Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին Արցախի մայրաքաղաքում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

«Արցախ» թաղամասի հարևանությամբ կառուցվող 228 բնակարանանոց նոր թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022-ին: Ծրագիրը իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի միջոցներով: Նա իր ելույթում մասնավորապես նշել է, որ բնակարանների վաճառքից ստացված շահույթը տրամադրելու է Արցախում բարեգործական տարբեր նախագծերի իրականացմանը: Կապալառու ընկերություն է հանդիսանում «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն:

ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է նաև մայրաքաղաքի տարբեր շինհարթակներ: Թումանյան փողոցի վրա կառուցվող 158 բնակարանանոց թաղամասը և նույն փողոցի վրա գտնվող բազմահարկ 108 բնակարանանոց շենքն, ըստ կապալառու «Քարավան» ՍՊ ընկերության պատասխանատուների, շահագործման կհանձնվեն 2021-ի աշնանը:

Երկրի ղեկավարը եղել է նաև «Դոմինիկ սիստեմ» ՍՊԸ կողմից կառուցվող նոր թաղամասի տարածքում, որտեղ 2022-ին նախատեսված է շահագործման հանձնել 120 բնակարան: Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ընկերության կողմից պատվիրված նոր՝ 180 բնակարանանոց շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերին: Կապալառու ընկերության ղեկավարի հավաստմամբ՝ թաղամասն ամբողջությամբ պատրաստ կլինի 2023-ին և, ընդհանուր առմամբ, կունենա 300 բնակարան:
Հանրապետության նախագահի շրջայցի հաջորդ կանգառը մայրաքաղաքի Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքն էր, որտեղ օրեր անց մեկնարկելու է 287 բնակարանանոց նոր թաղամասի շինարարությունը: Քաղաքաշինության նախարարը նախագահին է ներկայացրել ծրագրի ծավալները, նախատեսված ենթակառուցվածքները:

Թաղամասի շահագործման հանձնման ժամկետ է սահմանված 2022-ը:
Հանրապետության նախագահի այցն ավարտվել է Տիգրան Մեծի և Մեսրոպ Մաշտոցի փողոցների հարևանությամբ գտնվող շուրջ 5 հեկտար ընդգրկող տարածքում, որտեղ, սփյուռքահայ գործարարի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեկնարկել են Ստեփանակերտի ամենամեծ բազմաբնակարան թաղամասի շինարարական աշխատանքները: Ծրագրով նախատեսված է կառուցել մի քանի հազար բնակարան, որոնք այդ ուղղությամբ իրականացվող լրացուցիչ նախագծերի հետ հիմնականում լուծելու են Ստեփանակերտում առկա բնակարանային խնդիրը:

Նախագահը իր գոհունակությունն է հայտնել աշխատանքների ընթացքից՝ ընդգծելով, որ նախընտրական ծրագրի «Յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» հիմնադրույթի կյանքի կոչման համար Ստեփանակերտում ստեղծված են հիմնական նախադրյալները: Նա պատասխանատուներին որակի վերահսկման և շինարարական բոլոր նորմերը խստորեն պահպանելու հանձնարարականներ է տվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում