Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին քննադատել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով կնքված համաձայնագրի վերաբերյալ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը։
«Վրաստանի նախագահն ինչպես կարող է ողջունել համաձայնագիրը, որն ամրապնդում է Կովկասում ռուսական եւս մեկ օկուպացիան եւ արգելափակում Արեւմուտքին»,- նշել է Քելլին Twitter-ի իր միկրոբլոգում։
Յան Քելլին 2015-2018 թվականներին եղել է Վրաստանում ԱՄՆ դեսպանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը հայտարարել էր, որ ողջունում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եկավարների համատեղ հայտարարությունը։









































