Thursday, 02 05 2024
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի

Պուտինի խոսքը ուղերձ էր Հայաստանին. Մոսկվան չի ուզում ուղիղ բախման գնալ Թուրքիայի հետ

Ինչ է խոստանում ՀՀ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի վաշինգտոնյան հադիպումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Վահագն Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ այդ հանդիպման արդյունքում ամերիկյան կողմը կսկսի ինչ-որ քայլեր ձեռնարկել: «Մինչև հիմա ԱՄՆ-ի կրավորական պահվածքը ղարաբաղյան հակամարտության հարցում լրացուցիչ թևեր է տալիս թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային: Թե ինչ փոփոխություն կլինի, այդ մասին գուցե հնարավոր կլինի խոսել Պոմպեոյի հայտարարությունից հետո, մինչ այժմ զուտ ստանդարտ հայտարարություններ են արվել: Այս հակամարտությունը մարելու կամ գոնե և հրադարարի պահպանման ուղղությամբ չենք տեսել ԱՄՆ-ի, ինչպես նաև Իրանի կոնկրետ գործուն քայլերը: Կարծում եմ՝ այս հարցում միակ դերակատարները Ռուսաստանը և Թուրքիան են: Թուրքիան արդեն թաթերը խցկել է Հարավային Կովկաս, մեր դիվանագիտությունն ամեն ինչ պետք է անի այդ թաթերը կտրելու համար: Մեր թե՛ դիվանագիտության , և թե՛ առավել ևս ռազմական պարտությունը նաև ՌԴ պարտությունն է լինելու Հարավային Կովկասում»,- ասաց Մարտիրոսյանը:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի կարծիքով՝ վաշինգտոնյան այդ հանդիպումից շատ բան պետք չէ սպասել: «Մեր տարածաշրջանը Ռուսաստանի ազդեցության գոտին է, և ըստ էության՝ Ռուսաստանը պետք է իր որոշիչ խոսքն ասի: ԱՄՆ-ը կարևոր մեսիջ ուղարկեց այն մասին, որ Թուրքիան մնալու է ՆԱՏՕ-ի կազմում, բայց այս պատերազմը ՆԱՏՕ-ի դեմ չէ, և եթե Թուրքիան և Ռուսաստանը բախման մեջ մտնեն, ԱՄՆ-ը չի կանգնելու Թուրքիայի կողքին: Սա մեզ համար կարևոր է: Կարծում եմ՝ ԱՄՆ-ը պրոհայկական դիրքորոշում կհայտնի և ճնշումներ կգործադրի Թուրքիայի վրա»,-նշեց Սահակյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը կա՛մ պատրաստ չէ, կա՛մ ցանկություն չունի Թուրքիայի հետ ուղիղ բախման մեջ մտնել:

Վահագն Մարտիրոսյանը հավելեց, որ երեկ իր խոսքում Պուտինը կարևոր ուղերձ հղեց Հայաստանին՝ ասելով, որ Թուրքիան իր համար կարևոր գործընկեր է, և Հայաստանի համար չի պատրաստվում ուղիղ բախման մեջ մտնել Թուրքիայի հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում