Thursday, 16 07 2026
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Պատերազմը փող է. պատերազմի հաղթական ավարտից հետո շատ անելիքներ ունենք

Ինչպես մեր հերոս տղաներն են առաջնագծում իրենց պարտքը տալիս հայրենիքի առաջ, նույն ընկալումը կա նաև տնտեսական գործունեություն իրականացնող մարդկանց մոտ: Հարկային ու վարկային պարտավորությունները պատշաճ կատարելը իրենց մոտ ընկալվում է որպես պարտք հայրենիքի առաջ, ոչ թե զուտ պետության առջև պարտավորություն: Ես այս իմաստով խնդիր չեմ տեսնում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Քթոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է տնտեսվարողները դրսևորեն իրենց պատերազմական այս իրավիճակում:

«Ես վստահ եմ` շատերը կցանկանային զենքը ձեռքին գնալ ու մարտնչել առաջնագծում, բայց դրա նպատակահարմարությունը հիմա չկա: Դրանից ելնելով, տնտեսվարողները իրենց անմիջական ոլորտում փորձում են կրկնակի ու եռակի անգամ ավելի ջանքեր գործադրել: Այս համախմբումը, արժեքային ընդհանրությունները՝ պետություն, բանակ, հայրենակից, այս ամենը վերաիմաստավորած մենք պետք է առաջ գնանք»,- վստահ է տնտեսագետը:

Քթոյանի խոսքերով՝ պատերազմի հաղթական ավարտից հետո մենք շատ բան ունենք շարունակելու, շատ անելիքներ ունենք: «Այս ընկալումը եթե մենք կարողանանք որպես արժեքային համակարգ առաջ տանենք, կկարողանանք ստեղծել հզոր պետություն, հզոր տնտեսություն, որը տարածաշրջանում լուրջ գործոն կարող է լինել ու ստիպել հաշվի նստել իր հետ»,- շեշտեց Քթոյանը:

Նրա կարծիքով՝ պետք է վերաիմաստավորել բնական գիտությունների զարգացման տեսլականը, դրան ավելացնելով ռազմական գիտության բաղադրիչը: «Մենք վերջին տարիներին հումանիտար գիտությունների նկատմամբ ունենք առաջընթաց: Հիմա պատերազմը մեզ ստիպում է վերանայել այս ամենը: Տնտեսության կարևորության ընկալումը ակնառու է բոլորի մոտ: Դրա համար է լայնորեն շրջանառվում, թե պատերազմի մեկ օրն ինչ արժեք ունի պետության համար: Այսինքն՝ մենք գիտակցում ենք, որ պատերազմը փող է: Հիմա շատ փորձագետներ տարածում են այն թեզը, որ վարում ենք 5-րդ սերնդի պատերազմը, նորագույն տեխնոլոգիաներով: Հասարակության շրջանում կոնսենսուս կա, որ մենք պետք է բանակը կառուցենք, տնտեսությունը զարգացնենք, հենց այս տիպի պատերազմ վարելու կարողությունները հզորացնելու նպատակով: Հասարակության մեջ էլ ակտիվացել են այն տեսակետները, որ պետք է նախկինում գողացված գումարները հետ վերադարձվեն բանակի համար, ու հասարակությունը պատրաստ է եթե ոչ իրավական՝ գոնե բարոյական մակարդակում ներում շնորհել այդ մարդկանց: Դա ևս ազդակ է, որ հանրությունը լուծումներ փնտրում է, որը գալիս հանգում է արդյունավետ տնտեսություն կառուցելու անհրաժեշտությանը»,- մանրամասնեց Արմեն Քթոյանը:

Մեր զրուցակցի խոսքերով՝ տնտեսության անկարևոր ճյուղ չկա, բոլոր ուղղություններով պետք է զարգացում ապահովել, որը ուղիղ կանդրադառնա բանակի հզորության ու մարտունակության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում