Tuesday, 30 04 2024
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում

Պաբլո Էսկոբարի որդին հայտարարեց հոր կորած գանձերի գաղտնիքի մասին

Կոլումբիական նարկոբարոն Պաբլո Էսկոբարի ոչ պաշտոնական որդին՝ Ռոբերտո Սենդոյա Էսկոբարը, որն այժմ Մայորկայում ապրում է Ֆիլիպ Ուայթքոմբ կեղծանունով, ասաց, որ հոր կորցրած գանձերի գաղտնիքը կարող է բացահայտել: Այս մասին նա խոսեց BBC News-ին տված հարցազրույցում, իր՝ «Էսկոբարի որդին. առաջնեկը» գրքի հրատարակումից առաջ:

Ուայթքոմբի խոսքով՝ գիտի այն ծածկագիրը, որի տակ թաքնված է կորսված գանձերի գտնվելու վայրը: «Այնտեղ փող կա: Ոչ թե կանխիկ, այլ արժեքավոր մի բան»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, տղամարդը խոստացավ, որ եթե գանձը գտնի, մեծ մասը կուղղի բարեգործությանը, ինչը «ուղղակիորեն հակառակն է այն բաների, որոնք Դոն Պաբլո Էսկոբարն արել է աշխարհի հանդեպ»:

Ուայթքոմբն ասաց, որ երկար ժամանակ չի իմացել, թե ով է իր կենսաբանական հայրը: Նրա մանկական հիշողություններից դուրս լողացին հրաձգության պատկերներ, որի ժամանակ մահացավ կարմիր հագուստով մի կին` իր մայրը: Ավելի ուշ տղայի խորթ հայրը հաստատեց, որ այդ ամենն իսկապես տեղի ունեցել է: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի MI-6 գաղտնի հետախուզական ծառայության առաքելություն է եղել՝ վերադարձնել Էսկոբարի գողացած գումարը, և տեղի է ունեցել հրաձգություն: Դեպքից հետո MI-6-ի գլխավոր գործակալը, որը ղեկավարում էր գործողությունը, խղճաց երեխային ու որդեգրեց նրան: Չնայած դրան, Ուայթքոմբին թույլատրվել է պարբերաբար հանդիպել Էսկոբարի հետ: Այսպիսով, նարկոբարոնի որդին իր գրքում պնդում է, որ բրիտանական կառավարությունը փորձել է վերահսկել փողերի լվացումն ու թմրանյութերի ապօրինի շրջանառությունը:

Ռոբերտո Սենդոյա Էսկոբարի ծննդյան վկայականում չի նշվում թմրաբարոն հոր անունը, բայց դա նշված է մկրտության փաստաթղթում, հայտնում է Daily Mail-ը:

Պաբլո Էսկոբարը, որը 15 տարի ղեկավարել է Մեդելինի կարտելը, պատմության մեջ ամենահայտնի նարկոբարոններից է: 1990-ականների սկզբին նրա կարողությունը գերազանցում էր 30 միլիարդ դոլարը, իսկ ԱՄՆ-ին կոկաինի մատակարարման ավելի քան 80 տոկոսը բաժին էր ընկնում նրա կարտելին: Հանցագործը սպանվել է 1993 թվականի դեկտեմբերին՝ Կոլումբիայի ոստիկանության և ամերիկյան հետախուզական ծառայության համատեղ գործողության արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում