Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Տնտեսական հեղափոխությունը կանգ է առել

Թավշյա հեղափոխությունից հետո տնտեսական հեղափոխության մասին Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնումը լայնորեն ընկալվեց իբրև զուտ տնտեսական արդյունքի վերաբերյալ ազդարարում տնտեսական ցուցանիշների, տնտեսական ռեֆորմացիայի տրամաբանության շրջանակում: Տնտեսական հեղափոխությունը, սակայն, դրանից զատ՝ ուներ քաղաքական հիմնարար նշանակություն ենթադրող բաղադրիչ:

Բանն այն է, որ Հայաստանում քաղաքական հեղափոխությամբ տեղի ունեցած փոփոխությունը չի ենթադրել փոփոխություն տնտեսական դաշտում: Այսինքն՝ քաղաքական ստատուս-քվոյի փոփոխությունը չի բերել տնտեսական ստատուս-քվոյի փոփոխության, քանի որ նոր իշխանությունը չի դրել սեփականության վերաբաշխման կամ ազգայնացման հարց: Այն, որ այդ հարցը չի դրվել, միանգամայն ողջունելի է, որքան էլ Հայաստանում խոշոր կապիտալը ունի լեգիտիմության ահռելի խնդիր: Տնտեսական քաոսի ճանապարհով գնալն այդ խնդիրը լուծելու, մեղմ ասած, լավագույն միջոցը չէ, և Հայաստանը չունի ժամանակ դրա միջով անցնելու համար:

Միևնույն ժամանակ անկասկած է, որ եթե փոխվում է քաղաքական ստատուս-քվոն, իսկ տնտեսականը մնում է նույնը, ապա այդ դեպքում էլ ժամանակն ավելի շատ աշխատում է տնտեսականում եղած հարաբերակցության օգտին կամ այլ կերպ ասած՝ նախկին կառավարող կամ իշխող համակարգի: Տնտեսական հեղափոխության մասին ազդարարումը մեծ հաշվով այդ ստատուս-քվոն փոխելու հարցն էր՝ ձեռնպահ մնալ սեփականության վերաբաշխման կամ ազգայնացման վտանգավոր ու անհեռանկար քաղաքականությունից, միաժամանակ հասնել նրան, որ Հայաստանում էապես նվազի նախկին կառավարող համակարգը ներկայացնող կապիտալի տեսակարար կշիռը, առավել ևս՝ քաղաքական զանազան հավակնություն ունեցող կապիտալի տեսակարար կշիռը: Դրա համար անհրաժեշտ են ներդրումներ ոչ այն համակարգից կամ ոչ այն համակարգի հետ առնչվող, որ իշխել է Հայաստանում:

Այստեղ պետք է նկատել, որ տնտեսական հեղափոխությունը կանգ է առել: Պատճառն անշուշտ թե՛ օբյեկտիվ է, թե՛ սուբյեկտիվ, բայց խնդրի էությունը դրանից չի փոխվում՝ եթե կա Հայաստանում քաղաքական խորքային փոփոխության խնդիր, ապա դա հնարավոր չէ իրագործել լոկ քաղաքական ստատուս-քվոյի փոփոխությամբ և դրա արդյունքում ընդունվող օրենքներով, որովհետև մեծ հաշվով ոչ մի օրենք սկզբունքորեն չի չեզոքացնում տնտեսական բաղադրիչների օբյեկտիվ ներգործությունը հանրության տրամադրության և քաղաքական պատկերի ձևավորման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում