Tuesday, 07 05 2024
Դեղատան փողոցում տուն է այրվել
11:05
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:45
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է

Մեր հաղթաթուղթը ներքին համերաշխությունն է. եթե համախմբվենք, թուրքը մեր առաջ ոչխար կլինի. Վարդան Մալխասյան

«Մեր ամենամեծ հաղթաթուղթը միասնությունն է, համախմբումը, ներքին համերաշխությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ պատմության փորձը ցույց  է տվել, որ երբ հայերը միասնական են, անպարտելի են. «Հիշեք Սարդարապատի ճակատամարտը, որից առաջ փողոցներով բոլշևիկներն ու դաշնակցականներն իրար գնդակահարում էին։ Բայց հետո միասին կռվեցին ու ջախջախեցին հարյուրապատիկ ավելի ուժեղ թշնամուն։ Հիմա էլ պետք է նույնը հասկանանք. բռունցքվելն է մեր հավերժությունը։ Հիմա եթե կան քաղաքական տարաձայնություններ, դրանք պետք է մի կողմ դնել։ Բոլոր քաղաքական ուժերն ու մարդիկ պետք է իրենց անձնական շահը տեսնեն ընդհանուրի շահի մեջ, համերաշխություն հանդես բերեն։ Մենք այդ դեպքում կդառնանք անպարտելի։ Պետք է նաև մեր մեծերից դասեր քաղենք։ Ռուսները մի հանճար են ունեցել՝ Ֆյոդոր Դոստոևսկի։ Նա թուրքերի մասին ասել է՝ թուրքը ստախոս, ծայրահեղ ստոր ազգ է։ Թուրքի մարդակերությունը դարերի ընթացքում ավելի է կատարելագործվել, դաժանացել։ Թուրքը քաջ է ոչխարի մոտ, իսկ քաջի մոտ ոչխար է։ Պատերազմը միշտ չէ, որ պատուհաս է, այն երբեմն նաև փրկություն է։ Ես ապշած եմ՝ ինչպես կարելի է  թուրք ցեղի հետ բանակցություններ վարել կամ պայմանագրեր կնքել։ Դա ասել է Դոստոևսկին ամբողջ մարդկությանը, բայց հիմնականում ռուս ժողովրդին»։

Մալխասյանի խոսքով՝ ռուսները 16 անգամ պատերազմ են մղել թուրքերի դեմ, բայց չեն խրատվել. «Միշտ հաշտվել ու սկսել են սիրախաղերի մեջ մտնել, բայց պետք է հասկանան, որ դա կործանարար է։ Հիմա տեսեք՝ Իսրայելին ԱՄՆ-ն ուժեղացրեց, որ նա արաբական աշխարհի համար զսպաշապիկ դառնա։ Փոխանակ ռուսները մեզ ուժեղացնեին այս ընթացքում՝ սկսեցին թուրքերին գազատար տալ, ատոմակայան կառուցել, զենքեր մատակարարել՝ ամենագերժամանակակից մեթոդներով։ Այդ ամենը ուղղվելու է իր դեմ, ու դա քիչ է, իր գեղեցկուհիներին մատակարարում է Անթալիա, որ թուրքերը լավ զվարճանան։ Սա ռուսները չե՞ն հասկանում։ Այս պատերազմը ուղղված է  հենց ռուսների դեմ։ Եթե հաջողվի հայերի խնդիրը լուծել, հաջորդը ռուսներն են։ Մենք պետք է համերաշխ լինենք ու պատմությունից դասեր քաղենք։ Այդ մտքերը մարգարեական խոսքեր են։ Իսկ եթե մենք պատմությունից դասեր չենք քաղում, կոչնչանանք։ Ճիշտ այնպես, ինչպես Բյուզանդիան. դասեր չքաղեցին իրենց անցյալից ու իմաստուն մարդկանցից»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ գրեթե քառորդ դար Հայաստանում բանդիտական ուժերն են իշխել. «Մենք կեղծ հերոսներ ենք կերտել՝ լիսկաներ, մանվելներ։ Հիմա դրանք չեն սսկվում, ուզում են ինչ-որ վատություն անել, նույնիսկ ուզում են, որ մենք պարտվենք՝ ինչ է թե ցույց տան, որ ՀՀ ղեկավարությունը թույլ է։ Ապրիլյան պատերազմի ժամանակ չկար այնպիսի համախմբում, ինչպես որ հիմա։ Շատերն ասում էին՝ ինչի՞ համար գնանք կռվենք, իսկ հիմա նայում են Արայիկ Հարությունյանի ու Նիկոլ Փաշինյանի ընտանիքներին ու նրանց կեցվածքներին ու հասկանում են, որ նրանք թալանչի չեն, հայրենիքին են ծառայում։ Նախկին ուժերը դրանից չարանում են, չի բացառվում, որ նույնիսկ թույնը թափեն օտարին լրտեսելով։ Պատերազմից հետո այդ ուժերին պետք է մաքրել։ Սասունցի Դավիթը սպանվեց իր հարազատ աղջկա ձեռքով, ուստի մենք էլ մեր ներքին թշնամուն պետք է մաքրենք։ Երբ ցեցը մեր միջից է, մեզ ներսից ուտում է։ Այդ որդը պետք է օր առաջ մաքրել, որ Հայաստանը դառնա իսկական նվիրյալների ու քաջերի երկիր։ Երբ մենք քաջ լինենք, թուրքը մեր առաջ ոչխար է լինելու՝ այսօր, վաղը և ընդմիշտ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում