Saturday, 11 07 2026
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով

Վրաստան. անսովոր լարվածություն եկեղեցու և կառավարության միջև

Ընդդիմադիր կուսակցությունները, օգտվելով կառավարության և ազդեցիկ Ուղղափառ եկեղեցու միջև ծագած լարվածությունից, փորձում են այս հնարավորությունն օգտագործել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ:

Վեճի առիթ հանդիսացավ այն, որ հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց օրենք, որը թույլ է տալիս յուրաքանչյուր կրոնական համայնքին գրանցվել՝ ստանալով կազմակերպության կարգավիճակ. այս իրավունքը ժամանակին պատկանում էր բացառապես Ուղղափառ եկեղեցուն:

Վրաստանի արևմտյան դաշնակիցները երկար ժամանակ պահանջում էին, որպեսզի երկրում հավասար իրավունքներ տրամադրվեն բոլոր դավանանքներին:

Երկրի բնակչության ավելի քան 80 տոկոսը հնագույն Վրաց ուղղափառ եկեղեցու հետևորդներ են:

Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ՝ կրոնական փոքրամասնություններն ընդամենը իրավաբանական անձի, և ոչ հասարակական կազմակերպության կարգավիճակ են ստանում: Սակայն սա էլ էր բավական, որպեսզի հուլիսի 9-ին և 10-ին մի քանի հազար ցուցարարներ հավաքվեին Թբիլիսիի կենտրոնում՝ իրենց իսկ որակմամբ [Վրաց ուղղափառ] եկեղեցու դեմ հարձակում գործելու կապակցությամբ իրենց զայրույթն արտահայտելու նպատակով:

«Այժմ այլ դավանանքներն էլ են իրավական կարգավիճակ ստացել: Առանց այդ էլ նրանք պահանջում էին, որպեսզի իրենց տրամադրվեն մի շարք վրացական եկեղեցիներ, ուրեմն ապագայում, հավանաբար, նրանք կստանան այդ եկեղեցիները: Այս քայլն ուղղված է ուղղափառության դեմ, և ես չեմ կարող լռել», – ասում է ցուցարարներից մեկը՝ Լամարա Գոգուան:

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը զգուշավոր պատասխան տվեց այս մտահոգություններին՝ կոչ անելով հասարակությանը հանգստություն պահպանել «չնայած անհանգստության պատճառների առկայությանը»:

Միաժամանակ, եկեղեցու եպիսկոպոսական ժողովը հայտարարություն տարածեց՝ պահանջելով, որպեսզի հետագայում նախքան նման որոշումներ կայացնելը քաղաքական իշխանությունները խորհրդակցեն պատրիարքարանի հետ:

Ըստ ուսումնասիրությունների՝ երկրում Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Իլյա Երկրորդն ավելի մեծ վստահություն է վայելում հասարակության շրջանում, քան ցանկացած քաղաքական գործիչ:

«Մենք պետք է վճռականությամբ ասենք այն, ինչ պետք է ասենք, մենք պետք է ստիպենք իշխանություններին հասկանալ, թե ինչ ենք ասում, և պետք է հավատանք, որ նրանք հաշվի կնստեն մեզ հետ», – ասում է Չիատուրայի և Սաչխերեի Մետրոպոլիտ հայր Դանիելը:

Ընդդիմության առաջնորդները, որոնք վերջին ամիսներին փորձում էին օգուտ քաղել Սաակաշվիլիի վարկանշի անկումից, որոշեցին օգտվել այս առիթից՝ պահանջելով, որպեսզի նախագահն օգտագործի վետոյի իր իրավունքը, չեղյալ հայտարարի օրենսդրական փոփոխությունները և պաշտպան կանգնի Վրաց եկեղեցուն (տե´ս «Վրաստան. ընտրազանգվածը չի վստահում կուսակցություններին» հոդվածը):

«Նախագահը պետք է օգտագործի իր վետոյի իրավունքն այս օրենսդրական նախաձեռնության դեմ, որը քննարկվել է առանց պատրիարքի իմացության», – ասում է «Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան:

Քրիստոնեադեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լևան Վեփխվաձեն ավելի կտրուկ արտահայտություններով հանդես եկավ.

«Մենք պատրանքներ չունենք, թե այս որոշումը մշակվել և քննարկման է դրվել առանց Վրաստանի նախագահի հավանության և թույլտվության: Այդ պատճառով, մենք չենք պահանջի, որ նա վետո կիրառի, որովհետև այդքան միամիտ չենք: Այս օրենքն աննախադեպ կարճ ժամանակահատվածում ընդունելը, առանց հաշվի առնելու պատրիարքի կամ հասարակության կարծիքը, վտանգավոր քայլ է պետության համար»:

Իշխանությունները, նման բուռն արձագանքի հանդիպելով և վախենալով, որ ընդդիմությունը կարող է իրենցից առաջ անցնել, ստիպված եղան վերահաստատել իրենց հավատարմությունը եկեղեցու նկատմամբ:

Խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն իր հերթին շտապեց հիշեցնել, որ 2002-ին օրենսդրական մարմինն Ուղղափառ եկեղեցուն հատուկ կարգավիճակ է շնորհել:

Նրա խոսքերով՝ այս օրենսդրական փոփոխությունները ներկայում թույլ կտան այլ դավանանքներին «իրավաբանական անձի» կարգավիճակ ստանալ, ինչպես զանազան այլ կառույցների՝ մանկապարտեզների, համալսարանների և կլինիկաների դեպքում: Միաժամանակ, «միակ իրավաբանական անձը, որն ունի սահմանադրական կարգավիճակ այս երկրում, Վրաց ուղղափառ եկեղեցին է», – նշում է նա:

Սաակաշվիլիի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն նույնպես փորձում է մեղմել լարվածությունը՝ նշելով. «Պետությունը երբեք այնպիսի քայլ չի ձեռնարկի, որը կարող է հակասել Վրաց ուղղափառ եկեղեցու հետ նրա հարաբերությունների բնույթին»:

Սակայն այս հայտարարությունները ոչ մի կերպ չմեղմեցին օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ առաջացած զայրույթը, իսկ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ փոփոխությունների հակառակորդների թիվը մեծապես գերազանցում է դրանց կողմնակիցներին: Facebook սոցիալական ցանցում տեղի ունեցած հարցման 11 հազար մասնակիցների ավելի քան 90 տոկոսը դեմ էին օրենսդրական փոփոխություններին:

Փորձագետների խոսքերով՝ կրոնական փոքրամասնություններին իրավական անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների հետ կապված վրդովմունքի ալիքը կարող է վնասել Սաակաշվիլիի վարկանիշին:

«Սա իսկապես շատ նուրբ խնդիր է, և որքան շատ քաղաքական գործիչներ հեռու մնան նրանից, այնքան ավելի լավ: Քաղաքական միջամտությունը նման հարցերին կարող է միայն վնաս հասցնել և փչացնել հանդուրժողականության ներկայիս մթնոլորտը», – ասում է «Հասարակական նախագծերի կենտրոն»-ի նախագահ Գեորգի Խուխաշվիլին:

Կոնֆլիկտոլոգիայի և ազգայնամոլության ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Պաաթա Զաքարեիշվիլին նշում է, որ օրենսդրական փոփոխությունների շնորհիվ՝ իշխանությունների վարկանիշը Վրաստանի զանազան փոքրամասնությունների շրջանում կարող է բարձրանալ:

Երկրի բնակչության 6,5 տոկոսը կազմում են Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ համարվող հայերը, իսկ 5,7 տոկոսը՝ մահմեդականություն դավանող ադրբեջանցիները (տե´ս հարակից հոդվածը՝http://iwpr.net/report-news/concerns-over-anti-muslim-discrimination-georgia):

«Կառավարության բացասական վարկանիշն ընտրազանգվածի շրջանում գագաթնակետին է հասել, այն չի կարող ավելի մեծ անկում արձանագրել: Այս որոշումը կարող է նպաստել ազգային և կրոնական փոքրամասնությունների շրջանում կառավարության դրական վարկանշի բարձրացմանը», – կարծիք է հայտնել Զաքարեիշվիլին:

Ֆաթի Մամիաշվիլին ազատ լրագրող է Վրաստանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում