Tuesday, 07 05 2024
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան

Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին․ Լևոն Արոնյանի ընկերուհու բաց նամակը

Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անի Այվազյանը, բաց նամակով դիմել է իր ընկերներին ու պատմել Արոնյանի հետ իրենց հարաբերությունների մասին.

«Հիշում եմ, երբ ես և Լևոնը նոր ընկերացանք, Լևոնը անտանելի սթրեսային վիճակում էր: Կյանքը Լևոնի առջև դրել էր առաջին անգամ խնդիր, որին ցավոք սրտի չկար լուծում: Լևոնը, ով իր կյանքում լուծել է տասնյակ հազարավոր մտքի խնդիրներ, այժմ մոլորված էր ու չուներ ոչ մի քայլ: Լևոնի ընկերները հաճախ ինձ պատմում են, որ Արիի հիվանդանոցում գտնվելու ընթացքում, Լևոնը՝ կարանտինի սահմանափակ պայմաններում, մի քանի ժամում արտերկրից դեղեր գտավ ու հասցնել տվեց Հայաստան, կնոջը փրկելու հույսով: Ինչո՞ւ, որովհետև դա Լևոնն է, որը պայքարում է մինչև վերջ այն ամենի համար, ինչ սիրում է: Ես ողջ կյանքում ատել եմ անարդարությունը ու կռիվ եմ տվել անարդարության դեմ: Դպրոցում, երբ մեր դասարանում սովորող մի աղջկա բոլորը ծաղրում էին ու նեղացնում, ես իր կողմն էի անցնում ու դառնում մեծամասնության աչքի փուշը: Այժմ նույնպես չեմ վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին: Ես իմ կյանքում չեմ հանդիպել Լևոնի նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու, որովհետև իր նմաններն աշխարհում շատ քիչ են: Ես ու Լևոնը սկզբնական շրջանում լավագույն ընկերներ էինք ու ես գիտեմ իր կյանքի ամենախոր կետերը: Մենք միասին էինք այցելում ու ծաղիկներ դնում Արիի գերեզմանին: Իսկ այդ պահերին Լևոնի կողքին հաշված մարդիկ էին:

Ուզում եմ դիմել մարդկանց, ովքեր այս ընթացքում մեր կողքին են եղել և շարունակում են մեզ աջակցել, նրանց ովքեր ինձ և Լևոնին մարդասպան անվանեցին, ովքեր ինձ սիրուհու դերը տվեցին, նրանց ովքեր ի սրտե սիրեցին մեզ ու մեկնաբանություններում կռիվ տվեցին մեզ համար, ես սիրում եմ ձեզ: Իմ սիրելի փիլիսոփաներից մեկը՝ Իմանուիլ Կանտը ասել է «Անգամ չար կամքը դարձնում է մարդուն զուրկ մարդասիրությունից ու բարոյական նորմերից»: Ես էլ համաձայնվում եմ Կանտի հետ ու կարծում, որ վատը կամենալը արդեն իսկ մեղք է համարվում: Ես ձեզ միայն լավն եմ կամենում ու մաղթում, որ մի օր դուք էլ հանդիպեք Լևոնի նման նվիրված, բարի ու մաքուր հոգով էակի, ով այնքան սեր ունի իր ներսում, որ կարող է սիրել ողջ աշխարհը: Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին»:

Արոնյանի ընտրյալը պատմել է նաև, որ բանաստեղծություն է գրել Արիանայի հիշատակին.

«Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին ու անգամ օրագրումս բանաստեղծություններ ու երգեր էի գրում, որպեսզի ինչ-որ կերպով արտահայտեի ցավս:

Նամակիս վերջում ուզում եմ կիսվել ձեզ հետ բանաստեղծություններով, որոնք նվիրել եմ Արիանայի հիշատակին:

Արիանայի հիշատակին

Գնա սիրելիս, ես հասկացել էի

Սա քո տեղը չէ ու չի էլ եղել,

Գնա բայց թող վերջին անգամ

Զգամ հրեշտակային ու անմահ հոգիդ:

Թույլ տուր վերհիշեմ ներկայությունդ

Ու արտաշնչեմ ու շնչեմ բույրդ

Դադար, դու չկաս, բայց ես դեռ զգում եմ

Ես քեզ դիպչում եմ, սակայն դու չկաս:

Շախ և մատ, այո դու միշտ էլ հաղթել ես,

Քո ոչ երկրային կատարելությամբ

Եվ ավաղ ես ինքս ինձ անիծել էի

Քո հրեշտակային ներկայությամբ:

Ես գիտեմ դու կաս, գնա սիրելիս

Վեր բարձրացիր ու հավերժացիր

Ես վախենում էի սա խոստովանել

Բայց ես անզոր եմ քեզ այստեղ պահել

Աշխարհը երբեք էլ քո տեղը չի եղել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում