Monday, 06 05 2024
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան

Forbes-ը կազմել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Ռոտենբերգների ընտանիքը, որի սեփականության հանգուցային ակտիվը «Մոստոտրեստ»-ն է, վեց տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանեկան կլանների վարկանիշի առաջին հորիզոնականում՝ հետ մղելով նախկին առաջատարներին՝ Գուցերիեւներին: Այդ մասին գրում է Forbes հանդեսը:

Այս ընտանիքի կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 270 միլիոն դոլարով՝ մինչեւ 5,45 մլրդ դոլար: Սա 100 մլն դոլարով պակաս է, քան 2014 թվականին, երբ ընտանիքն առաջին եւ միակ անգամը տեղ գտավ վարկանիշի սկզբում, նշում է պարբերականը:

Հանդեսի տվյալներով, Ռոտենբերգների կարողությունը հիմնականում ավելացել է մեկ խոշոր գործարքի՝ պետական «Գազպրոմ»-ին 75 մլրդ ռուբլով «Ստրոյգազմոնտաժ» ընկերության վաճառքի հաշվին: Երկրորդ տեղում գտնվում է Գուրեւների ընտանիքը, որը «Ֆոսագրո» ընկերության սեփականատերն է (5,1 մլրդ դոլար):

Այս տարի վարկանիշում նրանց ներառել են առաջին անգամ: Գուցերիեւների բիզնես-կլանը, որը հինգ անգամ անընդմեջ գլխավորել է վարկանիշը, այս անգամ տեղ է գտել երրորդ դիրքում. նրանց կարողությունը գնահատվում է 3,2 մլրդ դոլար, ինչը 2,45 միլիարդով պակաս է, քան անցյալ տարի:

Ինչպես նշում է Forbes-ը, ճգնաժամի պատճառով, որը կապված է կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի հետ, Գուցերիեւների նախագծերն անշարժ գույքի ոլորտում լրջորեն արժեզրկվել են: Չորրորդ տեղն զբաղեցրել է Շայմիեւների ընտանիքը, որը ՏԱԻՖ խմբի բաժնետերն է (2,85 մլրդ դոլար):

Թաթարստանի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիեւի որդիները՝ Ռադիկը եւ Այրաթը, պահպանել են հանրապետության ամենահարուստ բիզնեսմենների կարգավիճակը, սակայն անցյալ տարի նրանք երրորդ հորիզոնականն էին զբաղեցրել ցուցակում: Ինչպես նշում է հանդեսը, վարկանիշի հիմնական չափանիշներն են՝ ընտանիքները պետք է մասնակցեն ընտանեկան բիզնեսի կառավարմանը եւ դրանում բաժիններ ունենան, այդ պատճառով նոր ցուցակում չի նշվել Գապոնցեւների ընտանիքը:

Նրա ղեկավարը՝ արդյունաբերական լազերների՝ աշխարհում խոշորագույն արտադրողի՝ IPG Photonics-ի հիմնադիր Վալենտին Գապոնցեւը, ապրում եւ աշխատում է ԱՄՆ-ում, նրա որդին՝ Դենիսը, բիզնեսի նկատմամբ իր հայացքներով տարբերվել եւ հեռացել է IPG Photonics-ից: Անցյալ տարի նրանց ընտանիքը չորրորդ տեղն է զբաղեցրել վարկանիշում:

Հինգերորդ դիրքում, ինչպես եւ մեկ տարի առաջ, տեղ է գտել 2,3 մլրդ դոլար կարողությամբ Եվտուշենկովների ընտանիքը, որը «Սիստեմա» ԱՖԿ-ի սեփականատերն է: Վեցերորդ տեղում 1,9 մլրդ կարողությամբ Բաժաեւներն են («Ալյանս» խումբ, «Պոլիս» խումբ), յոթերորդ դիրքում գտնվում են Ռախիմկուլովները, որոնք Kafijat ներդրումային ընկերության սեփականատերն են (1,8 մլրդ դոլար), ութերորդում տեղ են գտել Սարկիսովները (PECO խումբ, 1,7 մլրդ դոլար), իններորդում՝ Լիննիկները («Միրատորգ» ԱՊԽ, 1,35 մլրդ դոլար), տասներորդում Միխայլովներն են («Չերկիզովո» խմբի սեփականատերերը)՝ 1,1 մլրդ դոլար կարողությամբ:

Forbes-ի տվյալներով՝ Ռուսաստանի ամենահարուստ տասն ընտանիքների միագումար կարողությունն ավելացել է 1,5 մլրդ դոլարով՝ մինչեւ 26,8 մլրդ դոլար: Նշվում է, որ դա տեղի է ունեցել հիմնականում ցուցակում նոր մասնակիցների՝ Գուրեւների ընտանիքի հայտնվելու պատճառով, որը միանգամից երկրորդ դիրքն է զբաղեցրել: Ընդ որում՝ վարկանիշում տեղ գտնելու ստորին նշաձողը նվազել է մինչեւ 1,1 մլրդ դոլար՝ անցյալ տարվա 1,16 միլիարդից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում