Tuesday, 30 04 2024
15:45
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Իշխանություններն անթերի չեն, բայց պատերազմի ժամանակ նրանց հրաժարականը պահանջելը կործանարար կլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

– Պարոն Մալխասյան, Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել՝ իշխանություններին կոչ անելով անցնցում հրաժարական տալ ու բանակին հանձնել ողջ իշխանությունը։ Պատերազմական այս իրավիճակում նման հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում։

– Մի խոսք կա՝ գետն անցնելու ժամանակ ձիերը չեն փոխում։ Հիմա պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի ու իշխանության փոփոխությունը երկրում առաջ կբերի խառնաշփոթ ու անհասկանալի իրավիճակ։ Իրենք սխալներ իհարկե ունեն, ես չեմ ասում, թե անթերի են, բայց այդ սխալների շուրջ  պետք է աշխատենք, ուղղորդենք ու փոխենք։ Պետք է բացատրենք, որ այս իրավիճակում պետք է վառես ու վառվես։ Օրինակ՝ վարչապետի վերջին ելույթի շատ հատվածներ ինձ դուր չեկան, երբ նշեց, որ մենք պատրաստ ենք ցավալի զիջումների։ Այս պատերազմական իրավիճակում նման միտք արտահայտելը համահունչ չէ մեր հոգուն։

Ընդդիմության 13 կուսակցություն համարյա նույն բանն էին ասում՝ դրեք իշխանություն փոխեք։ Փոխանակ մեկս մեկին սատար կանգնենք, մեկս մեկով առաջ գնանք՝ իրար ենք բզկտում։ Ղարաբաղի ՊԲ հրամանատարին փոխեցին ոչ թե նրա համար, որ գործերը ձախողել էր, այլ պարզապես մարդը վիրավոր էր, բուժում պետք է ստանար։ Հիմա որ նրան փոխեցին, համն ընկավ սրանց բերանը, մտածեցին, թե հարմար պահ է, դրեք իշխանություն փոխեք, մենք գանք իշխանության։ Վազգեն Մանուկյանը մեկ տոկոս վարկանիշ էլ չունի ու հիմա ելել իշխանություն է ուզում վերցնել։ Վազգեն Մանուկյանը բոլոր ժամանակաշրջաններում էլ եղել է իշխանատենչ, չարակամ, բայց ինքն իր մասին շատ մեծ կարծիք ունի։ Իր մոտ «ես»-ը միշտ առաջին տեղում էր։ Ես չեմ ասում, թե Նիկոլ Փաշինյանը սխալներ թույլ չի տալիս, բայց չի կարելի պատերազմական իրավիճակում հրաժարական պահանջել, պառակտում մտցնել ժողովրդի մեջ։

– 90-ականներին էլ այս վիճակը չէ՞ր, երբ երկիրը մի կողմից՝ պատերազմի մեջ էր, մյուս կողմից՝ ներսում կային Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջողներ։

– Շատ սխալ էին անում։ Նստացույց էին անում, օրերով նստում էին Բաղրամյան պողոտայի վրա, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տա։ Բայց վերջում եկավ հասավ այդ օրը, ու նա ինքնակամ հրաժարական տվեց, ու ի՞նչ։ 23 տարի անցել է այդ հրաժարականից, ու եկել են իր մտքերին։ Երեկվա Նիկոլի ասածն ավելի վատն էր, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները։ Այն ժամանակ ընդդիմությունը սխալ քայլեր էր անում, բայց Լևոնը հանդուրժող էր, զորք չհանեց ու ժողովրդին չտրորեց ոտքերի տակ։ 4-5 օր այդ Բաղրամյան 26-ի դարպասի դիմացը կաթվածահար էր, բայց իրենք հանդուրժեցին, որ թշնամական մթնոլորտ երկրում  չլինի։ Հիմա հանկարծ եթե ժողովրդի մեջ պառակտում մտցվեց՝ կործանարար կլինի։ Մեր ամենահզոր զենքը ոգու ամրությունն է. եթե այն ջլատվեց՝ մենք ապագա չենք ունենա։ Հաղթում է այն ժողովուրդը, որն իր առաջնորդներին հավատում է, վստահում, ինչու ոչ՝ նաև սիրում է։ Մենք պետք է Նիկոլ Փաշինյանին հասկացնենք, որ իր սկզբի ասած մտքերը պետք է մինչև վերջ առաջ  տանենք, ոչ թե  կեսից կանգնել ու ասել, թե մենք պատրաստ ենք զիջումների։ Ի՞նչ զիջումներ, երբ թուրքն ամեն ինչն է ուզում։

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանին, ապա նրանից լավ բան  պետք չէ սպասել՝ անկախ նրանից, թե ինչ միտք է արտահայտում։ Նա իր ներսի չարությունից չի կարողանում ազատվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում