Ադրբեջանի իշխանությունները սահմանափակել են ինտերնետի մատակարարումը ամբողջ երկրում, հաղորդագրությունը տարածել է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:
Հասանելիությունը սահմանափակ է՝ «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:
Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել ինտերնետի հետ՝ հակամարտության պայմաններում», – հայտարարել է նախարարությունը:
Երկրի օգտատերերը բողոքել են, որ այնտեղ վաղ առավոտից չեն աշխատում WhatsApp- ը, Telegram- ը և Facebook- ը: