Thursday, 02 05 2024
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ

Ադրբեջանն ու անձամբ Ալիևին պետք է խայտառակ անել ամբողջ աշխարհում՝ 21-րդ դարում պետական ահաբեկչության համար

«Այո՛, այս պատերազմը չի ավարտվել, եւ, եթե Նիկոլ Փաշինյանը պարտությունն ընդունելու հայտարարության փաստաթղթով ունակ չէ օր առաջ ապահովել մեր քաղաքացիների վերադարձը, ապա պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը եւ առնվազն մանդատ տա այլոց` լուծելու մեր ժողովրդի առջեւ ծառացած օրհասական այս հարցը»: ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը.

«Իլհամ Ալիեւը շարունակում է ահաբեկչական հանցագործություններ իրականացնել

Այն ինչ անում է պաշտոնական Բաքուն 44-օրյա պատերազմի հետեւանքով իր տարածքում հայտնված ՀՀ քաղաքացիների հետ ոչ այլ ինչ է քան ադրբեջանական Աբու Ղրեյբ ու Գուանտանամո:

Միջազգային կոնվենցիաների աղաղակող խախտումներով շարունակվող պատերազմական հանցագործություններն այլեւս միայն Ալիեւի ու ադրբեջանի ժողովրդի պատասխանատվությունը չէ: Անգործության ու լռության համար պատասխանատու է ողջ միջազգային հանրությունն ու քաղաքակիրթ մարդկությունը, առաջին հերթին` այս հայտարարությունը բանակցած երրորդ պետությունը` Ռուսաստանը:

Այս պահին, Հայաստանի Հանրապետության, հատկապես արտաքին քաղաքականության թիվ մեկ օրակարգային խնդիրը Ադրբեջանի ահաբեկչական ձեռքերում հայտնված ՀՀ քաղաքացի ռազմագերիների ժամ առաջ վերադարձն է, զոհվածների դիակների փոխանակումն ու անհետ կորածների վերաբերյալ հստակեցումներ մտցնելը:

Մեր արտաքին գերատեսչությունը, դիվանագիտական առաքելությունները, հատկապես միջազգային կառույցներում մեր դեսպանները, խորհրդարանական դիվանագիտությունը, որեւէ ամբիոն չպետք է բաց թողնեն խնդիրը բարձրաձայնելու ու Ալիեւյան ահաբեկչական ռեժիմի իրական դեմքը ցույց տալու հարցում:

Զուգահեռաբար, ներգրավելով սփյուռքի մեր կառույցները, Ադրբեջան պետությունն ու անձամբ Ալիեւին պետք է խայտառակ անել ամբողջ աշխարհում, 21-րդ դարում միջազգային մարդասիրական իրավունքի սահմռկեցուցիչ խախտումների ու պետական ահաբեկչության համար:

Այո՛, այս պատերազմը չի ավարտվել, եւ, եթե Նիկոլ Փաշինյանը պարտությունն ընդունելու հայտարարության փաստաթղթով ունակ չէ օր առաջ ապահովել մեր քաղաքացիների վերադարձը, ապա պետք է գոնե այս անգամ ընդունի իր սխալը եւ առնվազն մանդատ տա այլոց` լուծելու մեր ժողովրդի առջեւ ծառացած օրհասական այս հարցը»,-գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում