Monday, 06 05 2024
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում

Ավտոտնակների փոխարեն` հանգստի գոտի. քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կատարված աշխատանքներին

Նորք-Նորք վարչական շրջանի Բակունցի 12 հասցեի բակային տարածքում 12 ավտոտնակների փոխարեն հանգստի գոտի է կառուցվել: Ավտոտնակների տերերը վարչական շրջանի հետ բանակցություններից հետո որոշել են իրենց իսկ ձեռքով քանդել դրանք ու բակը վերադարձնել բնակիչներին: Այնուհետեւ համայնքի աջակցությամբ բակը բարեկարգվել և կանաչապատվել է:

Թաղամաս այցելած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ համայնքի նախաձեռնություններին աջակցելու և Երևանն այդչափ սիրելու համար:

Նոր Նորքի 4-րդ զանգվածի Թումանյանի այգու հարակից՝ շուրջ 3000 քմ տարածքը ևս մաքրվել է բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցված տարածքներից, ու փոխարենը հանգստի կանաչ գոտի է ձևավորվել:

«Այն, ինչ կատարվում է այստեղ, ինձ համար իրադարձություն է, ոչ թե այն պատճառով, որ ունեցանք ևս 3000 քմ այգի, այլ որ ինքնագիտակցությունը բնակչության ամենամեծ գնահատականն է, ինչը կարելի է ունենալ այսօր: Գիտեք, բոլոր բակերում կան այնպիսի տարածքներ, որոնք առաջին հարկի բնակիչները գրավել են և միայն իրենք են օգտվում: Բայց դա հանրային տարածք է: Եվ վարչական շրջանի ղեկավարի բանակցությունների շնորհիվ նրանք ինքնակամ այդ տարածքները հանձնել են հետ՝ համայնքին, և համայնքն էլ իր կողմից այդ տարածքները վերածել է գեղեցիկ այգու:

Այստեղ երկու կարևոր մոտեցում կա. մարդիկ գիտակցել են, որ այն, ինչը բոլորինն է, միայն իրենցը չի և վերադարձրել են: Ես շատ շնորհակալ եմ այդ մարդկանց և երկրորդ՝ վարչական շրջանն այդ տարածքները չի թողել տարիներով անխնամ և հստակ ծրագիր է իրականացրել: Սա շատ կարևոր օրինակ է մյուս բնակիչների համար, և այս օրինակը պետք է վարակիչ լինի»,- ընդգծել է քաղաքապետն ու նկատել, որ գործընթացը մեկնարկել է տարբեր վարչական շրջաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում