Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Քանի՞ ներկրող էր կանգնած ընդդեմ գիշերային շրջադարձի

Եվրասիական տնտեսական միության կարգը Հայաստանում առաջացրել է հագուստի ներկրման մաքսազերծման կարգի վերանայման, մաքսազերծման արժեքի բարձրացման խնդիր, ինչն էլ առաջ է բերել հագուստ ներկրողների բողոքը:

Հետաքրքիր է, այսօր բողոքող հագուստ ներկրողներից քանի՞սն էին 2013 թվականին Հայաստանի ԵՏՄ գիշերային շրջադարձի դեմ բողոքող քաղաքացիների շարքում: Նույն հարցը, ի դեպ, կա նաև ավտոներկրողների դեպքում, որոնք վերջին շրջանում ունեն տարբեր բողոքներ, այն դեպքում, երբ այդ բողոքների պատճառը ԵՏՄ կարգերն են: Ընդ որում, այնպես չէ, որ այդ կարգերի մասին էլ հայ հանրությունը տեղեկացել է մեկ գիշերում: Այն, որ Հայաստանին սպասում են բազմաթիվ տնտեսական և քաղաքական խնդիրներ՝ ԵՏՄ անդամակցությամբ, հայտնի էր հենց այն ժամանակ, երբ տեղի էր ունենում գիշերային շրջադարձը: Բայց, թեև Հայաստանը պաշտոնապես ԵՏՄ անդամ դարձավ միայն երկու տարի անց, այդ երկու տարիների ընթացքում եվրասիական շրջադարձի դեմ բողոքող քաղաքացիների թիվը այդպես էլ չավելացավ այն «20-30 մարգինալից», որոնց մասին խոսում էր Հայաստանի եվրասիական շրջադարձի քաղաքական թիկունքն ապահոված ուժերից մեկի՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իհարկե, բողոքողները 20-30 չէին, սակայն, անշուշտ, չէին կազմում սոցիալական շոշափելի շերտ, որը կարող էր դեր ունենալ Հայաստանի քաղաքական ընթացքի հետ կապված որոշումներում: Մյուս կողմից այդ շերտը չձևավորվեց նաև այն պատճառով, որ դրա ուղղությամբ ոչինչ չարեց այսպես ասած՝ օրվա քաղաքական այդ ընդդիմությունը: Ավելին, նրանք լեգիտիմացնում էին ԵՏՄ շրջադարձը, փորձելով հենց առավելագույնս «մարգինալության» մղել դրա դեմ բողոքը:

Այդ գործընթացը, թերևս, մեծ դաս է հայաստանյան հանրության և մասնավորապես բիզնես-հանրության համար, որ չկայացած և չբալանսավորված քաղաքական համակարգերի պարագայում բիզնեսը պետք է իր վրա վերցնի քաղաքական առավել մեծ նախաձեռնողականություն և աշխուժություն, սեփական շահերը պաշտպանելու համար: Հատկապես այն դեպքում, երբ կա խոշոր բիզնեսի և քաղաքականության համակարգային սերտաճում, և այդ սերտաճման արդյունքում փոքր ու միջին բիզնեսի հարցերը ստորադասվում են ավելի խոշորների քաղաքական ու տնտեսական շահերին: ՓՄՁ հարցերը ավելի խոշորների համար ընդամենը բարեգործական կամ մարդասիրական «իլյուստրացիայի» և «վավերապատումների» համար են:

Ներկայումս իհարկե տեղի է ունենում բիզնեսի և իշխանության տարանջատում, սակայն քաղաքական համակարգի չկայացածությունն ու քաղաքական ինստիտուտների թերզարգացածությունը հրամայական է դարձնում փոքր և միջին ձեռներեցության ոլորտի ինքնակազմակերպումը՝ շահերը ավելի օպերատիվ պաշտպանելու համար, որպեսզի տարիներ անց՝ ինչպես ԵՏՄ պարագայում, չկանգնեն անցանկալի իրողությունների առաջ: Ավելին, ներկայումս բիզնես-հանրությունների ինքնակազմակերպումը կարևոր է դառնում նաև այն իմաստով, որ Հայաստանը նոր քաղաքական համակարգի ձևավորման փուլում է և դրա կառուցվածքն ու բալանսավորումը, նաև հայեցակարգային ու գաղափարախոսական պատկերը ձևավորելու գործում փոքր և միջին ձեռնարկատիրությունն ունի անելիք խոշորների հեռուստատեսային «վավերապատումների» իլյուստրացիոն օբյեկտի կարգավիճակում չմնալու համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում