Thursday, 02 05 2024
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով

Ադրբեջանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը ու դարձավ թուրքական վիլայեթ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի նախագահ Սմբատ Կարախանյանը։

– Պարոն Կարախանյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնության շուրջ։ Համարո՞ւմ եք, որ սա  մեր կապիտուլյացիան է։

Սթափ նայենք իրավիճակին։ Մոսկվայում կա շատ ուժեղ ադրբեջանա-թուրքական լոբբի, որոնք ադրբեջանական քարոզչությունը փորձում են որպես իրականություն ներկայացնել։ Այդ լոբբին երեկվանից, այսօր առավոտվանից զարթնել է, սկսել են հասկանալ, թե իրականում ինչ կատարվեց։ Այդ մարդիկ շատ դժգոհ ու անհանգստացած վիճակում են գտնվում՝ սկսած ամենաթունդ կազմակերպիչ Ռուսաստանի դեսպան Բյուլբյուլօղլիի որդուց, որը նամակներ է  գրում ռուսական ուժային կառույցներին, միջոցառումներ կազմակերպում, իրեն պատռելով մեյդան ընկնում։ Իրենք այսօր արթնացան, մի հատ էլ սթափ նայեցին իրավիճակին ու հասկացան, որ իրենք դե ֆակտո, իսկ հետագայում նաև դե յուրե պարտվել են։ Ռուսական հռետորաբանությունը խաղաղապահ ուժերի մուտք գործելուց հետո սկսեց փոխվել, կոշտանալ։ Իրենք զարթնեցին ու հասկացան, որ Ղարաբաղը կորցրել են։ Փաստենք մի բան՝ Ադրբեջանը վերջնականապես ու անշրջելիորեն կորցրեց Ղարաբաղը։ Մենք այդ շրջանները համարում էինք անվտանգության գոտի, խոսում Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին։ Միջազգային հանրությունը չէր համարում Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն, համարում էին, որ էթնիկ խնդիրները պետք է լուծել ու ինչ-որ ձևով ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Մենք այլ բան էինք ասում, բայց իրականում միջազգային հանրությունը՝ կոնկրետ գերհզոր պետություններ, այս քաղաքականությունն էին վարում:

Այսօրվա դրությամբ  Ադրբեջանը հասկացավ, որ իրավիճակը փոխվեց։ Բերեցին երկաթե պատ կանգնեցրին Ղարաբաղի ու իրենց միջև։ Այո, այդ շրջանները ժամանակավորապես անցան իրենց տրամադրության տակ։ Բայց ի՞նչ կատարվեց. ռուսական կողմը բերեց ուժի զոռով  երկաթե պատն իրենց առաջ փակեց։ Իրենք  մտածում էին՝ ամեն ինչ իրենց ձեռքերում է, գերհզոր են, պահը կգա՝ կգրավեն Ղարաբաղը,  բայց այժմ հասկացան, որ Ղարաբաղն իրենց ձեռքերից վերցրին։ Սա հարցի լուծում չէ, սա միջանկյալ, ընթացիկ քայլ էր։ Այստեղ ուղղակի զինադադար հաստատվեց։ Իրենց տվեցին վառած, քանդած, ֆոսֆորով թունավորված, քիմիական զենքերով թունավորված տարածքներ։ 20-30 տարվա ընթացքում նույնիսկ եթե միլիարդներ ծախսեն՝ այդ վերականգնողական  աշխատանքները շատ բարդ են լինելու։ Հիմա դրանք պայմանականորեն իրենց տրամադրության տակ են, բայց Ղարաբաղից զրկվեցին, հարցի լուծում չտվեցին, իսկ բոլոր ջանքերը ի չիք դարձան։ Ադրբեջանը բացարձակապես չի կարողանում վերահսկել զինվորականների քանակը, ինքը չի կարող ներս մտնել հաշվարկներ անել։ Ադրբեջանը հասկացավ, որ այդ խաղաղապահների անվան տակ իրենց մոտ բերեցին ռուսական հատուկ նշանակության հարվածային սպեցնազի բարձր տեխնոլոգիաների տիրապետող փորձված կոնտինգենտ։

Հիմա ասում են՝ ո՞նց հասկանանք այս իրավիճակը։ Երկրորդ՝ Թուրքիան ամեն ինչ անում էր, որ ինքն էլ այնտեղ մտնի, բայց դրանից նրան զրկեցին։ Իրենց համար սրանք սառը ցնցուղներ են։ Թուրքիան ասաց՝ բա ո՞նց անենք, ի՞նչ անենք, եկեք այդ մոնիտորինգի կենտրոնները ստեղծենք: Թուրքիան ասաց՝ ուրեմն մենք էլ գանք նստենք Ստեփանակերտում ու Շուշիում։ Ռուսական կողմը կտրականապես մերժեց՝ ոչ մի թուրքի ոտք չի մտնելու։ Թուրքերը հասկացան, թե ինչ է կատարվում, իրենց փորձագետները հասկացել էին, որ երբ ամենավերջին պատրաստությամբ զորքերը, որոնք Իդլիբում մաքրեցին հյուսիսային մասը, այժմ այստեղ են՝ իրենց համար ամեն ինչ կորած է։ Ադրբեջանն այսօրվա դրությամբ խայտառակ հիստերիայի մեջ է, իրենք հասկանում են, որ կորցրել են Ղարաբաղը։ Հիմա Ալիևը վերջացել է, ժամանակավորապես ոգևորում է իր հասարակությանը, բայց դա երկար չի տևելու։ Եթե պարզ խոսենք՝ տեղի ունեցավ Ադրբեջանի մասնատում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև։

Ռուսական կողմն անընդհատ կոչ է անում՝ մի խնդիր կա, որ Արցախի Հանրապետությունը ինքնակամ չհայաթափվի։ Դա բացառվում է, նման բան չպետք է թույլ տալ։ Նույնիսկ Հայաստանի տարածքով անցնող այդ ճանապարհից մենք շահույթներ ենք ստանալու, այնպես չէ, որ ով երբ ուզի՝ կարող է անցնել-գնալ։ Այդ ամենը պետք է կոնկրետ մշակումներ ստանա։

Իհարկե կան շատ խնդիրներ ՀՀ  իշխանությունների հետ կապված, եղան շատ բացթողումներ՝ դիվանագիտական ու պետական։ Այս ամենը կարելի էր անել մի քիչ ավելի շուտ, մի քիչ ավելի քիչ զոհերի գնով կամ առանց զոհերի։ Ռուսաստանն այս իրավիճակում նույնիսկ իր ծրագիրն իրականացրեց, ու Ադրբեջանի մասնատումը տեղի ունեցավ։

– Այս ամեն ինչով հանդերձ՝ ունենք մի վիճակ, որ այս համաձայնագիրն ավելի վատն է , քան նույնիսկ Լավրովի պլանը, և այն, ինչ ժամանակին ասում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

– Պետք է ժամանակաշրջանը նայենք։ Կա այս իրավիճակում նաև պլյուս։ Հիմա Ադրբեջանը քանդվում է, այն ժամանակ չէր քանդվելու։ Հաջորդ՝ հարցն ավելի հստակ է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի։

– Որն այս համաձայնագրով առհասարակ չի շոշափվում։

– Դա համաձայնագիր չէ, միջանկյալ որոշում է։ Ինքը՝ Պուտինը ևս ասաց, որ սա համաձայնագիր չէ։ Համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին լինելու է ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Հիմա Ռուսաստանին այս գործողությունների համար տրվել էր մանդատը, բայց դա կարգավիճակին չէր վերաբերում։ Ասում են՝ հինգ տարի կամ տասը տարի, բայց վերջ։ Ադրբեջանը դարձավ Թուրքիայի վիլայեթը, վասալը։ Ադրբեջանը հասկանում է, որ ինքն իր տարածքում դե ֆակտո ոչինչ չի որոշում։ Ռուսաստանն էլ ասում է՝ դուք ձեզ մեղադրեք։ Հանկարծակիի էիք բերում Ռուսաստանին, դե ստացեք, գնացիք կզեցիք, դարձաք թուրքական վիլայեթ՝ ստացեք։ Ժամանակին ձեզ առաջարկում էինք ԵԱՏՄ, բայց մերժեցիք, դուք ասացիք՝ մեր մեծ ախպերների հետ ուժով կգանք ու ամեն ինչ կվերցնենք։

Ռուսական իշխանությունները անալոգիաներ են տանում Վրաստանի հետ։ Հարավային Օսիայում կանգնած էին ռուսական խաղաղապահները, Վրաստանի կողմից սկսեցին կրակել, մյուս կողմից՝ ևս։ Մարդիկ զոհվեցին, հրթիռակոծվեցին։ Հետո սկսեցին որոշել, թե ով է  առաջինը կրակել։ Բայց արդյունքում ռուսական զորքը գնաց հասավ Թիֆլիսի մատույցներ, ու եղավ Սարկոզիի միջնորդությամբ հայտնի պայմանավորվածությունը։ Բայց արդյունքում ի՞նչ եղավ։ Հարավային Օսիան ու Աբխազիան վերջնականապես կորան Վրաստանի համար, մնացած Վրաստանն էլ գրավեց Թուրքիան։ Այսօրվա դրությամբ էլ Վրաստանի իշխանությունների խայտառակ պահվածքը Հայաստանի հանդեպ Թուրքիայի պատճառով է։ Կոպիտ ասած՝ Վրաստանը կիսվեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Դե ֆակտո այդպես է։ Հիմա նույն իրավիճակում է Ադրբեջանը՝ իր խելոք ՄԳԻՄՕ ավարտած նախագահի շնորհիվ։ Ադրբեջանն այսօր առավոտը զարթնեց, մի քիչ սառը դատեցին, սթափվեցին ու հասկացան, որ կորցրել են Ղարաբաղը։

– Հայաստանում շատերը սա որպես պարտություն են համարում ու մեղադրում օրվա իշխանություններին։

– Չկա պարտություն, հայ զինվորը հաղթել է։ Այդ խաժամուժը, որ  10 հոգով հարձակվել է  Արարատ Միրզոյանի վրա, լավ տղաներ չեն։ Սա վերջնագիր չէ, սա միջանկյալ լուծում է։ Համոզված եղեք՝ և՛ Շուշին, և՛ Հադրութը լինելու են հայկական։ Հիմա Ադրբեջանի նախագահի Ռուսաստան կատարած զանգերին չեն պատասխանում։ Նրան ասում են՝ դու դարձար վիլայեթ ու ճորտ։ Դու հարց լուծող չես, դու ոչ մի բան չես։ Ասում են՝ մենք հաղթել ենք, բայց նրանց շատ լավ բացատրել են՝ դուք ընդամենը դարձել եք ճորտ։ Կորցրել եք ձեր Ադրբեջանը, վերահսկողությունը ձեր երկրի նկատմամբ, այն կիսվեց սուլթանատի ու Ռուսաստանի միջև։ Դու էլ նշանակված մարդ ես, որ այսօր-վաղը չես լինի։ Որոշ ժամանակ հետո այլ գործողություններ են լինելու։ Մեկ էլ տեսար սիրիացի ռադիկալները կրակեցին ռուսական խաղաղապահների վրա, նրանք էլ գնալու են առաջ։

Մեր տղաները հաղթել են։ Ռուսական կողմը հստակ ասում է՝ ամեն մեկս բարեկամ ու ընկեր ունենք, խոնարհվում ենք հայ զինվորի առաջ։ Իհարկե, խնդիրներ կան Շուշիի հետ կապված, բայց դա էլ է հետ գնալու։ Դրա համար չի կարելի, որ այսօրվա դրությամբ որևէ մեկը դուրս գա Արցախից, մենք չպետք է հայաթափենք Արցախը։ Այսօրվա դրությամբ կա ռուսական  ռազմական հզոր խմբավորում, ու Ադրբեջանը մասնատված է։ Ռուսաստանը հստակ ցույց տվեց, որ իր սահմանների մոտ այդպիսի կեղտոտ խաղեր թույլ չի տալու։ Սա թող հստակ ֆիքսեն։ Իսկ Հայաստանում դավաճաններ պետք չէ փնտրել, չկա դավաճանություն, կա միջանկլյալ լուծում։ Մենք հաղթել ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում