Wednesday, 01 05 2024
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով

WikiLeaks. Թուրքերը մաքրում են իրենց արխիվները Հայոց ցեղասպանությունից

Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանն առնչվող արխիվային փաստաթղթերի կեղծման և դրանցից ձերբազատվելու փորձերն արտացոլված են սկանդալային WikiLeaks կայքի հրապարակումներում։

Լիբանանյան «Ջումհուրիա» թերթը հաղորդում է, որ 2004 թվականի հուլիսի 12-ին Ստամբուլում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանից Պետդեպարտամենտ է ուղարկվել N04ISTANBUL1074 հաղորդագրությունը, որում պատկերված են անմիջականորեն այդ խնդրին առնչվող թուրք և օտար պատմաբանների մեկնաբանություններն ու վկայությունները։

Դրանում նշված է, որ հայ-թուրքական հաշտեցման ճանապարհին ընկած ամենամեծ խոչընդոտը հանդիսանում է Հայոց ցեղասպանության երկընտրանքը և Թուրքիայի կողմից նրա ճանաչումը։ Տվյալ խնդրի շուրջ չեն դադարում հայ և թուրք պատմաբանների փոխադարձ մեղադրանքները։

Հայկական սփյուռքը հավաքել է բազմաթիվ վկայություններ ու փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, որ «թուրքական կառավարությունը պլանավորված կերպ 1915-1916 թվականներին ոչնչացրել է Օսմանյան կայսրությունում բնակվող ավելի քան 1 միլիոն հայերի»։

Թուրքիան իր հերթին հրապարակել է տվյալ ժամանակվա իրադարձություններին առնչվող սեփական տեսակետի պաշտպանության օգտին մի շարք փաստաթղթեր, ըստ որոնց՝ մի քանի հարյուր հազար հայեր, որոնք բռնագաղթեցվել են՝ ի պատասխան «հայ զինյալների և բազմաթիվ թուրք-մուսուլմանների դաժան սպանության» վտանգի, զոհվել են ավազակների պատճառով, հիվանդություններից ու ծանր պայմաններից։

Ինչպես նշված է դիվանագիտական հաղորդագրության մեջ, «հայկական կողմը խնդիրներ չունի», քանի որ ի հավելումն հազարամյա պատմության ու հարուստ մշակութային ժառանգության, «1915 թվականի աղետալի իրադարձությունները հանդիսանում են ժամանակակից ինքնության կարևոր տարր»։

«Թուրքական ինքնության աջակցության» հարցում Թուրքիայի մոտեցումը գտնվում է ավելի բարդ իրավիճակում, սակայն այն անփոփոխ է Աթաթուրքի ստեղծած հանրապետությունից ցայսօր։ «Անգամ այսօր համարվում է, որ ինչպես պետության ցանկացած ներկայացուցչի, այնպես էլ փոփոխվող կառավարությունների կողմից հայերի նկատմամբ իրագործված որևէ սխալի ընդունումը կասկածի տակ կդնի երկրի սահմաններն ու մարդու իրավունքները, ինչպես նաև հայերի կողմից պահանջվող փոխհատուցման հարցում կթուլացնի Թուրքիայի դիրքորոշումը»։

Հայ և օտարազգի պատմաբանները մատնանշում են թուրքական կառավարության քաղաքականությունը, որը տասնամյակներ շարունակ ամեն գնով խոչընդոտում է ազատորեն սեփական արխիվներ ներթափանցելու գործընթացը՝ դրանով իսկ թաքցնելով ցեղասպանությանը Թուրքիայի մասնակցության համոզիչ վկայությունները։

Մասնավորապես, Միչիգանի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը 1970-1980-ական թվականներին բազմիցս դիմել է ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ ընդգծելով, որ թուրքական արխիվների ղեկավարությունն իրենց բազմիցս հայտարարել է «չլիազորված և թշնամաբար տրամադրված օտարազիգների կողմից փաստաթղթերի կիրառման պաշտպանության անհրաժեշտության» մասին։

1990-ական թվականների սկզբին Թուրքիայի նախկին նախագահներից Թուրգութ Օզալը հեշտացրեց հետազոտությունների անցկացման համար անհրաժեշտ արտոնագրի տրամադրումը և հետազոտության համար հասանելի դարձրեց ավելի քան 150 միլիոն արխիվային փաստաթուղթ։ Սակայն հետազոտողների վկայությամբ՝ «Հայկական հարցին» անմիջականորեն առնչվող ավելի քան 70 միլիոն փաստաթղթեր ինդեքսավորվել են, և թուրք չինովնիկները խոչընդոտում են դրանց ստացմանը։

Թուրքիայի Ազգային արխիվի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Յուսուֆ Սարընայն ԱՄՆ հյուպատոսարանի դիվանագետներին հայտարարել է, որ արխիվ ներթափանցելու համար անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարության վիզան, իսկ հայ հետազոտողների բողոքները նա բացատրել է «Թուրքիայի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ»։

Թե՛ հայ, թե՛ այլազգի հետազոտողների մոտ խելամիտ կասկածներ են առաջանում արխիվային փաստաթղթերի պահպանման ու ամբողջականության վերաբերյալ։ Մասնավորապես, թուրք պատմաբան, պրոֆեսոր Հալիլ Բերքթայն արդեն իսկ գրանցել է «Հայկական հարցին առնչվող հանցագործությունների շարան պարունակող փաստաթղթերի» արխիվի «մաքրման» երկու փորձ։

Թուրք մի շարք բարձրաստիճան զինվորականներ խոստովանում են, որ պատմական ճշմարտության կեղծման առաջին փորձը ձեռնարկվել է 1919 թվականին, իսկ արխիվից մի շարք կարևոր փաստաթղթեր հափշտակվել են 1918 թվականին՝ նախքան դաշնակից զորքերի կողմից Ստամբուլի օկուպացիան (Ստամբուլյան դատավարությունը պարզել է, որ Teşkilât-ı Mahsusa-ին (Հատուկ կազմակերպություն) պատկանող փաստաթղթերը տարել է երիտթուրքերի կենտրոնական կոմիտեի անդամ, դոկտոր Նազըմը («Թաքվիմ-ի վեքայի», 3543 համար, 08.05.1919)- 1in.am)։

Բերքթայը կարծում է, որ կարևոր փաստաթղթերի երկրորդ «մաքրման» գործընթացն իրականացվել է այն ժամանակ, երբ Թուրգութ Օզալն արխիվները բացելու մտադրություն հայտնեց։ Թուրք պատմաբանի խոսքերով՝ այդ ակցիան իրականացվել է մի շարք թուրք պաշտոնաթող դիվանագետների ու զինվորականների կողմից, որոնց գլխավորել է Իրաքում Թուրքիայի նախկին դեսպան Նուր ալ-մուհարամ Բերգերը։ Վերջինս տվյալ ժամանակ արխիվում աշխատող Բերքթային պատմել է իր «հաջողությունների» մասին. «Ես իսկապես պատառոտեցի հայերին»։

Այդ նույն համատեքստում արտահայտվել է նաև Թուրքիայում ԱՄՆ գիտահետազոտական ինստիոտւտի տնօրեն Թոնի Գրինվուդը՝ ԱՄՆ հյուպատոսարանի պաշտոնատար անձանց տված հարցազրույցի ժամանակ։ Նա հայտարարել է, որ բարձրաստիճան զինվորականների խումբն արխիվում իրականացրած հետազոտության ժամանակ փաստաթղթերի ստուգում է անցկացրել։

Մի շարք թուրք պատմաբաններ վստահեցնում են, որ արխիվի ներսում ընթանում է «Հայկական հարցին» առնչվող փաստաթղթերի մաքրման անդադար գործընթացը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում