Tuesday, 30 04 2024
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
15:15
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր

Նորություն ունեմ. Դավիթ Սանասարյան

ՀՀ ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նորություն ունեմ

Վստահ եմ, որ հիշում եք այն աղմուկը, երբ Դոն Պիպոյի քրոջ գործարար որդին ինձ հրապարակայնորեն մեղադրում էր բիզնես խլելու մեջ։ Այդ հերյուրանքից էլ հենց սկսվեց իմ դեմ կարվող քրեական գործի նախապատրաստումը, և այն հասավ մինչև անգամ ինձ մեղադրանք ներկայացնելուն, պաշտոնական լիազորություններս կասեցնելուն և գործը դատարանում քնացնելու պրոցեսին։

Հիշում եք իմ այն հավաստիացնումները, որ հեմոդիալիզի շուկան մոնոպոլիզացված է, և իմ նպատակն էր ապահովել մրցակցություն, որի արդյունքում օրենքի տառը կպահպանվի, կկարգավորվի շուկայական գինը, պետությունն անհամեմատ ցածր գնով ձեռք կբերի դիալիզի պարագաները։

Նախ ասեմ, որ եթե ժամանակին երկու խոշոր ընկերություններ էին զբաղվում հեմոդիալիզի գնման գործընթացներով, ապա հիմա առկա են 5-6 ընկերություններ, որոնք իրար հետ մրցելով, ապահովում են մրցակցային գին, որի արդյունքում պետությունը տնտեսել է և շարունակում է տնտեսել հարյուրավոր միլիոններ։

Դրանցից ամենաթարմ քեյսը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերջերս կայացած մրցույթն է, որի արդյունքում մշտապես միակ մասնակից հանդիսացող և գերշահույթ ստացող ընկերությունը զիջեց իր դիրքերն այլ կազմակերպության։ Այպիսով, եթե չլիներ ՊՎԾ ուսումնասիրությունն այս ԲԿ-ում, միակ մասնակից ընկերությունը թելադրելու էր գին, իսկ ԲԿ-ի պատասխանատուների հանցավոր անգործության կամ գործունեության արդյունքում կատարվելու էր գնում այդ ընկերության ներկայացրած բարձր գնով։ Այսինքն, մրցակցության արդյունքում, պետությունը նախնական առաջարկած գնից 150 մլն-ով պակաս վճարեց անհրաժեշտ բժշկական սարքավորումների համար։

Ստացվում է, որ իմ դեմ կարված գործի մեղադրանքի էությունը («… խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները») կայանում է նրանում, որ պետությանը հարյուրավոր միլիոնների օգուտ տալն իմ ծառայողական շահերին հակառակ է, ինչպես նաև դա համարվում է ծառահողական պարտականությունների չկատարում:

Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Սիրում եմ բոլորիդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում