Tuesday, 30 04 2024
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում

Պետական գործչի գործունեությունը պետք է միտված լինի իր ղեկավարած կառույցի արդյունավետ աշխատանքին. ինչու է հարձակման անցել ԲԴԽ նախագահը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, կարծես, աստիճանաբար սկսել է հարաբերություններ փչացնել պետական մարմինների հետ։ Նախօրեին նա քննադատել էր կառավարության կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, նշել էր, որ ԲԴԽ առաջարկների մի մեծ զանգված չի ընդունվել կառավարության կողմից։ Նա նաև նշել էր, որ կարելի էր ավելի լավը անել, ունենալ ավելի պարզ բարեփոխումների համակարգ, որի համար պետք էր քաղաքական կամք և համապատասխան ֆինանսավորում։

Երեկ էլ ԲԴԽ նախագահը, «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում անվստահության հարցին, հայտարարել է, որ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քննչական մարմիններ, մենք ունենք ոչ պատշաճ դատախազական հսկողություն», և որ վերջիններս անորակ քննած գործը «ուղղակի շպրտում են դատարան»:

Վարդազարյանին նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա նախ հիշեցրել էր, որ ԲԴԽ նախագահն ավելի վաղ բավական բարձր գնահատական էր տվել բարեփոխումների ծրագրին և ընդգծել, որ ԲԴԽ-ն ունի միայն մեկ անելիք՝ իր գործունեությամբ վերջ դնել դատական համակարգի նկատմամբ քննադատությունների տարափին։

Քննչական մարմինները՝ մասնավորապես ՀՔԾ-ն, ՔԿ-ն ու ՊԵԿ քննչական ծառայությունները նույնպես պատասխանել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ նշելով, որ նրա կողմից քննչական մարմիններին տրված` ընդհանրական բնույթի և ԲԴԽ նախագահին ոչ հարիր որակումները վիրավորում են նախաքննական մարմինների աշխատակիցներին` ստվերելով նրանց կողմից իրականացվող բարդ, բարձր պատասխանատվություն պահանջող աշխատանքը։ «Նախաքննական մարմիններին ուղղված սուբյեկտիվ գնահատականները ոչ միայն փաստարկված և հիմնավոր չեն, այլ նաև չեն բխում պաշտոնատար անձի զբաղեցրած կարգավիճակից և էթիկայի կանոններից: Ակնկալում ենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հնչեցրած վիրավորական բնույթի դատողությունների համար առնվազն հրապարակային ներողություն կխնդրի նախաքննական մարմինների աշխատակիցներից և այսուհետ կդրսևորի անհրաժեշտ զսպվածություն` զերծ մնալով քննչական մարմինների աշխատանքի վերաբերյալ չհիմնավորված և ոչ կոռեկտ հայտարարություններ հնչեցնելուց»,- ասվում է ՀՔԾ, ՔԿ և ՊԵԿ քննչական ծառայությունների կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Երեկ ավելի ուշ արձագանքեց նաև Գլխավոր դատախազությունը՝ հայտարարելով, որ անընդունելի է քրեական հետապնդման մարմիններին պիտակավորելը, դատավորներին «սրբադասելը»՝ որպես համակարգային հիմնախնդիրների համար պատասխանատվությունը շրջանցելու եղանակ կիրառելու նման մոտեցումն ընդհանրապես, այն պարագայում, երբ առանձին դեպքերում հենց դատարանների հակասական, անկայուն վարքագծի, անհիմն և որոշ դեպքերում անտրամաբանական պատճառաբանություններով կայացվող որոշումների պատճառով երբեմն չի հաջողվում իրականացնել հստակ և կանխատեսելի քրեական քաղաքականություն, և կոնկրետ դեպքերում պարզապես իմաստազրկվում է հանցագործությունների բացահայտման, պատժի անխուսափելիության ապահովման ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքը:

«Առաջին լրատվական»-ը փորձեց ԲԴԽ մյուս անդամներից հասկանալ՝ կիսո՞ւմ են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի արտահայտած տեսակետները, համակարծի՞ք են նրա հետ, եթե ոչ, ապա ինչպես են գնահատում Վարդազարյանի վերջին օրերի վարքագիծը։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցը ԲԴԽ մյուս անդամների հետ չի քննարկել, ինքն էլ դեռևս չի կարող մեկնաբանել կատարվողը։ «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց Բեքմեզյանը։

Մեր դիտարկմանը՝ ինքն անձամբ կիսո՞ւմ է Վարդազարյանի տեսակետը դատաիրավական բարեփոխումների, քննիչների ու դատախազության վերաբերյալ, Բեքմեզյանը կրկին խուսափեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ բառացիորեն չի հիշում, թե Վարդազարյանը ինչպես է արտահայտվել իր հարցազրույցում։ «Ձևակերպումների խնդիր կա։ Պետք է նայեմ, նոր ասեմ, հիմա չեմ կարող ձեր հարցերին պատասխանել»,- ասաց նա։

ԲԴԽ մեկ այլ անդամ՝ Հայկ Հովհաննիսյանն էլ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով մեր հարցին, ասաց, որ օրենքն ու էթիկան իրեն արգելում են գնահատել և մեկնաբանել Վարդազարյանի գործողությունները։ «Ես կարծում եմ, որ պետական գործչի ցանկացած գործունեություն, ներառյալ քննադատություն, պետք է միտված լինի առաջին հերթին իր և իր կողմից ղեկավարած կառույցի ավելի արդյունավետ աշխատանքին, ինչը ոչ միայն կխնայի, այլև կբազմապատկի մեր հարկատուների, մեր քաղաքացիների միջոցները, նրանց կյանքի ու կենսագործունեության համար կապահովի ամենաբարենպաստ ու արժանավայել պայմաններ։ Այսինքն՝ որպես առաջին, քայլ հարկ է սկսել իրական ինքնաքննադատությունից։ Կոշտ գնահատականը թույլատրելի է, եթե այն կառուցողական մթնոլորտում նպատակ ունի վեր հանել խորքային հարցեր և առաջարկել համակարգային լուծումներ։ Ավելին, հարկ է թիրախավորել խնդիրը, բայց ոչ երբեք մարդկանց։ Առավել ևս, երբ քննչական, դատական և դատախազական մարմիններում եղել են և կան նվիրյալ մասնագետներ և պարզապես հայրենասեր մարդիկ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Մեր պետության և պետականության համար այս վճռորոշ ժամանակներում մենք պետք է տոգորվենք միմյանց քաջալերելու ոգով։ Միայն կառուցողական երկխոսությունն ու գործունեությունը կօգնեն գտնել լավագույն լուծումները մեր քաղաքացիների համար։ Արդարադատության նախարարության մեր գործընկերները միշտ էլ բաց և պատրաստակամ են եղել մեր ցանկացած առաջարկի հանդեպ։ Թե՛ արդարադատության նախարարության և թե՛ մեր քննչական և դատախազական մարմինների գործընկերները միշտ պատրաստակամ են համակարգային խնդիրների շուրջ անկեղծ և խորքային քննարկումներին, հատկապես որ նրանք պարբերաբար մեր ուշադրությունն են հրավիրում դատական համակարգում առկա համակարգային խնդիրների վրա, որի համար, առիթից օգտվելով, նրանց հայտնում եմ իմ շնորհակալությունը։

Մեր դիտարկմանը՝ հատկապես հեղափոխությունից հետո մշտապես կարևորվում են դատաիրավական ոլորտի առողջացումը, բարեփոխումները։ Այդ ֆոնին ԲԴԽ նախագահի նման հայտարարությունները, քննադատությունը արդյոք առկա անջրպետն ավելի չի՞ խորացնում, ԲԴԽ անդամը պատասխանեց. «Որքանո՞վ է հնարավոր բարեփոխումները կյանքի կոչել, եթե նման մթնոլորտ է։ Դատական բարեփոխումների հիմնական պատասխանատուն ու դերակատարը հենց դատական իշխանությունն է` սկսած Բարձրագույն դատական խորհրդից։ Հենց խորհրդի վարքագծով ու վարվող քաղաքականությամբ է պայմանավորված` կհաջողե՞ն արդյոք դատական բարեփոխումները Հայաստանում, թե՞ կլինեն, եթե չեմ սխալվում, թվով չորրորդը` հերթականը։ Հաջողության տակ ես հասկանում եմ համակարգաստեղծ գործունեություն, որի արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի, որը կօգտվի դատարանի ծառայություններից, կզգա, որ ինքն իզուր չի վճարում իր հարկերը, որ դատարանները մարդակենտրոն ու սոցիալապես պատասխանատու միջավայր են»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում