Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

30 տարի շարունակ այսօրվա պատերազմին չեն պատրաստվել. երկիրը քանդել ու կործանել են, սաղ ֆիկցիա է եղել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

Պարոն Ավետիսյան, պատերազմն ավարտվեց մեր պարտությամբ ու հայտնի փաստաթղթի ստորագրումով։ Ինչո՞ւ այսպես ստացվեց։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

– Ես մի բան գիտեմ միայն, ու դա ապացուցվեց, որ 30 տարի շարունակ այսօրվա պատերազմին չեն պատրաստվել։ Այն, ինչ արվել է այդ ուղղությամբ, ինչ խոսվել է, թե մենք պատրաստվում ենք պատերազմի, սաղ  ֆիկցիա է  եղել։ Իրենք ընդամենը փող են լվացել, երկիրը քանդել են, կործանել են։  Իսկ մեր տղաների կռիվն այս պատերազմում ֆանտաստիկայի ժանրից է։ Մեր տղաները հզոր ձևով կռվեցին ու պահեցին Արցախը, Հայաստանն էլ հետը։ Եթե իրականում ասվի, թե ազերիները ինչ ունեին, իսկ մենք ինչ ունենք, եթե այդ հարաբերակցությունը հրապարակվի, ապա  կարելի է  մտածել, որ նրանք պետք է  գային հասնեին Երևան։ Բայց փառք ու պատիվ մեր զինվորին, հայ տղամարդուն, որ կարողացան կանգնեցնել, կռվել այդ ահռելի զենք-զինամթերք ունեցող զորքի դեմ։

Բայց դրան զուգահեռ էլ կարծիքներ եղան, որ մենք բավարար մարդկային ներուժ չունեինք առաջնագծում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոսեց դրա մասին, որ շատերը պարզապես փախել են դիրքերից կամ չեն ցանկացել առաջնագիծ մեկնել։ Դուք նման դեպքերի հանդիպե՞լ եք։

– Ես անձամբ չեմ հանդիպել։ Այն թևը, որտեղ մենք պահում էինք, սարսափելի վիճակ էր։ Մեր դիրքերի, կողքի ստորաբաժանումների վրա, եթե սուտ չասեմ, ամեն օր երևի  մի քանի հազար արկ էին գցում տարբեր տեսակի՝ էլ վառող, էլ քայքայող, էլ քիմիական, ինչ ասես։ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ինչ ուներ՝ օգտագործում էր մեր դեմ։ Ու այդ պարագայում էլ մեր տղաները մի մետր չեն նահանջել։ Զոհեր էլ են եղել, բնականաբար, բայց մի սանտիմետր չենք նահանջել մինչև վերջին օրը։ Մնացածը թե որ դիրքում ինչ է  եղել, ինչպես է եղել՝ արդեն իրենց պետք է հարցնեք։

Բայց թերացումներ եղե՞լ են, նկատե՞լ եք, ի՞նչը նպաստեց այսօրվա վիճակին։

– Ամբողջությամբ թերացում էր։ Ամբողջ բյուջեն մսխել են ու մեզ տարիներ շարունակ հրամցրել են, թե անվտանգությունն են բարձրացնում։ Գնացեք նայեք ու տեսեք, թե ինչքան գումար են ծախսել ամբողջ Արցախում ինժեներական գործերի համար, կզարմանաք։ Փոխարենը Սեյրան Օհանյանը կոնսերվայի բանկաները կախում էր դիրքերում և ուրախանում էր։

Այսինքն՝ գլխավոր թերացումը պատերազմին ըստ պատշաճի չպատրաստվելն էր։

– Միանշանակ։ 30 տարի թերացել են իշխանությունները։ 30 տարի չեն պատրաստվել իրական պատերազմի։ Կրկնում եմ՝ սաղ ֆիկցիա է եղել, ու այս  պատերազմը ապացուցեց դա։

Հիմա Արցախում ռուս խաղաղապահներն են արդեն տեղակայվել, բայց նրանք էլ 5 տարի ժամկետով են։ 5 տարի հետո կրկին պետք է պատերազմի՞ պատրաստվենք, թե՞ մշտապես համակերպվենք այս վիճակի հետ։

– Ես կարճ կպատասխանեմ՝ թող հայ ազգը գիշեր-ցերեկ, իշխանություններով հանդերձ, պատրաստվի մեծ պատերազմի։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Սա իսկի կինոյի տառերը չէր։

5-10 տարի հետո կկարողանա՞նք նորից ոտքի կանգնել, մեջքը ուղղել ու պատերազմի մեջ մտնել։

– Միանշանակ կկարողանանք, եթե իշխանությունները ցանկություն ունենան։ Եթե հանքերը չթալանեն, չուտեն, գիտության մեջ փող դնեն, ապա մենք՝ հայերս, շատ խելացի ենք, կկարողանանք այնպիսի զենքեր արտադրել, այնպիսի պաշտպանություն ստեղծել, որ անգամ ամբողջ աշխարհը չի կարողանա Հայաստանի դեմ դուրս գալ։

Պատերազմի դադարից հետո էլ առ այսօր խոսվում է դավաճանության դեպքերի մասին, բոլորը դավաճաններ են փնտրում։ Դավաճանության դեպքերի ականատես եղե՞լ եք։

– Ես նման դեպքերի չեմ հանդիպել, բայց չեմ էլ տեսել, որ ուրիշների հանդիպած դավաճաններից որևէ մեկին Երևանի հրապարակներից մեկում գնդակահարեն։ Բոլոր դավաճաններին պետք է գնդակահարել։ Պատերազմ է, ու պետք է գործեն պատերազմի կանոնները՝ դավաճաններին գնդակահարել է պետք։ Թե չէ բոլորը խոսում են դավաճանների մասին, բայց որևէ մեկը չի գնդակահարվում։

Պարոն Ավետիսյան, պատերազմից հետո լարվել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, փողոցներում ցույցեր են, վարչապետի հրաժարականի պահանջ է դրվում որոշ ուժերի կողմից։

Այս զանգվածը Արցախո՞վ է մտահոգ, թե՞ այլ խնդիրներ են լուծվում։

– Շատ վատ վիճակ է։ Դրանք՝ էդ ելույթ ունեցողները, բոլորը դավաճաններ են։ Բա Արցախի մասին էին մտածում, թող գային սահման ու կռվեին։ Սա է բանաձևը, ուրիշ բան պետք չի ասել։

Հայաստանը մենակ Նիկոլ Փաշինյանինը չէ։ Հայաստանը հայ ժողովրդինն է, հայ ազգինն է, այդ տարածքներն էլ մերն են, ու մենք պարտավոր էինք այն  պաշտպանել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում