Tuesday, 28 05 2024
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Եթե թողնեն բանալին

Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն` դրանում, թերևս, կասկած չկա նույնիսկ այդ դատողությունների հեղինակների մոտ: Հայաստանում երևի թե որևէ բանական մարդ չի կարող անկեղծորեն մտածել, որ արտահերթ ընտրության հիմք կամ նախադրյալ չկա առնվազն խորհրդարանի պարագայում:

Եթե որևէ մեկը այդօրինակ մտորում կարող է ունենալ, ապա նրան, թերևս, կարելի է պատասխանատվության ենթարկել հայ ժողովրդին զրպարտելու, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարելու համար: Բայց բացարձակապես ավելորդ է քննարկել հարցը, թե կա՞ն, արդյոք, արտահերթ խորհրդարանի և նախագահի ընտրության հիմքեր, թե չկան: Հայաստանի հասարակության մեծ մասը իր համար ունի այդ հարցի պատասխանը կամ այդ քննարկման եզրակացությունը, և դա արտահայտվում է նրանով, որ Հայաստանի ներկայիս իշխանություն կոչվածը համապետական ընտրական փուլից երեք տարի անց էլ չի կարողանում լուծել, գոնե ինչ-որ չափով, իր հանրային լեգիտիմության հարցը:

Դա է պատճառը, որ իշխանությունը դրսից համառորեն ներս չի գալիս, իսկ ներսից էլ որքան հնարավոր է փորձ է անում ուշադրությունը հանել դուրս, որտեղ ինքը, իր կարծիքով, լեգիտիմ է: Կասկած չկա, որ իշխանությունը դրսում լեգիտիմ է ավելի, քան ներսում: Բայց բանն այն է, որ լեգիտիմությունը համեմատության մեջ չէ գեղեցիկ ու ոչ էլ չափի մեջ: Լեգիտիմությունն ընդհանրապես գեղեցկության կատեգորիա չէ, ածական չէ, մակդիր կամ էպիտետ չէ, այլ ամբողջական, ընդգրկուն իրավիճակ, որը չունի ներս և դուրս: Լեգիտիմությունը, ժամանակակից տեխնոլոգիական նորաձևության լեզվով ասած` 3D ձևաչափի հասկացություն է, այսինքն` եռաչափ պատկեր` ներս, դուրս և իշխանական համակարգ:

Այս երեք հարթություններն ամբողջությամբ, ոչ թե առանձին-առանձին են կազմում որևէ իշխանության լեգիտիմության աստիճանը: Եթե դատողությունները և հետևությունները արվում են ելնելով առանձին վերցրած հարթությունից, ապա արդյունքը լինում է այն, որ տվյալ իշխանությունը ընդամենը ժամանակ է ձգում, գոյություն քարշ տալիս, ուրիշ ոչինչ: Այդքանն իմիջիայլոց` ասելու համար, որ ինչքան էլ Հայաստանի իշխանությունը փորձի դրսում մնալ և հանրային ուշադրությունն էլ տանել դուրս, միևնույն է, լեգիտիմության հարցը պետք է լուծվի եռաչափ տարածության վրա: Այսինքն` Հայաստանի իշխանությանը թվում է, որ ինքը դրսում լեգիտիմ է:
Բանն այն է, որ լեգիտիմությունն ու հարմարությունը տարբեր բաներ են: Լեգիտիմը կարող է լինել նաև անհարմար, բայց աշխարհի համար ընդունելի գործընկեր, որի կարծիքը հաշվի են առնում, որին նկատի են առնում զանազան գործընթացների վերաբերյալ քաղաքականություն մշակելիս: Հարմարն այն է, որ տվյալ գործիչը որևէ խոչընդոտ իրենից չի ներկայացնում որևէ մեկի համար, և նրան հաշվի առնելու կարիք չկա, քանի որ ով զանգի` նա կվերցնի հեռախոսը, ով կանչի` նա կգնա, ով ինչ ասի` նա համաձայնություն կտա, կամ եթե ասեն պետք չէ տալ` չի տա համաձայնություն: Լեգիտիմ իշխանությանը հիշում են միշտ, իսկ հարմար իշխանության մասին հիշում են` երբ պետք է լինում: Կամ էլ` լեգիտիմ իշխանությանը հիշում են, իսկ հարմար իշխանությանն ընդամենը հուշում:

Բայց այստեղ իրավիճակը բարդանում է: Խնդիրն այն է, որ արտաքին աշխարհի համար ներկայիս իշխանությունը պահելն ունի կոնկրետ նպատակ: Այսինքն` մենք կարող ենք ենթադրություններ անել, թե դրսից ով ինչ է ուզում Սերժ Սարգսյանից, սակայն աներկբա է, որ եթե նրան օգնում են պահել իրավիճակը գոնե նվազագույն բավարար մակարդակի վրա, ուրեմն նրանից ինչ-որ բան ուզում են: Իսկ ինչ կարող են ուզել: Կասկած չկա, որ ցանկությունները տեղավորվում են տարածաշրջանային զարգացումների շրջանակում, որովհետև այլ իրավասություն Սերժ Սարգսյանը չի կարող ունենալ:

Հայ-թուրքական գործընթացում կարծես թե Սերժ Սարգսյանը տվել է այն, ինչ կարող էր` ստորագրել է հայ-թուրքական ներկայիս սահմանները ճանաչող, պատմաբանների ենթահանձնաժողով նախատեսող արձանագրություններ: Ու միայն Ղարաբաղի հարցում է, որ Սերժ Սարգսյանը կարծես թե առայժմ դիմադրում է: Հետևաբար, ամբողջ հարցը, թերևս, հետևյալն է. Ղարաբաղի հարցում աշխարհը Սերժ Սարգսյանից ավելի շատ դիմադրությո՞ւն է ցանկանում, թե՞ համաձայնություն: Եվ հարց է նաև, թե Սերժ Սարգսյանն ինքը ավելի շատ դիմադրելո՞ւ, թե՞ համաձայնելու ռեսուրս ունի: Ահա այդ տիրույթում էլ թերևս կարող է գտնվել Հայաստանում արտահերթ զարգացումների բանալին, որն իհարկե Հայաստանի իշխանության ձեռքում չէ, որովհետև եթե թողնեն իշխանության ձեռքում, ապա իշխանությունը անկասկած չի կարող արտահերթի դուռն ինքնուրույնաբար փակ պահել մինչև հերթական ընտրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում