Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

«Ավրորան» հայտարարում է նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին՝ ուղղված Արցախի բնակչությանը

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է անմիջական օգնություն տրամադրել պատերազմի ընթացքում տուժած Արցախի բնակչությանը Հայաստանում և Արցախում: «IDeA հիմնադրամ»-ը հայտնում է, որ արդեն հաստատվել է 20 նախագիծ՝ ընդհանուր 102 միլիոն դրամ (200 հազար ԱՄՆ դոլար) բյուջեով: Նախագծերն իրականացվում են բարեգործական հիմադրամների, ինչպես նաև տեղերում աշխատող պետական կազմակերպությունների հետ համատեղ:

«Ավրորան» նաև հայտարարել է այս ուղղությամբ աշխատանքային հիմնական սկզբունքների և #AraratChallenge շարժման միջոցով նոր միջազգային դրամահավաքի մեկնարկի մասին: Ֆինանսական աջակցության հայտերից և նվիրատվություններից բացի, ընդունվում են նաև կամավորության և փորձագիտական օգնության տրամադրման մասին առաջարկներ, ինչպես նաև նրանցից օգնություն ստանալու անհրաժեշտության մասին դիմումներ: Դեկտեմբերի 1-ին կհայտարարվի կամավորական ուղղվածության նախագծերի առաջին ցուցակը:

Արդեն հաստատված նախագծերն են՝ աջակցություն Շուշիից բռնի տեղահանված անձանց Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում վերաբնակեցնելու համար (Շուշիի «Նարեկացի» արվեստի միության և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի հետ համատեղ)՝ 12.500 ԱՄՆ դոլար (6,4 մլն դրամ), մարդասիրական անհապաղ օգնության տրամադրում Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ) բնակիչներին՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ), անկողնային պարագաների 1.000 փաթեթի տրամադրում Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց՝ 12.700 ԱՄՆ դոլար (6,5 մլն դրամ), 500 տաք բաճկոնների արտադրություն Արցախի բնակիչների համար Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում` 12.000 ԱՄՆ դոլար (6,1 մլն դրամ), պատերազմից տուժած արցախցի 600 ընտանիքների աջակցության ծրագիր («Բարի մամա» հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ), 200 տաքացուցիչի ձեռքբերում Արցախից ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների համար՝ 2.500 ԱՄՆ դոլար (1,3 մլն դրամ):

Բժշկական օգնության ուղղությամբ ծրագրերն են՝ աջակցություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի ռենտգենային սարքավորման վերկանգնման համար՝ 10.500 ԱՄՆ դոլար (5,4 մլն դրամ), աջակցություն «Հայաստանի ճամփորդող բժիշկներ» (Travelling Doctors of Armenia) կազմակերպությանը՝ Արցախի և Հայաստանի դժվար հասանելի շրջաններում գտնվող տեղաշարժման սահմանափակումներ ունեցող վիրավորներին տնային պայմաններում բժշկական ծառայություններ տրամադրելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ), Արցախի համար շտապօգնության մեքենաների ձեռքբերում («Support Our Heroes» հիմնադրամի հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ), կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար (1 մլն դրամ), 55 ծալովի մահճակալի ձեռքբերում Արցախից տեղահանված մարդկանց համար («ՎԻՎԱ» հիմնադրամի հետ համատեղ)՝ 3.000 ԱՄՆ դոլար (1,5 մլն դրամ):

Վերականգնման, կահավորման ուղղությամբ ծրագրերն են՝ աջակցություն Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցի վերականգնման համար (Արցախի կրթության նախարարության հետ համատեղ)՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ), աջակցություն Մարտունի քաղաքի քաղաքապետարանին՝ հրետանակոծությունից տուժած Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցի վերականգնման համար՝ 20.000 ԱՄՆ դոլար (10,2 մլն դրամ), աջակցություն Ստեփանակերտում հացի փուռ հիմնելու համար, որը 6 ամիս կտրամադրի անվճար հաց և կստեղծի նոր աշխատատեղեր ( «Թիկունք» նախաձեռնող խմբի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ), Ստեփանակերտի հանրակացարանի կահավորում տեղահանված արցախցիների ժամանակավոր կեցության համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ), աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար (5,1 մլն դրամ):

Մի շարք ծագրեր են նախատեսված նաև սննդի տրամադրման հետ կապված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում