Tuesday, 07 05 2024
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան

Եթե ծխել, ապա առանց ծուխ.առողջ ապրելակերպի 6 թրենդ՝ չափի զգացում ունեցող մարդկանց համար

Ժամանակակից աշխարհը լի է ծայրահեղություններով, բայց դրանք արդեն թրենդից դուրս են: Ուստի այժմ առավել, քան երբևէ ակտուալ է այն հարցը, թե ինչպես պետք է հոգ տանել սեփական անձի նկատմամբ՝ հետևելով չափավորության գիտակցված սկզբունքին, ինչը վստահեցնում ենք՝ ավելի հաճելի և արդյունավետ է, քան սահմանափակումները և կտրուկ միջոցները

 Էկոմոտեցում անձնական հիգիենայի հանդեպ

 Երբ խոսքը գնում է շրջակա միջավայրի պաշտպանության մասին, միանգամից պատկերացնում ենք Ավստրալիայի հրկիզվող անտառները և շտապում ենք տեսակավորել աղբը: Բայց «կանաչ» մոտեցում պետք է ոչ միայն այս հարցում: Յուրաքանչյուր մեր գործողություն ազդում է բնության վրա: Չե՞ք հավատում: Ամեն տարի Համաշխարհային օվկիանոս է արտանետվում ավելի քան 2 միլիոն ատամի խոզանակ, այդ պատճառով զարմանալի չէ, որ գիտնականները միկրոպլաստիկ են հայտնաբերում նույնիսկ անձրևի կաթիլներում: Հիգիենայի միջոցները, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր, պարոնակում են պարաբեններ, որոնք ազդում են էնոկրին համակարգի աշխատանքի վրա:  Այդ պատճառով ավելի լավ է ընտրել հնարավորինս օրգանական դեզոդորանտներ:

Մի՛ չարաշահեք հակաբակտերիալ օճառները:  Ամեն ինչից պաշտպանվելու ձգտումը չար կատակ է խաղում. իմունիտետը «չի աշխատում», օրգանիզմում էլ հակամարմիններ չեն արտադրվում, ինչի հետևանքով էլ առաջանում են ալերգիաներ, վիրուսային հիվանդություններ: Իհարկե ձեռքերը պետք է օճառով լվանալ, բայց եթե  ընտրեք օրգանիկ օճառ, լավ կլինի և՛ ձեզ, և՛ բնության համար, քանի որ ջրի մեջ քիմիական նյութեր չեն հայտնվի:

Առանց դիետաների, բայց դիետոլոգի հետ

Ամենայն հավանականությամբ, սպասում եք  մինչև հաջորդ երկուշաբթի, որպեսզի կյանքը սկսեք մաքուր էջից՝ պահել դիետա, այսինքն ուտել հնդկաձավար, մի քանի օրից ատել ամբողջ աշխարհը, չդիմանալ և ուտել միանգամից մեկ կիլոգրամ պաղպաղակ: Համաձայնեք, որ այդքան էլ լավ հեռանկար չէ:   Առաջադեմ մարդկությունը հրաժարվել է դիետաներից: Բժիշկները հոգնել են կրկնելուց, որ քաշի նվազեցման և հիանալի ինքնազգացողության ուղին ամենևին սահմանափակումների մեջ չէ, այլ չափի զգացումի,  ինքնատիրապետման: Եթե իրականում հոգնել եք նիհարելուց, ժամանակն է խնդրին նայել որպես հասուն մարդ: Ի՞նչ է սա նշանակում. դադարե՛ք համեմատվել ընկերուհիների հետ, հիմնվել նրանց փորձի վրա, ժամանակն է հասկանալու, որ ձեր օրգանիզմը յուրահատուկ է:  Գրանցվեք լավ դիետոլոգի մոտ:  Լավ մասնագետը բացի սննդի օրակարգ մշակելուց կստիպի ձեզ, որպեսզի հանձնեք հորմոնների անալիզ:  Եթե նորմայից շեղումներ լինեն, չեն օգնի անգամ չորահացերը և ջուրը: Լուծեք խնդիրը, սկսեք լիարժեք սնվել՝ հստակ ժամանակացույցով և սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի բալանսավորված քանակով: Ֆիզիկական չափավոր վարժություններ կատարեք և ժպիտով հիշեք, թե ինչքան միամիտ և անտեղյակ էիք:

Ճիշտ մթերքներ. առանց ֆանատիզմի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մսի (հատկապես վերամշակված) շատ  քանակությամբ օգտագործումը կարող է մեծացնել սրտի կաթվածի և նույնիսկ օնկոլոգիական հիվանդությունների վտանգը: Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ հիմնականում կարմիր միս ուտող մարդիկ 20 տոկոսով ավելի հաճախ են մահացել քաղցկեղից, 27 տոկոսով՝ սրտանոթային հիվանդություններից:  Կաթնամթերքները պարունակում են հորմոններ, շաքարավազ, իսկ բանջարեղենները՝ նիտրատներ…Եթե չունեք ծանոթ տատիկ, որը ձեզ կբերի տնական կաթ կամ գազար սեփական այգուց, պետք չէ խուճապի մատնվել:  Աստիճանաբար հրաժարվեք վերամշակված մսի օգտագործումից, հետո  սկսեք ուսումնասիրել յոգուրտի կամ կեֆիրի տուփերի պիտակները, հավատացած եղեք՝ կհրաժարվեք անօգուտ կալորիաներից՝ նախընտրություն տալով ֆերմերների արտադրանքին:

 Սուրճ և գինի խմել, բայց գիտակցված

 Վերջին 40 տարում աշխարհում զգալիորեն աճել է սուրճի պահանջարկը, ինչի հետևանքով սուրճի հատիկի աճեցումը վերածվել է հսկայական արդյունաբերության: Բնական է, որ այս ամենն իր բացասական ազդեցությունն է թողել բնության վրա: Այգիների սեփականատերերը սկսել են օգտագործել ծառերի պսակների հատման եղանակը, որպեսզի հնարավորինս շուտ բերք հավաքեն: Շատ թռչուններ մնացել են առանց բնի, ինչի պատճառով շատացել է միջատների թիվը, որոնք վնասում են այգիները: Բացի այդ  սուրճը դասվում է այն մթերքների շարքին, որոնց արտադրության համար օգտագործվում են հսկայական քանակությամբ պեստիցիդներ: Երկար շղթա է, բայց կարևոր: Այդ պատճառով, եթե ցանկանում եք օգնել շրջակա միջավայրին, ձեր առողջությանը, ուշադիր եղեք, թե ինչ սուրճ եք գնում:  Սուրճի հատիկները, որոնք աճեցվել են առանց բնությանը վնաս հասցնելու, կարելի է տարբերակել կանաչ գորտի՝ Rainforest Alliance տարբերանշանի շնորհիվ:

 Ինչ վերաբերում է գինուն, ապա կարմիր չոր գինու չափավոր օգտագործումը (օրական մեկ գավաթ) նպաստում է աղեստամոքսային և սիրտանոթային համակարգերի բարելավմանը, նվազեցնում է դեպրեսիայի առաջացման վտանգը:

 Եթե ծխել, ապա առանց ծուխ

Անցել են ժամանակները, երբ ազատության և տղամարդկանց հավասարվելու ձգտումը դրդում էին կանանց ծխել սիգարետը սիգարետի հետևից: Ամենալավ տարբերակն է առհասարակ հրաժարվել ծխելուց, բայց եթե բավարար կամքի ուժ չունեք, կարելի է անցում կատարել այլընտրանքային արտադրանքներին: Հնարավոր է ձեզ մոտ հարց առաջանա.  արդյոք էլեկտրոնային սիգարետներն ավելի քիչ վնասակար են, քան սովորականները: Պատասխանն է՝ այո: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման արտադրանքներն ավելի քիչ վնասակար նյութեր են պարունակում՝ ընդհուպ  մինչև 95 տոկոս, քանի որ վերջիններս ծուխ չեն արտազատում, ինչն  էլ հենց  մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ է: Այժմ աշխարհի մի շարք երկրենում հետազոտություններ են անցկացվում՝ պարզելու համար որքանով են արդյունավետ էլեկտրոնային սիգարետները, երբ մարդը ցանկանում է թողնել ծխել: Դեռևս միանշանակ պատասխան չկա, բայց պարզ է մի բան. չափի զգացումը և գիտակցությունը, որ սիգարետի ծուխը բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատող մարդկանց առողջության վրա, կօգնեն ճիշտ ուղու վրա կանգնել:

 Չափավոր ֆիզիկական վարժություններ

 Մինչ գովազդային ակցիաները բոլոր ծայրերից «բղավում» են այն մասին, որ ժամանակն է սկսել ինտենսիվ ֆիզիկական վարժություններ և 3 շաբաթում պատրաստ լինել ամռանը, սրտաբանները և վնասվածքաբանները պատրաստվում են ընդունել նոր հիվանդների: Սթափ մտածենք, մի՞թե կարելի է նստել գրասենյակում, ապա շաբաթական 5 օր քրտնաջան մարզվել ընդհուպ մինչև գլխապտույտ ունենալը: Եթե նախկինում չեք զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, պետք է չէ այդպես խաղալ օրգանիզմի հետ:  Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ևս պետք է լինի չափավոր: Մի քանի տարի առաջ Circulation American Heart Association ամսագիրը ուսումնասիրություն էր հրապարակել, ըստ որի կանանց սրտանոթային համակարգի և առհասարակ առողջության վրա դրական ազդեցություն են ունենում չափավոր ֆիզիկական վարժությունները՝ զբոսանք մաքուր օդին, յոգա, պիլատես:

 

Աղբյուրը՝ https://officiel-online.com/lifestyle-2/style-life/health-life-trends-in-2020/?fbclid=IwAR2xrD8GqXAZmRprd_YJAWlphWmeLuWqk3eUbrf7dwvHmzgAbXN-mlSD43w

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում