Tuesday, 28 05 2024
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը

Վրաստանում ոչ ոք չի կարող իմանալ, թե ուղևորատար օդանավով ինչ է տեղափոխվում. Վրաստանը որևէ լծակ չունի ստուգելու. Առնոլդ Ստեփանյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանի հետ։

Պարոն Ստեփանյան, Վրաստանում երկու շաբաթից խորհրդարանական ընտրություններ են։ Արցախյան պատերազմի վերաբերյալ Վրաստանի դիրքորոշումը, վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ որևէ ազդեցություն կունենա՞ ընտրությունների վրա։

– Իհարկե ազդում է, և ազդում է երկու կողմերից՝ հայկական և ադրբեջանական։ Որոշ կուսակցություններ փորձում են այդ ալիքի վրա ձայներ գրավել, ինչը ցավալի է։ Կոնկրետ 4 այդպիսի կուսակցություններ կան, որ ակտիվ են այդ հարցում։ Ոչ թե կոնկրետ կուսակցություններն են նման հայտարարություններով հանդես գալիս, այլ այդ կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ։

Փորձում են այդ պատերազմի վրա դիվիդենդներ հավաքել։ Որտեղ հայեր են ապրում, հայամետ էմոցիոնալ հայտարարություններ են անում, իսկ որտեղ ադրբեջանցիներ են ապրում՝ ադրբեջանամետ։

Դե այնտեղ, որտեղ հայերն են ապրում, հիմնական թեկնածուները հայեր են, ադրբեջանաբնակ հատվածներում էլ թեկնածուները ադրբեջանցիներ են, հետևաբար նրանք իրենց էմոցիաները արտահայտում են։ Փաստացի բոլոր կուսակցությունները այս տարածաշրջանում, որոնք ուշադրություն էին դարձնում սոցիալական խնդիրների լուծմանը, այդ բոլորը արգելակվել է, և հիմա գլխավոր թեման այն է, թե Ղարաբաղի հակամարտությունում ով ում է աջակցում։

Իսկ հայերին աջակցողները շա՞տ են այդ առումով։ 

– Տեսեք, չեմ ուզում կուսակցությունների անուններ ասել, բայց նույն կուսակցությունը կարող է հայերին աջակցել Ջավախքում և ադրբեջանցիներին աջակցել Քվեմո Քարթլիում։

Դուք ինչպե՞ս եք գնահատում Վրաստանի քաղաքականությունը, որ մի կողմից՝ հայտարարում է, որ ռազմական բեռներ իր տարածքով չպետք է անցնեն, սակայն պարզ է դառնում, որ իսրայելական զենքը Թուրքիայի ու Վրաստանի տարածքով է հասնում Ադրբեջան։  

– Նախ՝ որևէ փաստ չկա, որ ռազմական բեռներ են Վրաստանի ցամաքային տարածքով մտնում Ադրբեջան։ Հավատացեք, ես 100 տոկոսով կարող եմ ասել, որ եթե նման փաստ լիներ, ապա 100 հատ փաստ կլիներ այդ ճանապարհի վրա, որովհետև այդտեղ լիքը հայկական գյուղեր կան։ Այդ երկու տեսանյութը, որը գցել են ինտերնետ, արդեն ապացուցված է, որ ֆեյք են։ Անգամ անուններով գիտեմ, թե ով է գցել և որտեղից։ Մոսկվայում ապրող բլոգեր է։ Ինչ վերաբերում է օդային տարածքով բեռների տեղափոխմանը, ապա դժվար է ասել, որովհետև Վրաստանում ոչ ոք չի կարող իմանալ, թե ուղևորատար օդանավով ինչ է տեղափոխվում։ Մյուս կողմից՝ Վրաստանի տարածքն այնքան փոքր է, որ օդանավը 1 րոպեում անցնում է երկրի օդային տարածքով։ Վրաստանը որևէ լծակ չունի իր օդային տարածքով անցնող, ասենք, ուղևորատար ինքնաթիռները ստուգելու։ Ինչ վերաբերում է ռազմական օդանավերին, այստեղ էլ անհասկանալի բան կա։ Այն լուսանկարները, որ հրապարակվում են, որ արվել են իբր ռադարներով, դա ևս կարելի է շատ արագ անել ֆոտոշոփի միջոցով։ Երկրորդ տրամաբանությունը. որոշ լուսանկարներից պարզ է դառնում, որ ռազմական օդանավերը թռչում են թուրքական Տրապիզոնից։ Եթե դա ճիշտ է, ապա բացի այն, որ ռազմական օդանավեր են թռչում, նաև դա նշանակում է, որ Թուրքիան հնարավորություն չունի ճանապարհի կեսը անցկացնելու բեռները, որովհետև Տրապիզոնը շատ մոտ է։

Իհարկե, շատ ֆեյքեր տեղեկություններ են տարածում, որ Վրաստանը զենքի տարանցման երկիր է դարձել, ինչը որոշակի դժգոհությունների տեղիք է տալիս։ Հիմա շատ բարդ է  բացատրել, թե որն է ֆեյք, որը՝ իրական։ Առավել ևս, որ դրանով լրջորեն ոչ ոք չի էլ զբաղվում։ Հիմա մեր տարածաշրջանին իշխում են էմոցիաները։ Ես կարծում եմ՝ դեռ որոշ ժամանակ նման ռեժիմով ենք ապրելու։

Հայերը կողմնորոշվե՞լ են, թե ընտրություններում որ ուժերին են ընտրելու։

– Դժվար է կոնկրետ ասել, բայց մի բան կարող եմ ասել, որ Սաակաշվիլիի հայտարարությունից հետո բազմաթիվ հայեր, որոնք մտադիր էին քվեարկել իր ուժի օգտին, սկզբունքորեն այլևս նրա օգտին չեն քվեարկի։ Ջավախքի մասով կարող եմ ասել, որ այն հայկական ձայները, որոնք Սաակաշվիլիի կուսակցությունը կորցրեց, դրանք չեն գնում իշխող «Վրացական երազանքի» օգտին։ Այդ առումով առաջացել է որոշակի վակուում, և եթե այլ կուսակցությունները հասցնեն լցնել այդ վակուումը, կարծում եմ՝ կունենանք պատկեր, որ Ջավախքում 4  կուսակցություններ կունենան  որոշակի ձայներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում