Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը, որը հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին, վստահեցրել է, որ իր իշխանությունը չի դառնա ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի «երրորդ ժամկետը»:
Այս մասին նա ասել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Սա Օբամայի երրորդ ժամկետը չէ, քանի որ մենք բոլորովին այլ աշխարհի հետ ենք բախվում, ի տարբերություն Օբամայի և Բայդենի վարչակազմերի», – վստահեցրել է քաղաքական գործիչը:
Բայդենը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «փոխել է լանդշաֆտը»: Նրա խոսքով՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի պատճառով երկիրը «միայնակ» է մնացել։