Friday, 03 05 2024
Սպասվում են տեղումներ
Բաքուն պետք է իմանա, որ հակահարված կստանա. միայն սահմանազատումը անվտանգություն չի երաշխավորի
ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան. «Ժողովուրդ»
Ճանապարհից երեւում են նշաձողերը. «Հրապարակ»
Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ. «Ժողովուրդ»
70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին. «Հրապարակ»
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը. «Հրապարակ»
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել

Միահեծան իշխանություն, այլընտրանքային կարծիքի բացակայություն. Քոչարյանի օրոք PR-ի կարիք չկար, ով ձայն էր հանում՝ տալիս աչքը հանում էին

Ես երբեք չեմ զբաղվել PR-ով՝ «Հաղթանակած» երիտասարդական շարժման հետ հանդիպմանը ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է, թե գերադասել է ձեռքբերումները ներկայացնելու փոխարեն զբաղվել աշխատանքով: Քոչարյանը նշել է նաև, թե փոքր-ինչ կոշտ մարդ է և չի կարող ունենալ սենտիմենտալ ելույթներ, ձևացնել:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք լրագրողական գործունեություն ծավալած Նարինե Դիլբարյանը, ով այժմ «Ժառանգություն» կուսակցության նախագահն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Լուսաբանել ենք դրսի և ներսի այցերը, դրա հրապարակայնությունն  ակտիվորեն ապահովվել է։ Այնպես չէ, որ դրանք մնացել են առանց լուսաբանման, և ինքը ճիգեր չի գործադրել»։

Ինչ վերաբերում է առանձին ասուլիսներին ու հարցազրույցներին, մեր զրուցակիցն ընդգծում է՝ Քոչարյանը դժվարությամբ էր դրանց իր համաձայնությունը տալիս. «Երբ նա նոր  էր նախագահ  ընտրվել, Մամուլի ազգային ակումբում փորձում էինք ասուլիսի պայմանավորվածություն ձեռք բերել՝ դա բավականին դժվար էր։ Բայց բուն  աշխատանքի ժամանակ նրա գործունեությունն ակտիվ լուսաբանվել է, պարզապես խնդիրն այն է, որ այն ժամանակ չկային ուղիղ եթերներ, սոցիալական ցանցերը չունեին այն տարածումն ու կիրառությունը, ինչ այսօր։ Ուստի խոսել այն մասին, թե մարդիկ այն ժամանակ ավելի շատ արդյունքն են կարևորել և ոչ ձևը՝ ճիշտ չէ։ Այն ժամանակ էլ ունեին PR-ի իրենց ձևերն ու գործիքները։ Պարզապես Քոչարյանի իշխանության օրոք  այդ գործիքները չէին էլ կարող կիրառվել, եթե դրանց ցանկությունը լիներ։ Իհարկե, Քոչարյանը այնքան էլ հանրային անձնավորություն չէր, հարցերի պատասխանել չէր սիրում, իսկ իր այցերի ու քայլերի լուսաբանումը միշտ էլ եղել է, դրանց մասին հրապարակային իրազեկվել է ու  ի ցույց դրվել։ Պետք է ասեմ, որ այն ժամանակվա գործիքակազմի  համեմատ դրանք բավականին ակտիվ են եղել»։

Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերությամբ նրա լուսաբանմանն ու «Հայլուրի» Հայաստանում ապրելու հայտնի խոսքին, որը հենց իր կառավարման օրոք ի հայտ եկավ, մեր զրուցակիցն ասաց. «Ցավոք սրտի, ոչինչ էլ իդեալական չէր։ Այն ժամանակ էլ տրվում էր պաշտոնական, պետականամետ տեղեկատվություն: Միշտ էլ կային սահմանափակումներ այլընտրանքային կարծիք ու տեսակետ ներկայացնելու հարցում։ Պետք է անկեղծ լինել՝ այլընտրանքային տեսակետի լուսաբանումը շատ դժվար էր, իսկ ընդհակառակը՝ PR գործիքակազմը շատ ակտիվ էր՝ ճանապարհների կառուցում, կամրջի բացում, շինարարություն։ Նրա օրոք շինարարությունն իսկապես շատ ակտիվ էր և դարձել էր մեր տնտեսության հիմնական ուղղություններից մեկը, որն ունի և՛ իր առավելությունները, և՛ խոցելի կողմերը։ Քոչարյանի թիմը միշտ կարևորել է հրապարակային ներկայացման գործիքը, PR-ը, իսկ «Հայլուրը» միշտ եղել է փակ լսարան՝ նախատեսված միայն իշխանական ծրագրերի գովազդման համար։ Սկզբից ավելի ազատ էր,  բայց ժամանակն ինչքան անցավ, այնքան նեղացավ այլընտրանքային տեսակետ ունեցողների և Հանրային հեռուստաընկերության միջև առկա խողովակը»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ PR-ի կարիք չկար, միահեծան իշխանություն էր: «Ով ձայն էր   հանում՝ տալիս աչքը հանում էին։ Նա նույնիսկ հայոց լեզվով գրել չգիտի, խոսել էլ չգիտի, ի՞նչ PR-ի մասին է մտածում»,- «Առաջին  լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ինքն այժմ  մեղադրյալ է,  բայց  այնպես է խոսում՝ կարծես նախագահ է, հավերժական նախագահ, իսկ այժմ այս Սահմանադրությամբ նախագահի պաշտոն չկա, նման լիազորություններ չկան։ Քոչարյանը թող մտածի՝ այդ հանցանքների համար ժողովրդին ինչ է  պատասխանելու, ինչո՞ւ է իրեն այսքան ապահով զգում։ Մենք ենք միամիտ եղել, իսկ ինքը ժամանակին մտածել է՝  հանցանք կանի ու ազատ կապրի։ Ու հիմա դա էլ անում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում