Friday, 17 07 2026
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի հայտարարությունը

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Պետք է փաստել, որ հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը ի վիճակի չեղավ դիմակայել սեպտեմբերի 27-ին սկիզբ առած Թուրքիայի, ահաբեկչական խմբավորումների և ադրբեջանական բանակի համատեղ հարձակմանը։ Թե ինչպես դա տեղի ունեցավ, կպարզի ապագայում ձևավորվելիք հետաքննող մարմինը` պատասխանատվության կանչելով մեղավորներին։ Սրան մենք հետամուտ կլինենք։ Հրադադարի մասին նոյեմբերի 10-ին եռակողմ տարածած հայտարարությունը եկավ փաստելու այդ իրականությունը։ Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ հայտարարությամբ սկսած գործողությունների իրավազորությունը միջազգային իրավունքի տեսանկյունից որոշակի հարցեր է առաջացնում, նույնիսկ այն դեպքում, երբ միջազգային իրավունքի նորմերի պաշտպանելուն միտված միջազգային կառույցներն ու առանցքային պետությունները ողջունել են նման համաձայնությունն ու դրանից բխող գործողությունները։

Համաձայնությունը, որ կայացել է կողմերի միջև, մեծացրել է նոր պատերազմի հավանականությունը ավելի, քան այն կարելի էր պատկերացնել պատերազմից առաջ։ Իրավիճակը դուրս է եկել ԵԱՀԿ կարգավորման շրջանակից, մինչդեռ հենց ԵԱՀԿ անդամ երկրներին էր տրված հակամարտությունը հանգուցալուծելու միջազգային մանդատը։ Շարունակում են օկուպացված մնալ Արցախի Հանրապետության նույնիսկ այն տարածքները, որոնք իրենց պատմության ողջ ընթացքում հայկական են եղել։

Պետական ու քաղաքական շրջանակների հետ մեր շփումների արդյունքում գտնում ենք, որ այդ շրջանակները չունեն ստեղծված ներքին և արտաքին մարտահրավերները հաղթահարելու հիմնավոր պատկերացումներ։

Հանրության քաղաքական առաջնորդության այս ձախողումը իրական սպառնալիք է ստեղծում, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից և կսկսվեն զինված բախումներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող դրականորեն ազդել ո՛չ Արցախի շուրջ ծավալվող գործընթացի, ո՛չ էլ Հայաստանի ներքաղաքական կյանքի ու ապագայի վրա։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ներքաղաքական դաշտում ձևավորված երկու հակադիր կողմերին առաջարկում է իրենց ամենասկզբունքային դիրքերից մեկ քայլ նահանջել և հանրությանը չտանել նման զարգացումների բերումով անխուսափելի արյունալի բախման։

Մեր արյունը արդեն բավական հեղվել է։

Կողմերի նման պատրաստակամության դեպքում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը կարող է իր ուժերի առավելագույնն ի սպաս դնել միջնորդական հանձնառությանը։ Բախումից ոչ մի կողմ չի շահելու, իսկ տուժելու է հայ ժողովուրդը Արցախում և Հայաստանում։ Դեռևս կա հնարավորություն սահմանադրականության սկզբունքով գտնել խնդրի հանգուցալուծմը։

Ժամանակն է վերաիմաստավորելու մեր գոյությունը և որդեգրելու իրական արժեքներ որպիսին են արդարությունը, անկախությունն ու համերաշխությունը։ Մեր կարճաժամկետ ապագա պատմությունը պետք է իմաստավորվի անդուլ աշխատանքով՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, նրա յուրաքանչյուր քաղաքացու և մարդկանց, որոնց սիրտը ցավում է ավելի լավ Հայաստանի և ավելի լավ աշխարհի համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում