Friday, 17 07 2026
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան

Դեպի Գնդեվանք ճոպանուղի և ճեմուղի. Ջերմուկում խոշոր ծրագրեր են նախատեսված

Հայաստանում համավարակով պայմանավորված զբոսաշրջության ոլորտում նկատելի անկումից հետո, կարծես, ներքին տուրիզմի հատվածում, որոշակի դինամիկա է նկատվում: Այդ դինամիկան զգացվում է հատկապես Ջերմուկ խոշորացված համայնքում: Այստեղ ոչ միայն չեն դժգոհում, այլև արձանագրում են այցելուների հոսք:

«Այցելուների հոսք հատկապես նկատվում է շաբաթ, կիրակի օրերին: Կան առողջարաններ, որոնք այդ օրերին նույնիսկ տեղ չեն ունեցել: Մարդիկ կարճաժամկետ, բայց գալիս են: Հյուրանոցները կարողանում են օգտվել այդ այցելություններից, սակայն ռեստորաններն ու սրճարանները՝ ոչ այնքան: Ամեն դեպքում մարդկանց շրջանում կա զգուշավորություն, և շատերը չեն շտապում ռեստորաններ, սրճարաններ»,- նշեց Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը:

Համավարակի հետ կապված ակնկալվում էր, որ ներքին տուրիզմի հատվածում այս տարի գնային քաղաքականությունն այլ կերպ կլինի, հյուրանոցներում մատչելի փաթեթների պակաս չի զգացվի, սակայն կան դժգոհություններ, որ  դրանք շատերի համար շարունակում են հասանելի չլինել: Վարդան Հովհաննիսյանը համամիտ չէ այն դիտարկումների հետ, թե հյուրանոցային բոլոր փաթեթները թանկ են:

«Մեզ մոտ կան ամենատարբեր գնային առաջարկներ: Եթե մարդիկ ուզում են հինգ աստղանի բարձրակարգ հյուրանոցում հանգստանալ, բնականաբար գինը բարձր է: Ամեն դեպքում դրանց կողքին ունենք երկու աստղանի հյուրանոցներ, հյուրատներ, բնակարաններ, որոնք վարձակալության են տրվում: Տարբերակներ կան, այլընտրանք կա, մարդիկ իրենց գրպանին համապատասխան կարող են գտնել»,-ասաց Վարդան Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ վարձակալությամբ տրվող բնակարանները սկսում են 10 000 դրամից:

Ջերմուկը շարունակում է մնալ զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից մեկը` նշում է Վարդան Հովհաննիսյանն ու շտապում ներկայացնել այն ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են, նախատեսված են առաջիկայի համար: Նախ այս տարի Ջերմուկ խոշորացված համայնքում մինչև տարեվերջ 600 մլն դրամի չափով սուբվենցիոն ծրագրեր են նախատեսված: Մասնավորապես, ասֆալտապատում, բակերի, զբոսայգիների բարեկարգում, մանկական կենտրոնի ստեղծում, արևային էներգիայի ծրագրեր և այլն:

Այս տարի արևային էներգիայի ծրագրերի համար նախատեսվել է 155 մլն դրամի չափով գումար: Ծրագիրը ենթադրում է արևային պանելների տեղադրում համայնքային նշանակության շենքերի վրա, ճոպնուղու մոտ: Արդյունքում՝ ստացված արևային էներգիայի օգտագործման չափաբաժինը համայնքում կմեծացվի:

«Այս ծրագիրն առաջին անգամ է իրականացվում համայնքում: Ջերմուկում շատ է հոսանք ծախսվում և խնայողության համար գիշերը ժամը 1-ից հետո լույսներն անջատվում են, ինչը զբոսշրջային քաղաքի համար անհարմարություն է ստեղծում: Արևային պանելների տեղադրմամբ ոչ միայն կունենանք էներգիայի նոր աղբյուր, որը կբերի և՛ էլեկտրաէներգիայի խնայողության, և քաղաքի լուսավորության ժամերի երկարաձգման, այլև կարող ենք եկամուտ ստանալ: Չէ, որ արևային պանելներով ստացված էներգիան  տրվում է էլեկտրացանցին, հետո հաշվարկ է կատարվում:

Եթե ավելի արտադրված էներգիա լինի, ապա կարող ենք նույնիսկ եկամուտ ստանալ»,-ասաց համայնքի ղեկավարը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսվում է լուսավորության ցանցի բարելավում Ջերմուկ խոշորացված համայնքի մեջ մտնող Գնդեվազում, Կարմրաշենում և այլ գյուղերում: Համայնքի ղեկավարը նկատեց, որ Կարմրաշենում լուսավորության ցանցի աշխատանքները հիմնովին են կատարելու, այնտեղ խորհրդային տարիներից նորմալ լուսավորություն չի եղել: Շատ շուտով գյուղի փողոցներն ամբողջությամբ կլուսավորվեն:

Գնդեվազում ոչ միայն լուսավորության ցանցն է բարելավվելու: Այստեղ փոքրիկներին ուրախացնող հանգամանք կա: Շատ շուտով նրանց առաջ դռներն է բացելու հիմնովին վերանորոգված  մանկապարտեզը: Գնդեվազում զբոսաշրջային խոշոր ծրագրեր կան նախատեսված ինչպես ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, այնպես էլ մասնավոր հատվածի ներդրումներով: Մասնավորապես, ՀՀ կառավարության ծրագրով կառուցվելու է Գնդեվազ գյուղից մինչև Գնդեվանք վանական համալիր տանող, 1,7 կմ երկարությամբ, ժամանակակից ճեմուղի՝ իր բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Տեղանքում միտում կա զարգացնելու նաև նոր քայլարշավային, ձիարշավային տուրեր, տեղացիները նաև կազմակերպում են ձկնորսություն, գաստրոտուրեր և այլն: Համայնքի ղեկավարը զբոսաշրջության տեսանկյունից կարևոր նախաձեռնություն է համարում: Զբոսաշրջային ծրագրերն ամբողջացնելու են Գնդեվազում զիփլայնի ու ճոպանուղու կառուցումը, հանգստյան գոտու հիմնումը: Արդյունքում՝ զբոսաշրջիկների համար կստեղծվի միջնադարյան եկեղեցական համալիր հասնելու այլընտրանք:

«Ինչ կունենանք. գյուղից եկեղեցական համալիր կլինի գնալ` թե ոտքով՝ օգտվելով նոր ճեմուղուց՝ վայելելով բնությունը, թե ճոպանուղով: Մասնագետները եկել են, տեղն ընտրված է, հիմա զիփլայնի ու ճոպանուղու ծրագրերի նախագծային աշխատանքներն են կատարվում»,-ավելացրեց Վարդան Հովհաննիսյանը:

Շարունակելով ճեմուղիների թեման՝ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ջրվեժի հարևանությամբ նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ են նախատեսված:

Կարևոր ծրագրերից համայնքի ղեկավարն առանձնացրեց նաև մանկական զարգացման կենտրոնի հիմնումը: Քաղաքում գտնվող պոլիկլինիկայի հին շենքը, վերանորոգոմից հետո նորովի կներկայանա: Առողջական խնդիրներ ունեցող երեխաները որոշ դեպքերում ստիպված չեն լինի հասնել Երևան: Անհրաժեշտ ծառայությունների ինչ-որ մի հատվածը կգտնեն այս կենտրնում: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ արդեն հաճախելու համար 180 երեխա հաշվառված է: «Ջերմուկը տարեցտարի փոխվում է, գեղեցկանում է, այնպես, որ Հայաստանը բացահայտելուց ընտրեք նաև Ջերմուկը»,-հավելեց համայնքի ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում