Եվրախորհրդարանը հինգշաբթի կարող է բանաձև ընդունել, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագետներին ու խորհրդարանականներին:
Ըստ նրանց՝ նախ և առաջ Ֆրանսիան, Հունաստանը և Կիպրոսը կողմ են պատժամիջոցներ կիրառելուն, Գերմանիան նույնպես կարող է պատրաստ լինել միանալ նրանց վերջին միջադեպի պատճառով, որի ընթացքում Թուրքիան խանգարել է Բունդեսվերին ստուգել կասկածելի թուրքական նավը «Իրինի» գործողության շրջանակներում: Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր վերանայման հարցը կքննարկվի դեկտեմբերի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում: Այնտեղ է, որ կարող է որոշում կայացվել պատժամիջոցներ կիրառելու մասին:
ԵՄ-ում ավագ դիվանագետի խոսքով՝ «կա ընդհանուր ըմբռնում, որ պատժամիջոցներ կլինեն»: «Այնուամենայնիվ, Թուրքիան առանցքային գործընկեր է շատ ոլորտներում, ուստի Խորհրդում չկա կոնսենսուս: Դեռ վաղ է [այդ մասին խոսելը]», – ասել է միաժամանակ մեկ այլ դիվանագետ: