Friday, 03 05 2024
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն

Ահաբեկչությունը 21-րդ դարի պատերազմների զենքն է, որը լայնորեն կիրառում է Թուրքիան

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների համատեղ հանդիպումը, որը պետք է կայանար այսօր, հետաձգվել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը նշեց, որ այդ հանդիպումը արդեն իսկ կարելի է համարել անարդյունավետ:«Վերջին շրջանում Ադրբեջանի ոչ ադեկվատ դիվանագիտական վարքագծով պայմանավորված՝ չեմ կարծում, թե կարելի է որևէ արդյունավետ ելք ակնկալել»,- նշեց պատգամավորը:

Հայաստան-Ֆրանսիա Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Արուսյակ Հայրապետյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ դիվանագիտական ջաքերն սպառվում են: «Աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններ և վերադասավորումներ են տեղի ունենում: Արցախի պատերազմը կիզակետում է, բայց սա շատ ավելի մեծ, գլոբալ աշխարհաքաղաքական վերափոխում է տեղի ունենում, նախկին կառույցները փլվում են, նորերը պետք է ձևավորվեն»:

Հարցին՝ դերակատարներն ավելի շատ պատերազմով են անհանգստացած, թե ահաբեկիչների խնդրով, քաղհասարակության ոլորտի փորձագետ Միքայել Հովհաննիսյանը պատասխանեց. «Աշխարհի մամուլում տարբեր տեղեկություններ հրապարակվեցին Արցախյան պատերզամում Ադրբեջանի կողմից ջիհադականների և վարձկանների ներգրավվածության մասին: Խոսքն այն մասին չէ, թե ապացույցներ չկան, այլ այն մասին է, որ այդ ապացույցները ներկայացնում են ըստ անհրաժեշտության և աստիճանաբար: Պատերազմի առաջին օրերին թե՛ ռուսական, թե՛ ֆրանսիական և թե՛ ամերիկյան կողմից հայտարարություններ եղան, որ հավաստի տեղեկություններ ունեն ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ… Այսօր Պուտինը հայտարարեց, որ համատեղ ջանքեր պետք է գործադրել միջազգային ահաբեկչության դեմ պայքարելու համար, տեսանք՝ Ֆրանսիայում ինչ է կատարվում, պատահականություններ լինել չեն կարող: Ահաբեկչական խմբավորումները վտանգ են ոչ միայն Արցախի և մեր տարածաշրջանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ ահաբեկչությունը 21-րդ դարի պատերազմների զենք է, որը Թուրքիան լայնորեն կիրառում է:

«Եվ այս իրավիճակում մեր խնդիրն է պահպանել այն, ինչ ունենք, որպեսզի չկրկնվի «թղթե շերեփի» պատմությունը»,- ընդգծեց Վահագն Թևոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում