Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ առաջիկա հինգ տարիներին հանրապետությունը պետք է անցկացնի հանրաքվե՝ երկրի սահմանադրությունը փոփոխելու համար: Այս մասին ասված է Լուկաշենկոյի նախընտրական ծրագրում, որը հրապարակվել է «Զվյազդա» պարբերականում:
Գործող նախագահն ասել է, որ բելառուսները համաժողովրդական հանրաքվեի ընթացքում ստիպված կլինեն որոշել իրենց իրավունքները, պարտականությունները, ազատությունները և պարտավորությունները, ինչպես նաև պետական մարմինների լիազորությունները:
«Բելառուսների պատրաստակամությունը` ստանձնել երկրի ճակատագիրը, և այդ պատասխանատվության աստիճանը որոշելու են հենց իրենք: Բայց ըստ օրենքի: Ոչ թե փողոցներում, հրապարակներում, այլ իրավական հարաբերությունների միջոցով»,- ասվում է ծրագրի մեջ: