Tuesday, 07 05 2024
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան

Ադրբեջանցիները հարձակվում են ռուս-թուրքական պայմանագրի ոգով

Մոսկվայում ադրբեջանցիների զանգվածային հարձակումներ են տեղի ունենում Ռուսաստանում բնակվող հայերի վրա, ու դա տեղի է ունենում այն ֆոնին, երբ ՌԴ արտգործնախարար Լավրովը հանդիպում է հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ՝ հենց բախումներ թույլ չտալու համար: Դա նշանակում է, որ Լավրովը կա՛մ հանդիպել է ոչ այն ադրբեջանցի ներկայացուցչի հետ, որը ազդեցություն ունի համայնքում, այսինքն՝ Լավրովի հանդիպումը կրել է զուտ ձևական, այսպես ասած՝ գալոչկայի կամ ընդամենը հարձակումների համար պատասխանատվությունից քողարկվելու բնույթ, կա՛մ ադրբեջանական համայնքի ղեկավարները պարզապես թքած ունեն ռուսական ղեկավարության վրա:

Երկու դեպքում էլ գործ ունենք խայտառակ պատկերի հետ, որը ամենևին չի սահմանափակվում հայ-ադրբեջանական հակամարտությամբ: Դա ընդամենը դրսևորման առիթն է, իսկ խորքային պատճառները գտնվում են տասնամյակների ռուսական քաղաքականության մեջ, որի մշակները տարիներ շարունակ պարբերական գործարքների են գնացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ դրանում տեսնելով իրենց «կովկասյան դերակատարման առհավատչյան»: Դա էլ իր հերթին պայմանավորված է անշուշտ այն հանգամանքով, որ այդ «առհավատչյայի» իրավապայմանագրային հիմքը 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերն են, որոնք կողմերի համար ըստ էության նախատեսում են հավասարապես հենց այն վարքագիծը, որը մենք տեսնում ենք այժմ:

Այսինքն՝ թուրքերն անում են այն, ինչ պայմանագիրը խորքային առումով վերապահում է իրենց, իսկ Ռուսաստանը՝ այն, ինչ պարտավորված է այդ պայմանագրով, այսինքն՝ չեզոքացնել ռեգիոնում հայկական սուբյեկտության որևէ վերելք, որը կարող է խնդիր լինել Թուրքիայի համար: Ըստ այդմ էլ՝ Կովկասում հայկական սուբյեկտության վերելքը Ռուսաստանը ինքնաբերաբար խնդիր է դիտարկում նաև իր համար:

Այստեղ է նաև պատճառը, որ անգամ ուժգին բախումների պայմաններում, որ լինում են Սիրիայում, Լիբիայում, Մոսկվան Կովկասի հարցում չի գնում Անկարայի հետ սկզբունքային հակադրության: Ըստ այդմ՝ երբ որևէ մեկը Հայաստանում խոսում է հայ-ռուսական բարեկամության, դաշնակցության, Թուրքիային զսպող միակ ամենափրկչի կամ ամենադաշնակցի մասին, ապա թող բարի լինի դրսևորի համարձակություն և սահմանի չափման իրական փաստաթղթային, ասել է թե՝ շոշափելի, ոչ թե պաթետիկ-կենացա-դեկլարատիվային չափանիշը՝ ռուս-թուրքական պայմանագիրն ու դրա հանդեպ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում