Sunday, 12 07 2026
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում

Դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք.Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստում

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրացրել եմ արհեստական բանականության ռազմականացման աղետալի հետևանքների հարցը արցախյան հակամարտության գոտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Արհեստական բանականությունն ի շահ հանրության օգտագործելու մասին խոսելիս պետք է ասենք, որ հաճախ դա հանգեցնում է մի շարք խնդիրների։

Այդ խնդիրների մի մասը հստակ վերաբերում է մարդու իրավունքներին։ Մենք ուզում ենք արհեստական բանականությունը կառավարելի դարձնել, օրինակ՝ օգտակար լինել հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Բայց մյուս կողմից մարդկանց կառավարելու խնդիր կարող է առաջանալ, և պետք է հասկանալ, թե սա ինչքանով է հակասում մարդու իրավունքների կոնվենցիային։

Մյուս մասը հետևյալն է։ Բոլորս տեղյակ ենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի մասնակցությամբ սանձազերծել է լայնածավալ ռազմական ագրեսիա Արցախի նկատմամբ։

Թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ Բայրաքթարերի օգտագործման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում ունենք տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ։ Սա արհեստական բանականության միջոցով խաղաղ մարդկանց ապրելու իրավունքի ոտնահարում է։

Ո՞րն է այստեղ սահմանը, որքանո՞վ է զենքերի արտադրության մեջ արհեստական բանականության օգտագործումը համապատասխանում համամարդկային արժեքներին և տարբեր կոնվենցիաներին։ Արհեստական բանականության տեխնոլոգիական իրացման պարագայում պետք է կարողանանք համամարդկայինը զատել, տարանջատել հանրային պահանջներից և խիստ սանկցիաներ սահմանել այդ առումով։

Հարցս շատ կոնկրետ է՝ արհեստական բանականության օգտագործման արդյունքում մարդկային կյանքեր ենք կորցնում։ Մեր Վեհաժողովը կարողանու՞մ է հստակ միջամտել դրա կասեցմանը կամ սանկցիաների կիրառմանը։ Թե՞ մենք սպասում ենք, որպեսզի այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի վերջնականապես, որից հետո մեկ-երկու քաղաքակիրթ տեսքով հայտարարություն անենք։

Կարծում եմ՝ սա շատ բարդ խնդիր է, նման է սանկցիայի կիրառման՝ հանուն ոչ սանկցիայի։ Մենք պետք է կարողանանք ճիշտ մոտեցում ցուցաբերել։

Ամեն մի արյուն չէ, որ վիրահատական արյուն է. դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք։

Եվ վերջում ուզում եմ ընդգծել, որ քիչ առաջ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հայտարարությունը բալիստիկ հրթիռներով Գյանջան ռմբակոծելու մասին պարզապես կեղտոտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:

https://www.facebook.com/mikael.melkumyan.77/posts/681616019418670

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում