Tuesday, 28 05 2024
Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորել է Հանրապետության տոնը
Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը
Փրկարարները Տաշիր քաղաքի տներից մեկից հեռացրել են մոտ 5 տ անձրևաջուր
Ինչո՞ւ չի կանխատեսվել աղետի մասշտաբը. տասնյակ միլիոն դոլարների վնաս ենք կրել
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«Հայր մեր» լավ արտասանելու համար վարչապետ չեն ընտրում. կարևոր հարցերին պատասխան չի տրվում
Վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առիթով
Ինչպե՞ս կարելի է սառեցնել Աստծուն տված երդումը. ուխտադրժություն է
Նիկոլ Փաշինյանը Սարդարապատ չի գնալու. «Հրապարակ»
Գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին. «Հրապարակ»
Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են. ի՞նչ է մտածել Բագրատ Սրբազանը. «Հրապարակ»
Իշխանությունը մանթրաժի մեջ է. «Հրապարակ»
Շուտով կօտարվի Ագրարային համալսարանի հանրակացարանը. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԿԿՀ-ն իրականացրել է՝ մարզային այցից հայտնի Արմեն Ղուլարյանի 2021-2022-ների հայտարագրերի վերլուծություն. «Ժողովուրդ»
Պարգևավճարներ եւ գեներլի կոչում են տալիս ու քսի տալիս ժողովրդի վրա. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հայտարարագրում իշխանության «սրտի» ԿԿՀ-ն անարժանահավատություն չի նկատել. «Ժողովուրդ»
Օվերչուկի հատկանշական հայտարարությունը Կոպիրկինի կանչի ֆոնին
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին

Հայ ժողովուրդը հատ-հատ աքսորելու է ներքին թշնամուն, բոլորիդ անգիր գիտենք

Լրջագուն իրավիճակ է, ճակատագրական պահ է, հայ ժողովուրդը չպետք է հայացքը հետ դարձնի, մենք հետքայլի ճանապարհ չունենք: Թե՛այս պատերազմական գործողությունները, թե՛ պատերազմի ավարատը պետք է վերջակետ դնեն 30 տարվա մեր սպասմանը, և  պետք է վերջ տալ զինվորների արյան հոսքին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց կոմպոզիտոր Ավիտես Բերբերյանը՝ նկատելով, որ համայն հայությունը՝ ամեն մեկն իր «ֆրոնտում» կանգնած է և ոչ մի քայլ հետ չի գնալու:

«Դիվանագիտական սեղանին դրված է կապիտալ՝ ահաբեկչություն, խաղաղ բնակչության, քաղաքաների ենթակառուցվածքների վրա ռմբահարում արգելված զինատեսակներից, Ս. Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբահարում, երրրորդ երկրներից մատակարարվող ռազմամթերք և հայկական գործոնը,»- նշեց կոմպոզիտորը: Դիմելով դիվանագետներին՝ Բերբերյանը նշեց. «Դուք քնելու իրավունք չունեք, աչք թարթելու ժամանակ չպիտի ունենանք, ամբողջ աշխարհի դիվանագիտական հարթակներում, դիվանագիտական դաշտում մեծ աշխատանք ունեք անելու, մեծագույն պատասխանատվություն եք կրում հայ ժողովրդի համար, ինչպես հայ զինվորն է կռվում ռազմադաշտում, այնպես էլ դուք պիտի օրնիբուն աշխատեք դիվանագիտական դաշտում և անեք ամեն հնարավորն ու անհնարինը»:

Անդրադառնալով Սփյուռքի ներուժին, մեր զրուցակիցը նշեց, որ համահայությունը հզորագույն զենք է՝ ատոմային զենքից էլ հզոր:

Անդրադառնալով ապատեղեկատվությանը և ներքին խժդժություններին՝ Ավետիս Բերբերյանը նշեց. «Գործող ռազմական իրադրության ժամանակ գործում են ռազմական իրադրության օրենքները: Սա պետությունը պետք է խստագույնս կիրառի: Խժդժություններ ներարկող հայտարարություններ անողների, սուտ փիլիսոփա վերլուծաբանների ու դեմոկրատիայի ժամանակը չունենք: Մենք պարզապես կոշտ հակահարված պետք է տանք: Ժամը գալու է, և հայ ժողովուրդը հատ-հատ աքսորելու է ներքին թշնամուն: Դուք իրավունք չունեք այս հողի վրա ապրելու ձեր ստորությամբ ու ազգադավ գործունեությամբ: Դուք պիտի դառնաք վտարանդի, բոլորիդ անգիր գիտենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում