Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Առաջ, Ֆրանսիա, դեպի Արցախի ճանաչում

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծ: Օրինագիծն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ֆրանսուա Պուպոնը:

Նախաձեռնությունը կքննարկվի առաջիկա շաբաթների ընթացքում: Ինչպիսի ընթացք կունենա խորհրդարանական նախաձեռնությունը՝ կհասնի՞ այն Արցախի ճանաչման, թե՞ ոչ: Դա մի հարց է, որի պատասխանն անշուշտ կախված է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական բազմաթիվ հանգամանքներից, որոնք այս պահին թվարկելը թերևս չունի իմաստ: Ավելի էական է այն, որ Ֆրանսիան փաստացի հայտնվել է Արցախի անկախության ճանաչման առաջնագծում, ինչպես որ Հայաստանն է Արցախում կանգնած քաղաքակրթության առաջնագծում: Եվ այդ հանգամանքը քաղաքականից առաջ, նախ, թերևս, խիստ խորհրդանշական է, հաշվի առնելով ժամանակակից, արդիական քաղաքակրթության գործում Ֆրանսիայի պատմա-քաղաքական առանձնահատուկ դերը, որ եղել է պատմության տարբեր շրջափուլերում՝ թե՛ քաղաքական ազդեցության, քաղաքական առաջնորդության և թե՛ արժեհամակարգային խթանիչի ու գեներատորի իմաստով:

Այդպիսով խորհրդանշական է, որ քաղաքակրթության առաջնագիծ Արցախի անկախության ճանաչման առաջնագծում հայտնվել է քաղաքակրթության առաջատար Ֆրանսիան: Այժմ խնդրի մյուս՝ քաղաքական ասպեկտի մասին: Բանն այն է, որ Փարիզի համար այդ դերը լոկ խորհրդանշականության և քաղաքակրթության առաջատարի բարոյական պարտքի հարց չէ: Ֆրանսիայի համար կա շատ կոնկրետ քաղաքական հարց, կամ հարցերի մի լայն շրջանակ, որտեղ Արցախի անկախության ճանաչումը կարող է ունենալ հիմնարար նշանակություն և ազդեցություն: Մեծ հաշվով, Արցախում վճռվում է թե՛ քաղաքակրթության և թե՛ նոր աշխարհակարգի հարցը, աշխարհակարգի ապագան: Ով դեր ունեցավ այդ հարցում, ով ունեցավ այդ հարցին առնչվող զարգացումներում, և այդ համատեքստում նաև հայկական հարցին առնչվող համաշխարհային իրողություններում վճռորոշ նշանակություն կամ մասնակցություն, նա իր էական տեղն ու դերն է հաստատելու նոր աշխարհակարգում: Այդ իմաստով, Ֆրանսիայի համար Արցախը բացառիկ ճանապարհ է, առավել ևս նկատի ունենալով այն, որ պատերազմի և ահաբեկության միջոցով դեպի Արցախի իր ճանապարհն է փորձում հարթել Թուրքիան: Այսինքն՝ այժմ Թուրքիայի, ոչ թե Ադրբեջանի խնդիր է: Իսկ դա մարտահրավեր է Ֆրանսիային, որովհետև եվրոպական միատարրությունը կամ մոնոլիտը քանդված է, այստեղ կասկած լինել չի կարող: Միևնույն ժամանակ, դրա փոխարեն լինելու է ոչ թե ավերակ կամ շինաղբ, այլ նոր կառուցվածք կամ գուցե կառուցվածքներ, և Անկարայի համատարած ագրեսիվությունը թելադրված է նաև դրանով, այսինքն՝ ի վերջո, դեպի Եվրոպա ծավալվելով:

Բավական է այդ իմաստով դիտարկել եվրոպական ներկայիս քաղաքական շրջանակում դերակատար ուժային մեծ, թե միջին կենտրոնների՝ Թուրքիայի հետ հարաբերության տրամաբանությունն ու դրա շրջանակում եղած գործոնները, երբ ակնառու է դառնում, որ նոր թուրքական հավակնությունների եվրոպական առաջին լուրջ թիրախը դառնալու է Ֆրանսիան, և այդ հարցում Թուրքիային օգնելու են նաև այլ եվրոպական պետություններ՝ հուսալով, որ այդպիսով ազատվելու են Անկարայի ագրեսիայից: Այլ հարց է, որ նրանց հույսերը չեն արդարանալու, սակայն այդ մասին հաջորդիվ: Այն, որ Փարիզը չափազանց հստակ ու աներկբա դիրքորոշումով արտահայտվեց Արցախի դեմ պատերազմի հարցում, անշուշտ, ոչ միայն Ֆրանսիայի քաղաքակրթա-բարոյական նկարագրի, այլ նաև քաղաքական համարժեք գնահատման դրսևորումն էր: Դրա շարունակություն է դառնում Ֆրանսիայի խորհրդարանում Արցախի ճանաչման գործընթացի մեկնարկը: Եթե Ֆրանսիան այն չհասցնի տրամաբանական ավարտին, ապա դա լինելու է ոչ թե Արցախի կամ Հայաստանի, այլ Թուրքիային Ֆրանսիայի պարտությունը, ընդ որում՝ պարտության սկիզբը: Այնպես որ՝ առաջ, Ֆրանսիա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում