Sunday, 12 07 2026
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ

Պոմպեոն չի հանդիպի Էրդողանին Թուրքիա կատարած այցի ընթացքում

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիա կատարած այցի ընթացքում։ Ինչպես փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը, հանդիպումը չի կայանա էրդողանի ժամանակացույցում եղած փոփոխությունների պատճառով։

Ամերիկացի դիվանագետները, մեկնաբանելով Պոմպեոյի և Էրդողանի հանդիպման հնարավորության հարցը, նշել են, որ իրենց և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կարծիքով նախագահ Էրդողանը ևս կցանկանար կյանքի կոչել հանդիպման նախնական պայմանավորվածությունները, սակայն նախագահի ժամանակացույցում եղած փոփոխությունների պատճառով նա դադարել է հետևել վերոնշյալ պայմանավորվածություններին։

«Եղել են պահեր, երբ մենք կարծում էինք, որ հնարավոր է և տեղի կունենա, բայց հետո Թուրքիան ասաց մեզ, որ նախագահ Էրդողանի ժամանակացույցը ինքնին փոխվել է: Եվ ես դա չեմ վերագրում ինչ-որ քաղաքական ազդանշանի: Դա բառացիորեն ժամանակացույցի հարց էր պետքարտուղարի և նախագահ Էրդողանի տեսանկյունից։ Ես չեմ հավատում, որ Թուրքիայի կառավարությունը դժգոհ է այն ամենից, ինչը պարզապես ծրագրման խնդիր էր: Մենք շարունակում ենք [Անկարայի հետ] աշխատել այն հարցերի շուրջ, որոնցում կան տարաձայնություններ, և այն հարցերի շուրջ, որոնք, մեր կարծիքով, կարևոր են ինչպես մեզ, այնպես էլ մյուսների համար», – նշել է պետքարտուղարության պաշտոնյաներից մեկը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նոյեմբերի 13-ից 23-ը ընկած ժամանակահատվածում յոթ երկրներ կատարելիք շրջագայության շրջանակներում Պոմպեոն կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար և Սաուդյան Արաբիա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում