ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ միջուկային պայմանագիր կնքել: Այս մասին նա խոսել է Foch News Radio-ին տված հարցազրույցում:
«Ես ուզում եմ միջուկային պայմանագիր, անվտանգ ատոմ, քանի որ սա աշխարհի ամենամեծ խնդիրն է», – ասել է ԱՄՆ առաջնորդը:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է՝ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ նոր համաձայնագրեր ձեռք բերի: