Thursday, 02 05 2024
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն
13:15
ԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել
Ալիևն ընդունել է ՌԴ դաշնային խորհրդի նախագահի տեղակալին
12:45
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին
Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով

Ողջունելի է՝ Երևանը նայում է իր շուրջը. Փաշինյանի գրասենյակը լուրջ ու տեղին քայլ կատարեց. Տարասով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այդ պաշտոնում իր առաջին այցն է կատարել Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա։ Նախարարը նշել է, որ ուրախ է, որ այն մեկնարկում է Եգիպտոսից, որն արաբական երկրներից առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը և 1992-ին հյուրընկալեց Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական առաքելությունը:

Եգիպտոսում իր գործընկերոջ հետ նախարար Մնացականյանը բավականին ծավալուն քննարկում է ունեցել տարածաշրջանային և գլոբալ անվտանգության բազմաթիվ հարցերի շուրջ։ «Մտքեր փոխանակեցինք մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ: Եվ մենք տեսնում ենք, որ այսօր առավել քան երբևէ այդ զարգացումներն ընդգծում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը: Ինչպես տեսնում ենք, լուրջ մարտահրավերները, անվտանգության մարտահրավերներն Արևելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով»,- նշել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Զոհրաբ Մնացականյանի խորհրդական Ռուբեն Կարապետյանն էլ, իր հարցազրույցում անդրադառնալով Մերձավոր Արևելքում Հայաստանի ակտիվացմանը, նշել է. «Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի տարածաշրջանային այցը նշանակալից քայլ է մերձավորարևելյան տարածաշրջանի հետ արտաքին քաղաքական կապերն ակտիվացնելու առումով, ինչպես նաև կարևոր ուղերձ է առ այն, որ տարածաշրջանը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, և մենք աշխատելու ենք մեր հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Արտաքին քաղաքականության մեր նոր ուղղությունը Մերձավոր Արևելքում ուղղված է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների հետևողական ակտիվացմանը և բազմավեկտոր համագործակցության դինամիկ զարգացմանը»։

Քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ դրական է, որ Հայաստանը սկսել է ուշադրություն դարձնել այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում. «Նախկինում մշտապես նայում էր Ռուսաստանին, Իրանին ու Արևմուտքին։ Լավ է, որ Փաշինյանի գրասենյակն այնքան է հասունացել, որ կարողանում է լրջորեն նայել շրջապատող աշխարհին։ Երևանը սկսել է գիտակցել, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, շատ մոտ են և վաղ թե ուշ կարող են նաև Երևանին բախվել։ Եթե նախկինում Հայաստանը ձեռնպահ էր մնում աջակցել Սիրիայում Ռուսաստանի գործողություններին, ապա այն բանից հետո, երբ այնտեղ ուղարկեցին իրենց բժիշկներին՝ նկատի ունեմ հումանիտար առաքելության խումբը, առաջին քայլը կատարեց։ Երկրորդը՝ Թովուզի շրջանում տեղի ունեցած բախումը ցույց տվեց, որ Թուրքիան իրապես գոյություն ունի, իրական վտանգ է ներկայացնում և որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են տեղափոխվել Հարավային Կովկասի սահմաններ։ Սա է խթան հանդիսացել, որ Հայաստանը գործընկերներ փնտրի այդ տարածաշրջանում»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ իրավիճակն է փոխվել, հայտնվել է հակաթուրքական կոալիցիա՝ Կիպրոս-Հունաստան-Ֆրանսիա, որը Հայաստանին մանևրելու հնարավորություններ է տվել. «Ես Հայաստանի արտգործնախարարի այցը շատ կարևոր եմ համարում։ Այն շատ հաջողված էր և յուրահատուկ, որովհետև այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մնացականյանի՝ Կահիրե այցելության ընթացքում, չեն ընդունվում որպես ռուսական քաղաքականության էլեմենտներ, Հայաստանը սկսել է իրեն դրսևորել որպես հակաթուրքական կոալիցիայի մի մաս»։

Տարասովի դիտարկմամբ՝ Ռուսաստանը ամբողջությամբ աջակցում ու ողջունում է հայկական դիվանագիտության նոր կուրսը. «Անկասկած, Հայաստանի ներկայության կարիքը Մերձավոր Արևելքում միշտ զգացվում էր։ Հայաստանը շատ լավ գիտի Մերձավոր Արևելքը, դա իր պատմական հայրենիքն է։ Եգիպտոսում շատ հզոր Սփյուռք կա, չնայած այլ երկրներում փոքրանում է, բայց կա Սփյուռք նաև Իրաքում։ Հիմա, երբ Մնացականյանը Կահիրեում հանդիպեց հայկական համայնքի հետ՝ նրանց առջև որոշ առաջադրանքներ է դրել։ Երկրորդ՝ Մերձավոր Արևելքի Սփյուռքն ավելի շատ ինտեգրված է արևմտյան Սփյուռքին, և ոչ ռուսականին… կա հնարավորություն ընդլայնելու համատեղ գործունեությունը։ Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը սկսելու է կատարել Ռուսաստանի հրահանգները, բայց հայերը հասկանում են, որ Մերձավոր Արևելքում փոփոխություններ են տեղի ունենում, ու շատ ճիշտ կուրս է որդեգրել։ Փոխվում է իրավիճակը նաև Ղարաբաղում, եթե նախկինում այն միայն տարածաշրջանային հակամարտություն էր՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ Մինսկի խմբի հովանու ներքո, այն բանից հետո, երբ Ադրբեջանը մեծագույն սխալ թույլ տվեց՝ այնտեղ ներառելով Թուրքիային, այն վերածվեց ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի միջև առճակատման։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի հնարավորությունը՝ ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, սեղմվում է, ինչն էլ ենթադրում է, որ առաջիկայում բանակցությունների կարգավորումը տեղի կունենա փոքր-ինչ այլ ֆորմատով։ Այսպիսով՝ Փաշինյանի գրասենյակը շատ տեղին ու ժամանակին որոշում է կայացրել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում