Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Թուրքիային ձեռնտու է Լիբանանում ապրող տարբեր համայնքներին իրար դեմ հանելը. Հակահայ ցույցերի դրդապատճառները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի հայկական «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:

Պարոն Հակոբյան, Լիբանանում ընդհանուր առմամբ վիճակն ինչպիսի՞ն է:

-Ինչպես ձեզ արդեն ծանոթ է, Լիբանանն անցյալ տարվա հոկտեմբերի 17-ից ի վեր ապրում է տնտեսական սուր ճգնաժամ, ինչի հետևանքով երկրում տեղի են ունենում ժողովրդական ցույցեր կառավարության և ընդհանրապես փտած իշխանության դեմ: Օրվա կառավարությունը հրաժարական տվեց՝ տեղի տալով ցույցերին: Կազմվեց նոր կառավարություն, որի կազմությունն ու գործելաոճը, ըստ մեզ, ո՛չ մի լուրջ տարբերություն չունի նախկինից: Կորոնավիրուսի պարտադրած իրավիճակը մի պահ ցույցերը դադարեցրին: Հազիվ էր վիրուսի վտանգն անցել, համեմատաբար թեթևացել հավաքների հակաառողջական իրավիճակը երկրում, երբ ցույցները վերսկսվեցին նույն թափով: Մանավանդ, որ Լիբանանի ազգային արժույթը աննախադեպ անկում արձանագրեց՝ ժողովուրդին մեծամասնությանը հասցնելով կենցաղային լուրջ ճգնաժամի:

-Վերջին օրերին Լիբանանում հակահայկկան բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Ո՞րն է դրդապատճառը: Ովքե՞ր են բողոքի ակցիայի կազմակերպիչները, մասնակիցները։ Թուրքական ի՞նչ ազդեցություն եք նկատում ցույցերի կազմակերպման գործում։

-Մինչ երկիրն ապրում է նման տնտեսական քաղաքական ճգնաժամ, բացառված չէ, որ արտաքին ուժերը սկսեն իրենց նպատակները հետապնդեն տվյալ երկրի մեջ: Թուրքիան անմասն չէ այս բոլորից: Այն մշտական ախորժակ ունի իր քաղաքական ազդեցությունը տարածելու շրջանում՝ մերթ զինվորական միջամտություններով, ուրիշ անգամ տնտեսական օժանդակությամբ կամ այսպես կոչված մարդասիրական օգնություններով: Պետք է նշել, որ Լիբանանն ու ամբողջ տարածաշրջանը մինչև 1918 թվականը մի ամբողջ 400 տարի եղել է օսմանյան տիրապետության տակ: Թուրքիայի նախագահ Էրդողանն, իրեն համարելով օրինական ժառանգորդը օսմանցիների, ամեն առիթ օգտագործում է  ներկա Թուրքիայի տիրապետությունը  տարածաշրջանում տարածելու համար: Դրա վկայությունն է իր ռազմական միջամտությունները Սիրիայի և Լիբիայի մեջ:

Կարևոր է շեշտել, որ Թուրքիան ունի իր ցեղակիցներն ու կրոնակիցները Լիբանանում, որտեղ պակասում է  արաբական ավանդական հովանավորությունը (սուննի արաբական երկիրներ՝ Սաուդիան Արաբիա, Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, և այլն), որոնք չեն ուզում համագործակցել Լիբանանի այսօրվա կառավարության հետ՝ նկատելով շիա Իրանի գործակատարները (Իրանն էլ իր հերթին ունի նկատառումներ շրջանում՝ գլխավոր հանձնակատար ունենալով Հեզբոլահը):

Հետևաբար ստեղծված է սուննի արաբ հովանավորի վակուում, որը սիրով է ուզում լցնել պատեհապաշտ Թուրքիան, մանավանդ, որ ենթահողն էլ օգնում է (սուննի եղբայրակիցներ, որոնք Լիբանանում ունեն կենցաղային և ապահովական լուրջ խնդիրներ և հասարակաց «թշնամի»՝ Իրանը):

Մինչ վերոհիշյալն առկա է, պատահեց միջադեպ, որ ըստ մեզ, կարելի էր շրջանցել նկատի ունենալով իրավիճակի լրջությունը:

Լիբանանահայ ծանոթ հաղորդավարներից մեկը տեղական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող իր հաղորդման ընթացքում նամակ ստացավ, որտեղ իրեն ու հայերին վարկաբեկում էին: Նա, հասկանալի անմիջականությամբ և զգացական պոռթկումով եթերի ընթացքում նվաստացուցիչ խոսքեր հայտնեց Էրդողանի և Թուրքիայի հասցեին՝ մարտահրավեր նետելով նամակագիրին:

Հակազդեցությունը չուշացավ: Թրքական «նուրբ մատներով» շարժվող Լիբանանում գրանցված միություն հայտնվեց «Արաբ-Մերտինցիների Միություն», որի, այսպես կոչված նախագահը, ամենագռեհիկ ոճով լուտանքներ թափեց նշյալ հաղորդավարի հասցեին և ընդհանրապես հայության հասցեին: Ազդանշանը տրված էր: Հանկարծ փողոցների մեջ հայտնվեցան խմբավորումներ, որոնք թուրքական դրոշակներով երթեր կազմակերպեցին՝  հակահայ լոզունգներ արձակելով:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս բողոքի ցույցերը։ Թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցներն  ինչպե՞ս են դա օգտագործում հակահայկական քարոզչության նպատակներով։

-«Պղտոր ջրի մեջ ձուկ որսացողներ» հասկացողությունը վստահ եմ ծանոթ է ձեզ և ձեր ընթերցողներին: Կատարվածը հենց դա է: Թուրքիան լավագույնս փորձում է օգտագործել Լիբանանի ճգնաժամը իր ձեռքերը այստեղ էլ երկարացնելու նպատակով: Հայկական թեման լավ պատճառաբանություն է իրեն և շահագործման կարևոր առիթ:

Թուրքիան Լիբանանի նկատմամբ նկրտումներ ունի: Նրան ձեռնտու է Լիբանանում լարված իրավիճակը: Թուրքիային ձեռնտու է Լիբանանում ապրող տարբեր համայնքներին իրար դեմ հանելը, միմյանց միջև լարվածություն առաջացնելը: Այդ թվում հայերի ու երկրում ապրող մյուս համայնքների ներկայացուցիչների: Եթե Լիբանանի այս համայնքների միջև խնդիր առաջանա, դա կվտանգի Լիբանանի ազգային անվտանգությունը: Այս առիթով Լիբանանի մեջ գործող Հայ երեք ավանդական կուսակցությունները միացյալ հաղորդագրություն հրապարակեցին ի տես այս վերջին պատահածին, շեշտելով Լիբանանում համակեցության կարևորությունը, որ հիմնված է համայնքների փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության վրա: Հիշեցնելով, որ թուրքական այս արարքը լոկ հակահայ արարք չէ, նպատակ է հետապնդում Լիբանանը թուլացնել: Բարեբախտաբար և ինչպես միշտ լիբանանցի մեր եղբայրակիցները բոլորն անխտիր լավ հասկանում են նպատակն ու զորավիգ են մեր համայնքին, որոնց հասկացողությանն ու գործակցությանն ապավինելով՝ մենք պիտի շարունակենք մեր գոյությունն ու աշխուժությունը Լիբանանում՝ ի հեճուկս թուրքական նկրտումների:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում