամադրությունների տրանսֆորմացիայի, որն էլ իր ազդեցությունը կարող է թողնել ԱՄՆ քաղաքական վարքագծի վրա լայն իմաստով: Կապիտոլիումի իրադարձությունները կթողնեն այդ ազդեցությունը, կբերեն խորը զարգացումների, կթողնեն քաղաքական հետք, թե ոչ՝ դեռ պետք է հասկանալ: Ըստ էության, ԱՄՆ-ում փաստորեն Թրամփի միջոցով, այսպես ասած, հրահրվել կամ նախաձեռնվել է մի բան, որն, օրինակ, շատ բնորոշ է եղել հետխորհրդային մի շարք երկրների կամ նախկին ԽՍՀՄ ազդեցության մի շարք երկրների՝ հետընտրական ցնցումներ:

Իհարկե, այստեղ փաստորեն կա մի ուշագրավ առանձնահատկություն: Այդ երկրներում իշխող էլիտաները չեն հանձնել իշխանությունը ընտրության արդյունքում, իսկ հանրությունն ու ընդդիմությունները բողոքել են ընտրակեղծարարության դեմ: ԱՄՆ ներկայիս իրավիճակում ընտրակեղծարարությունից բողոքում է գործող նախագահը, գործնականում միայն ինքը և հրահրում հետընտրական անկարգություն, որը փաստորեն հանգեցնում է առնվազն մեկ զոհի: Ինստիտուցիոնալ գերազդեցության և կայունության երաշխիք ԱՄՆ-ը ստանում է այդ հարցում շոշափելի հարված, և դա կարող է էական ազդեցություն ունենալ համաշխարհային արժեհամակարգային միջավայրի վրա:

Համաշխարհային անվտանգության վրա ԱՄՆ քաղաքական գործընթացները էական ազդեցություն կամ ավելի շուտ՝ հետևանք ունենում են արդեն չորս տարի՝ նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր, ինչի ծանրություններից մեկը փաստացի իր վրա զգաց նաև հայկական պետականությունը: Ի վերջո, հարկ է թերևս ուշադրությունից բաց չթողնել այն, որ Արցախի դեմ պատերազմը կանգնեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ ԱՄՆ-ում դեմոկրատ Բայդենի հաղթանակի մասին: Այդ իմաստով, ի դեպ, վաշինգտոնյան անկարգությունների ֆոնին մենք էլ թերևս հայտնվում ենք անվտանգային միջավայրի առումով բավականին տագնապալի երկշաբաթյա փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում