Wednesday, 08 05 2024
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել

Նախընտրական իրավիճակ և սև խոռոչներ

Հայաստանում թեժ քաղաքական իրավիճակ, փաստացի՝ նախընտրական շրջան է: Այդ շրջանն առանձնանում է նրանով, որ արտահերթ ընտրությունը թվում է անխուսափելի, սակայն պարզ չէ, թե երբ տեղի կունենա այդ անխուսափելին:

Արտահերթ ընտրության անխուսափելիության մասին, ըստ էության, հայտարարել է նաև հանրապետության նախագահը, որը հանրությանը և հայ ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել էր, որ դա է ներքին իրավիճակի լիցքաթափման և Հայաստանը կայունության ծիրում պահելու գրավականը: Եթե հանրապետության նախագահը խոսում է այդ մասին, ապա կնշանակի, որ իրադարձությունների և իրողությունների քաղաքական տրամաբանությունը մտել է այդ առումով վճռորոշ փուլ: Մյուս կողմից՝ նախընտրական այս շրջանն ունի մի քանի այլ առանձնահատկություններ, որոնք բոլորովին երկրորդական չեն:

Նախ՝ Հայաստանում առավել քան երբևէ բարձր է արտաքին, մասնավորապես ռուսական ազդեցության հանգամանքը: Այստեղ չկա որևէ խորհրդապահական կամ իռացիոնալ, զգայական արձանագրում: Ի վերջո, Հայաստանում ներքաղաքական թեժ իրավիճակի հիմքում պարտված պատերազմն է, որի աղետալի վերջնարդյունքը կանխվել է Ռուսաստանի հովանու ներքո ձեռք բերված հայտնի եռակողմ համաձայնությամբ: Այդ համաձայնությունն իր հերթին ունի ոչ միայն ներհայկական, այլև ռեգիոնալ և աշխարհաքաղաքական էական նշանակություն, և ինչպես միանգամայն տրամաբանական, այդպես էլ կասկածից վեր է, որ համաձայնության մոդերատոր և հովանի Ռուսաստանը օգտագործելու է իր լծակները համաձայնագրով իր առաջ դրված խնդիրները լուծելու և իրագործելու համար: Ընդ որում, Ռուսաստանն այդ լծակները կփորձի օգտագործել բոլոր, ոչ միայն Հայաստանի ուղղությամբ իր նախաձեռնության հնարավոր անցանկալի շեղումներ կանխելու համար: Թե հատկապես ինչն է լինելու տեսանելի ապագայում ՌԴ համար ցանկալի և անցանկալի շեղում, դա այլ խոսակցության առարկա է: Բայց, ընդ որում, այստեղ պետք է նկատի առնել, որ Ռուսաստանը կօգտագործի իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները նաև ցանկալի շեղումներ ապահովելու համար: Եվ կանի դրանք թե Հայաստանի, թե Ադրբեջանի, թե արտաքին որևէ այլ կենտրոնի պարագայում: Այդպիսով, Հայաստանի ներկայիս դե ֆակտո նախընտրական շրջանում բարձր, աննախադեպ բարձր է ռուսական ազդեցության կամ ներգործության աստիճանը:

Մյուս առանձնահատուկ հանգամանքն այն է, որ նախընտրական պայքար է, սակայն՝ չձևավորված քաղաքական դաշտի և ուժերի չբալանսավորված, չկազմավորված հարաբերակցության պայմաններում: Կա 17 կուսակցությունների կամ 16-ի ձևաչափը (թիվը մեկով ավելի կամ պակաս՝ կարծես թե էական չէ): Այդ ձևաչափում են ուժեր, որոնք խոշոր հաշվով ունեն ընդհանուր շահեր, սակայն նաև բավական տարամետ հարցեր: Չթվարկենք դրանք, այդ ամենը տարբեր փուլերում եղել է ակնառու՝ թե ընդհանուր շահերի, թե հակասությունների իմաստով: Ընդ որում, այս բազմակուսակցական ձևաչափը դեռ չի որոշակիացրել, թե ինչպես է պատկերացնում քաղաքական որևէ պատասխանատվության ստանձնում, այդ թվում նաև հնարավոր ընտրության դեպքում որևէ ձևաչափ: Զուգահեռ կան առանձին տարբեր քաղաքական ուժեր, որոնք նույնպես դեռևս չունեն ամբողջական կամ լիարժեք դիրքավորում: Կա նաև իշխող քաղաքական ուժը, որի պարագայում էլ, սակայն, պատկերը ամբողջական չէ, և պարզ չէ, թե ինչ տեսք կունենա այդ ուժը քաղաքական զարգացումների և մասնավորապես ընտրական իրողությունների պարագայում:

Այդպիսով, կա ակնհայտ նախընտրական տրամաբանությամբ ներքաղաքական կյանք, սակայն չկա այդ կյանքում ուժերի հարաբերակցության ոչ մի որոշակիություն, առավել ևս՝ հանրային հետպատերազմյա տրամադրությունները խորապես արտահայտող: Եվ սա իր հերթին վտանգավոր վիճակ է, որովհետև քաղաքական դաշտը պետք է արտահայտի հանրային տրամադրությունները: Եթե դա տեղի չի ունենում, ապա պատմականորեն վճռորոշ ժամանակահատվածներում առավել ևս առաջանում են լուրջ ճեղքեր ու վակուում, այսպես ասած՝ ներքաղաքական կամ քաղաքական «սև խոռոչներ»: Ընդ որում, դա թե հանրության, թե քաղաքական անխտիր բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է, որովհետև անկանխատեսելիությունը նաև այն է, որ պարզ չէ, թե որ դեպքում ինչ ուժ կհայտնվի այդ սև խոռոչներից մեկում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում