Saturday, 27 04 2024
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ

Պուտինը ամեն ինչ կանի, որ Նիկոլ Փաշինյանը մնա կառավարության ղեկավարի պաշտոնում. Կայծ Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

– Պարոն Մինասյան, ո՞րն է լինելու ձեռք բերված եռակողմ համաձայնագրից հետո հաջորդ քայլը, արդյոք Ղարաբաղի ճանաչումը դեռ հնարավո՞ր եք համարում։ Ի՞նչ կեցվածք պետք է որդեգրի Հայաստանն առաջիկա բանակցություններում։

– Արցախի անկախության ճանաչումը տարբերակներից մեկն է: Բաքուն և Անկարան դեմ են դրան: Մոսկվան տաք է պահում այս քարտը, իսկ Փարիզը և Վաշինգտոնը բացահայտ քննարկում են Արցախի կարգավիճակը՝ առանց այնքան հեռուն հասնելու, որ խոսեն անկախության մասին: Մինսկի խմբի շրջանակներում կարող է մրցավազք լինել Արցախի ճանաչման համար: Ռուսաստանն այս տարբերակն օգտագործում է Բաքվին վրդովեցնելու և Երևանն իր ձեռքում պահելու համար: Երբ ժամանակը գա, Մոսկվան կարող է ճանաչել Արցախը՝ իրեն հայերի աչքում փրկիչ ցույց տալու համար։

Նոյեմբերի 9-ի զինադադարի պայմաններում նվաստացած Փարիզն ու Վաշինգտոնը կարող են օգտագործել Արցախի անկախության տարբերակը՝ որպես տարածաշրջան վերադառնալու մասին հայտարարելու միջոց: Հայաստանը նույնպես, իրոք, ժամանակն է, պետք է չափի Արցախի ճանաչման այս հնարավորությունը: Սպառնալով դա անել՝ առանց երբևէ կատարելու այս ժեստը, 1994 թվականից ի վեր Երևանը կորցրեց իր ողջ վստահելիությունը:

– Ֆրանսիայի Սենատը քվեարկության  է ներկայացրել ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծ։ Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ կարող ենք սպասել։

– Սա օրենք չէ, այլ խորհրդանշական բանաձև: Սա ցանկություն է, որը կարևոր է, քանի որ ճնշում կգործադրի Ֆրանսիայի կառավարության վրա, որը ստիպված կլինի բացահայտորեն բարձրաձայնել այս հարցը: Փարիզ քաղաքի կողմից Արցախի անկախության օգտին քվեարկելուց հետո այս բանաձևը, եթե ընդունվի, Ռուսաստանին և Թուրքիային ցույց կտա նաև, որ անհրաժեշտ է հաշվի նստել Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ: Բայց արդյոք Փարիզն ու Վաշինգտոնը կգնա՞ն այնքան հեռու, որ ճանաչեն այս անկախությունը:

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն ինչպե՞ս կմեկնաբանեք։ Արդյոք Ռուսաստանը կաջակցի՞ Հայաստանի իշխանություններին առաջիկայում, թե՞ կողմ կլինի նրանց հրաժարականին։ 

– Պուտինը կանի ամեն ինչ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա կառավարության ղեկավարի պաշտոնում, քանի որ Նիկոլ Փաշինյանը հավանություն տվեց նոյեմբերի 9-ի հրադադարին։ Մինչդեռ Հայաստանում շատ թույլ ընդդիմությունը կարող էր, եթե հաջողվեր տապալել ներկայիս ռեժիմը Երևանում ու նշանակել վարչապետ, մերժել  հրադադարի ռեժիմը և հակասել Ռուսաստանի շահերին։

Իսկ այսօր ընդդիմությունն ավելի մոտ է ռուսներին, քան Նիկոլ Փաշինյանը: Այդ պատճառով է, որ Հայաստանում ներկայիս ընդդիմությունը չի կարող հաջողության հասնել, հատկապես, երբ ցույցերին հավաքում են ընդամենը 2-4000 մարդ: Այսինքն՝ ոչ ոք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում