Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

«Եթե 2 տարվա մեջ երեք ոստիկանապետ է փոխվում՝ նշանակում է իրավապահ այս մարմնում ունենք լրջագույն խնդիր»

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն  որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 13003 իրավախախտում, այսինքն՝ 753-ով ավելի, քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 6783 ոչ մեծ ծանրության հանցագործության դեպք՝ 455 դեպքով ավելի, քան քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 3985 միջին ծանրության հանցագործության դեպք՝ 9 դեպքով ավելի, քան քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 2076 ծանր հանցագործության դեպք՝ 264 դեպքով ավելի, քան քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 159 առանձնապես ծանր հանցագործության դեպք՝ 25 դեպքով ավելի, քան քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 515 դեմք, նախորդ տարվա 471 դեպքի համեմատ։

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 559 դեպք, 126 դեպքով պակաս, քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է 75 մահվան ելքով ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպք, 34 դեպքով պակաս, քան 2019թ. նույն ժամանակահատվածում:

Արձանագրվել է խուլիգանության 168 դեպք նախորդ տարվա 129 դեպքի համեմատ։

Արձանագրվել է ավազակության 17 դեպք, նախորդ տարվա 46 դեպքի համեմատ, գողության 4972 դեպք նախորդ տարվա 4779 դեպքի համեմատ, խարդախության 711 դեպք, նախորդ տարվա 594 դեպքի համեմատ:

Արձանագրվել է բնակարանային գողության 652 դեպք, նախորդ տարվա՝ 710 դեպքի համեմատ։

165 դեպքով նվազել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը։

Արձանագրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահելու և անցնելու 269 դեպք նախորդ տարվա 165 դեպքի համեմատ։

Արձանագրվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 103 դեպք, նախորդ տարվա 190 դեպքի համեմատ:

Ընդհանուր առմամբ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը նվազել է 32 դեպքով։ Նախորդ տարվա 664 դեպքի համեմատ արձանագրվել է 632 դեպք։

«Արդար Հայաստան» նախաձեռնության հիմնադիր-անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանի կարծիքով՝ հրապարակված տվյալների վերլուծությունից հետևում է, որ նախորդ տարիների համեմատ՝  որոշ չափով նվազել են բնակարանային գողությունների և մահվան ելքով ՃՏՊ-ների թիվը, ինչը շատ կարևոր է, սակայն,  այդուհանդերձ, ակնհայտ է, որ հանցագործությունների թիվը գնալով մեծանում է:

Փաստաբանը  ցավով  է արձանագրում, որ շատացել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բռնաբարության և բռնաբարության փորձի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործություններ, խարդախության, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացումը), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը:

Նրա խոսքերով՝ մի կողմից ուրախալի է, որ նվազում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, սակայն մյուս կողմից էլ՝ կառավարության հռչակած կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականության տրամաբանության շրջանակներում առնվազն այս փուլում պետք է տեղի ունենար ճիշտ հակառակը։

«Այսինքն՝ պետք է բացահայտվեին տարիներ շարունակ կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, և նրանց թիվը առնվազն պետք է մի քանի անգամ գերազանցեր արձանագրված տվյալներին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Նորիկյանը:

Վերջինիս գնահատմամբ՝ Հայաստանում հանցագործությունների թվի աճը պայմանավորված է տարբեր գործոններով՝ սկսած սոցիալ-տնտեսական վիճակից, վերջացրած երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով:

«Սա նշանակում է, որ հանցագործությունների բազմաշերտ աշխարհագրական քարտեզ ունենք: Սա, փաստացի, պայմանավորված է նաև մեր իրավապահ մարմինների ոչ արդյունավետ ու թերի աշխատանքով. եթե նրանց կողմից իրականացվեր հանցագործությունների նախականխում, ձեռնարկվեին կանխարգելիչ միջոցառումներ, ապա այս պատկերը չէինք ունենա՝ առավել ևս, եթե հաշվի  առնենք, որ ոչ բոլոր հանցագործություններն են հաշվառվում, գրանցվում, ինչպես նաև առկա են մի շարք չբացահայտված հանցագործություններ, ապա պատկերն առավել  ամբողջական է դառնում, ընդ  որում՝ չափազանց մտահոգիչ ու վտանգավոր պատկեր է դա: Իրավապահները պետք է լրջորեն վերլուծեն պաշտոնական այս տվյալները,  դրանցից հետևություններ անեն ու թիրախային քայլեր ձեռնարկեն, հստակ ռազմավարություն մշակեն»,-շեշտեց մեր զրուցակիցն ու այս համատեքստում հավելեց նաև.

«Հետհեղափոխական Հայաստանում հանցագործությունների թվի աճը վկայում է կոնկրետ այն մասին, որ գործող իշխանությունները չունեն հանցավորության դեմ պայքարի  ռազմավարություն, ինչպես նաև սա խոսում է  հանցավոր արժեքներով ապրող անձանց պատկերացումների մասին»:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ իշխանություններն, ըստ էության, անզոր են պայքարելու այս ամենի դեմ, Նորայր Նորիկյանն արձագանքեց այսպես. «Անկեղծ ասած՝ չէի ցանկանա այդպիսի գնահատական տալ, սակայն ակնհայտ է, որ այս մասով իշխաննություններն ունեն լուրջ խնդիր, որն, ի դեպ, իրենք էլ են ընդունում: Այն հանգամանքը, որ երկու տարվա մեջ արդեն երեք ոստիկանապետ է փոխվում՝ նշանակում է, որ իշխանությունը խորքային խնդիր ունի իրավապահ համակարգում:  Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության հռչակմամբ՝ իշխանությունն ընդունում է, որ հիմա մենք գործ ունենք իրավապահ մի մարմնի հետ, որը չի կատարում իր առջև դրված խնդիրները:

Սա իր հերթին մի քանի գործոններով է պայմանավորված՝ սկսած ոստիկանության աշխատակիցների սոցիալ-տնտեսական վիճակից, վերջացրած նրանց մտավոր կարողություններով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում