Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Կաբինետում նստած նպատակահարմար չեմ համարում հրապարակային կարծիք հայտնել. Մամիկոն Ասլանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

– Պարոն Ասլանյան, Վանաձորի ավագանու անդամները մեզ հետ զրույցում նշում են, որ հնարավոր է Վանաձորի ավագանին էլ  պահանջի վարչապետի հրաժարականը։ Նման քննարկումներ կա՞ն։

– Ճիշտն ասած՝ քննարկումներ էին անում հայտարարություն անելու համար, բայց քանի որ այստեղ ավագանիում ներկայացված բոլոր քաղաքական ուժերն ավելի բարձր մակարդակում հապարակային իրենց կարծիքը հայտնել են, հիմա քննարկումներ են ընթանում։

– Որպես քաղաքապետ՝ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք։

– Ես այն դիրքորոշումն ունեմ, որ ես հրապարակային կարծիք չպետք է հնչեցնեմ կաբինետում նստած: Երբ ես դուրս կգամ փողոց, այն ժամանակ հրապարակային իմ կարծիքը կհայտնեմ։

– Վանաձորի պետական համալսարանի 50-ից ավելի աշխատակիցներ պահանջում են Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Տեղյա՞կ էիք նրանց նախաձեռնությունից։

– Գիտեք, առանձին նախաձեռնություններ են, և այս պրոցեսների վրա որևէ մեկս անձնական ազդեցություն չպետք է ունենանք։ Եթե մարդիկ անձնական կարծիք են հայտնում, ավագանու անդամները կամ առանձին խմբեր, բնական երևույթ է։ Ամեն դեպքում համալսարանը մեզ չի պատկանում, չեմ կարող որևէ բան ասել, ինքս էլ մամուլից եմ տեղեկացել;

– Վանաձորի ավագանին առաջիկայում նիստ է գումարելու։ Հնարավո՞ր է այս հարցը բերվի օրակարգ։

– Կներեք, դա օրակարգի հարց չէ, ընդամենը հայտարարության հարց է։ Դա քվեարկելու հարց չէ, որ դրա պատճառով ավագանու նիստ գումարվի։ Ավագանու անդամներն իրենց կամքի արտահայտության մեջ ազատ են, իրենք առանց  նիստի էլ դա կարող են անել, չեմ կարծում, թե հատուկ նիստի իմաստ կա, որովհետև ավագանու անդամները բոլորն իրար հետ կապի մեջ են։

– Իսկ առանձին ֆրակցիաների ավագանու անդամները Ձեզ այս հարցով դիմե՞լ են։

– Բնական է, որ եղել են առաջարկություններ։

– Դիմել են հայտարարությամբ հանդես գալու, Դուք մերժե՞լ եք։

– Չէ, ինձ չեն դիմել հայտարարություն անելու, պարզապես ավագանու անդամները քննարկումներ են արել։ Ես որ հայտարարություն անելու լինեմ, ազատ եմ գործողություններում,  և այն պահին, երբ որոշեմ, որ կարիք կա հայտարարություն անելու, կանեմ։

– Կարելի՞ է ենթադրել, որ այս պահին նպատակահարմար չեք համարում պահանջել վարչապետի հրաժարականը։

– Ես ասացի, կաբինետում նստած նպատակահարմար չեմ համարում հրապարակային կարծիք հայտնել, և երբ դուրս կգամ փողոց, կառավարչական կապանքներ չեմ ունենա, հրապարակային կարծիք կհայտնեմ։

– Փողոց դուրս գալու հավանականություն կա՞։

– Ես ասացի՝ երբ որ դուրս գամ, դա հավանականության հետ կապ չունի։

– Ինչ-որ պահից կարո՞ղ է որոշեք դուրս գալ։

– Արդեն չեմ մեկնաբանում, լա՞վ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում